ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ԱՌԱՆՑ ԳՈՌԱԼՈՒ. 7 ՊԱՐԶ ԿԱՆՈՆ 🤫

Ճիշտ մոտեցման դեպքում երեխան ոչ միայն մի բաժակ ջուր կտա ծերության ժամանակ, այլև ավելին կանի… 🥤

Դաստիարակությունը յուրաքանչյուր ծնողի անհատական մոտեցումն է իր երեխայի հանդեպ։ Շատերը կիրառում են այն կանոնները, որոնցով առաջնորդվել են նախորդ սերունդները։

Ցավոք, գոռոցները, վախեցնելն ու ֆիզիկական պատիժները անդառնալի հետևանքներ են թողնում երեխայի հոգեբանության վրա։ 💔

Բայց ինչպե՞ս չպայթել, երբ երեխան իրեն լկտի է պահում, վիճում է ու կոպտում։ Թվում է՝ անհնար է։ Ուստի պետք է փորձել դաստիարակել այնպես, որ գոռալու կարիք չլինի։

Ահա 7 կանոն, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում․ 👇

1. Մի՛ գոռացեք երեխայի վրա 🚫

«Երեխային լավը դարձնելու լավագույն միջոցը նրան երջանկացնելն է», — ասել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին։

Փոքրիկը, ում վրա ծնողներն անընդհատ բարկանում են, իրեն չսիրված է զգում։ Դուք նրա վրա եք թափում բացասական էմոցիաները, որոնք ժամանակի ընթացքում նա կուղղի ձեր դեմ։ Կամ էլ, հակառակը, բարկության պատճառով նա կդառնա «խելոք լռակյաց» և կմեծանա որպես կամազուրկ դեռահաս։

Եթե չեք ուզում իրադարձությունների նման զարգացում, սովորեք հանգիստ խոսել։ Արդյունքում կնկատեք՝ ինչպես է փոխվում երեխայի պահվածքը։ ✨

Եթե դժվարանում եք զսպել ձեզ, հասկացեք՝ ինչու եք ջղայնանում։ Դպրոցում վատ գնահատականնե՞րն են պատճառը, թե՞ շիլան չուտելը։

Հաջորդ անգամ նախապես պատրաստվեք նման իրավիճակին և պլանավորեք խոսակցությունը։ Նայեք խնդրի արմատին։ Երկու՞ս է ստացել մաթեմատիկայից։ Թուլացրեք ծանրաբեռնվածությունը մյուս առարկաներից և զբաղվեք մաթեմատիկայով։ 📚

Չի՞ ուզում ուտել շիլան։ Իսկ դուք ինքներդ այն փորձե՞լ եք։ Եթե այո, ապա պատրաստեք նոր բաղադրատոմսով։ Միայն աղով ու ձեթով համեմված հնդկաձավարը ժամանակակից երեխայի համար լավագույն տարբերակը չէ։ Կան այնքան հետաքրքիր գաղափարներ։ 🍲

2. Գովե՛ք երեխային 👏

Հոգեբաններն ասում են, որ երեխային պետք է ավելի շատ գովել, քան նախատել։ Ցավոք, երբեմն առիթ գտնելը դժվար է լինում։ Բայց փորձեք։

Պատկերացրեք մի իրավիճակ։ Գալիս եք ժողովից, տղան տանը չէ, անկողինը հավաքված չէ, դասերը չի արել, այլ գնացել է զբոսնելու։ Հանկարծ նա հայտնվում է ու սպասում, որ հիմա նորից կսկսեք գոռալ։ 😡

Իսկ դուք հակառակն արեք՝ մի հաճելի բան ասեք, գովեք աշխարհագրության հաջողությունների համար։ Մի խոսքով՝ գտեք գովելու առիթ։ Հետո խնդրեք նստել դասերի։ Այս դեպքում նա կանի դա առանց վեճի։ Ահա և գոռալու առիթը վերացավ։

Մի՛ վախեցեք գովել երեխային, բայց և մի՛ տրվեք նրա քմահաճույքներին։

3. Մի՛ դրեք չափազանց բարձր պահանջներ ⚖️

Պետք չէ երեխայից շատ բան սպասել։ Հնարավոր է՝ նա ուժեղ չէ մաթեմատիկայից, փոխարենը հիանալի նկարում է կամ բանաստեղծություններ գրում։ 🎨

Գտեք այն, ինչը նրա մոտ ամենալավն է ստացվում, և զարգացրեք դա։ Պետք չէ գոռալ վատ սովորելու համար․ գուցե նա ապագա հանճարեղ նկարիչ է։ Թուլացեք և մի՛ ստիպեք նրան թռչել իր գլխից վեր։

4. Եղե՛ք օրինակ նրա համար 👨‍👩‍👧‍👦

Երեխաները կրկնօրինակում են ծնողներին։ Երբ դուք ոչ թե պատժում եք երեխային, այլ սեփական օրինակով ցույց եք տալիս՝ ինչպես հաղթահարել դժվարությունները, դուք նպատակասլաց մարդ եք մեծացնում։

Հեղինակություն ունեցող ծնողների երեխաները մեծանում են ավելի ինքնավստահ, հետաքրքրասեր և բաց։

5. Ընկերացե՛ք երեխայի հետ 🤝

Ընկերությունն այն է, երբ երեխան գիտի, որ ցանկացած վայրկյանի կարող է դիմել ձեզ։ Արդյունքում՝ շփումից նա կստանա օգնություն և խորհուրդ, ոչ թե քննադատություն։

Երբ բավականաչափ մտերիմ հարաբերություններ ունենաք, ինքներդ չեք ցանկանա բարձրացնել ձայնը նրա վրա։

6. Ժամանակ տրամադրեք նրան

Օրական գոնե 15 րոպե հատկացրեք երեխային։ Այդ պահերին արեք հենց այն, ինչ փոքրիկն է ուզում։

Կարդացեք գիրք, 15-րդ անգամ նայեք նրա սիրելի մուլտֆիլմը կամ պարզապես թեյ խմեք ու զրուցեք։ ☕

Եթե նրան ուշադրությունը չհերիքի, նա կսկսի այն փնտրել ուրիշ մարդկանց մեջ և այլ շրջապատում։ Ցավոք, ոչ միշտ դրական։

7. Սիրե՛ք ինքներդ ձեզ ❤️

Եթե դուք ինքներդ ներդաշնակ եք, չեք ցանկանա պայթել երեխաների վրա։ Հաճախ ծնողները գոռում են հոգնածությունից և ժամանակի սղությունից։

Նախ լուծեք ձեր խնդիրները, հետո անցեք դաստիարակությանը։ Եթե ծնողը երջանիկ է, նա չի գոռա։

Պետք է ոչ միայն սովորել չգոռալ երեխայի վրա, այլև արմատախիլ անել զայրույթի պատճառը։ Դաստիարակեք ձեզ, հասկացեք՝ ինչու են կյանքում որոշ բաներ տեղի ունենում, և այդ ժամանակ ձայնը բարձրացնելու ցանկություն ու առիթ այլևս չեք ունենա։ 🙏

Կիսվել սոց․ ցանցերում