Նախքան որևէ կարևոր քայլ անելը՝ լինի դա մասնագիտական, ֆինանսական, թե անձնական, պետք է մանրակրկիտ մտածել։
Կշռադատե՛ք բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։
Հակառակ դեպքում շատ արագ կզղջաք սեփական անխոհեմության ու կարճատեսության համար։
ԽՈՅ ♈ Այս օրը ձեր հաջողության գաղտնիքը սեփական գործողությունների ճշմարտացիության մեջ չկասկածելն է։
Բավական է մի փոքր կասկած առաջանա, թե գործը լավ չի գնում, և ամեն ինչ ակնթարթորեն կկանգնի։
ՑՈՒԼ ♉ Կտրականապես արգելվում է վիճել կամ կոնֆլիկտի մեջ մտնել շրջապատի հետ, հատկապես՝ մտերիմների։
Նույնիսկ այս օրը ծագած փոքր թյուրիմացությունը մեծ հավանականությամբ կվերածվի երկարատև ու բարդ խնդրի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ♊ Այս գիշերվա երազը, ամենայն հավանականությամբ, մարգարեական կլինի։
Այն ցույց կտա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները անձնական կյանքում մոտ ժամանակներս, ուստի ինչպիսին էլ լինի սյուժեն, մի՛ անտեսեք այն։ 💤
ԽԵՑԳԵՏԻՆ ♋ Առավելագույն զգուշություն է պետք ցուցաբերել ֆինանսական հարցերում։
Խորհուրդ չի տրվում անել չմտածված գնումներ, որոնց մասին գրեթե անմիջապես կզղջաք։
ԱՌՅՈՒԾ ♌ Վատ ցանկությունները առաջին հերթին կվնասեն հենց արտահայտողին. բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել։
Ավելի լավ է զերծ մնալ վիրավորանքներից և չարին չարով կամ վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել։
ԿՈՒՅՍ ♍ Եթե օգնության կարիք լինի, լավագույն տարբերակը մտերիմներին դիմելն է։
Նրանք կանեն այն ամենը, ինչ պետք է, և ի տարբերություն օտարների՝ հետագայում ոչնչի համար չեն կշտամբի ձեզ։
ԿՇԵՌՔ ♎ Լավ օր է գեղեցկության սրահ այցելելու համար։
Կտրված մազերի հետ կհեռանա նաև վերջին շրջանում կուտակված բացասական էներգիան (որը, ըստ աստղաբանների, հավաքվում է մազերի ծայրերին), և տրամադրությունը կլավանա։ 💇♀️
ԿԱՐԻՃ ♏ Հեռավոր անցյալից մեկի հետ անսպասելի հանդիպումը թույլ կտա ոչ միայն վերհիշել հին ու հաճելի պահերը։
Դուք նաև կմտածեք ապագայում հարաբերությունները շարունակելու հնարավորության մասին։
ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐ Պետք չէ ամեն ինչ թողնել ու նետվել օգնության յուրաքանչյուրին, ով այսօր կխնդրի այդ մասին։
Ցավոք, դիմումների մեծ մասը ընդամենը ուշադրություն գրավելու փորձ կլինի և ոչ ավելին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑ Եթե նպատակը դրված է, իսկ հասնելու ուղիները՝ մարտավարությունն ու պայքարը, որոշված են, մնում է փոքր բան։
Արե՛ք առաջին քայլը, և ի զարմանս ձեզ՝ կհասկանաք, որ ամեն ինչ այնքան բարդ չէ, որքան թվում էր մինչ այդ։
ՋՐՀՈՍ ♒ Չի կարելի տրվել վատ տրամադրությանը և բացասական մտքեր ունենալ։
Մտքերը նյութական են, և շատ անգամ կրկնվելու դեպքում մեծ հավանականությամբ կդառնան տհաճ իրականություն։
ՁԿՆԵՐ ♓ Բյուջեում ճեղքվածք չառաջացնելու համար զերծ մնացեք նույնիսկ մանր, բայց կրկնվող ծախսերից։
Գումարվելով՝ դրանք կարող են վերածվել պատկառելի գումարի, որը լրջորեն կդատարկի ձեր դրամապանակը։ 💰







