Կենդանակերպի որոշակի նշանի տակ ծնված մարդիկ մագնիսի պես կձգեն ձեզ, բայց միևնույն ժամանակ դուք կաղոթեք ազատության համար։
Գիտե՞ք՝ ովքեր են նրանք և ինչու է այդքան «վտանգավոր» նրանց սիրահարվելը։
Խոյ նշանը գտնվում է Կրակի տարերքի և Մարս մոլորակի ղեկավարման ներքո։ Նրա բնույթը կրքոտ է, իշխող, երբեմն նույնիսկ՝ բռնատիրական։
Նրանք միշտ պատրաստ են պայքարի՝ լինի դա ընկերական սպորտային մրցույթ, ցանկալի պաշտոնի բարձրացում, թե նվիրական երազանքների իրականացում։ 🏆
Նրանք չեն վախենում դժվարություններից։ Ընդհակառակը՝ Խոյերը ծարավի են դժվարությունների։
Եթե ինչ-որ բանի դժվար է հասնել, դա միայն ուժեղացնում է նրանց հետաքրքրությունը։ Ասեք նրանց «ոչ», և դա նույնն է, թե բենզին լցնեք կրակի վրա… Ոչինչ նրանց կանգ չի առնի ձեր համակրանքը նվաճելու ճանապարհին։
Խնդիրն այն է, որ նա արագ սիրահարվում է և նույնքան արագ սառում։
Նա կգա ձեր հետևից մինչև աշխարհի ծայրը, բայց հենց նույնչափ հետաքրքրություն ցույց տաք, կսկսի իրեն պահել ինչպես երեխան քաղցրավենիքի խանութում. նրան հետաքրքրում է ամեն ինչ, և նա պարզապես չի կարողանում ընտրել մեկը։ 🍭
Խոյի համար սովորական դարձած հարաբերությունները կարող են հանգեցնել հետաքրքրության կորստի։
Նոր սիրո կայծը ամբողջությամբ կուրացնում է նրան, և նա մոռանում է, որ ամեն փայլող բան ոսկի չէ։
Խոյ տղամարդիկ և կանայք երբեմն այնքան արագ են գործում, որ նույնիսկ չեն հասկանում՝ ում հետ գործ ունեն։
Ավելի շատ, քան կենդանակերպի ցանկացած այլ նշան, Խոյը սիրահարվում է պոտենցիալին, որը տեսնում է մարդու մեջ, այլ ոչ թե հենց անհատին։
Եթե Խոյը սիրահարվի ձեզ, և դուք կարողանաք պահել նրա հետաքրքրությունը, նրա սերը կլինի իսկապես անզուգական և անսահման։ Նրան կողքիդ պահելը հեշտ չէ. դա նման է ամպը մեխելու փորձին։ ☁️
Ինչպես լավ գինին, Խոյերի մեծ մասի հարաբերությունները տարիքի հետ լավանում են։
Սա նշանակում է, որ երիտասարդ տարիքից նրանք հաճախ իրենց ուսերին կրում են կոտրված սրտերի երկար պատմություն։
Թեև շատերը սիրում են ընդգծել Խոյերի եսասիրական հակումները, նրանք նաև օժտված են մեծ ջերմությամբ։ Նրանք ունեն անհավանական բարի սիրտ և հակված են ուրիշների մեջ տեսնել միայն լավագույնը, նույնիսկ երբ ամեն ինչ հակառակի մասին է խոսում։
Ինչպես կյանքի շատ այլ ոլորտներում, Խոյերն ունեն իրենց մութ կողմը։ ⚫
Սա հատկապես ճիշտ է սիրո և հարաբերությունների մեջ նրանց պահվածքի առումով։ Եթե մութ կողմը գլուխ է բարձրացնում, մեծ է զայրույթի, ընդհուպ մինչև ագրեսիայի հավանականությունը։
Նրանք կձգտեն դոմինանտ լինել, քանի որ նրանց մութ բնույթը նույնպես շատ իշխող է։
Նրանք կարող են փորձել վերահսկել իրենց մտերիմների կյանքի յուրաքանչյուր ասպեկտ և պայթել զայրույթից, երբ դիմացինը չի համագործակցում կամ չի հետևում իրենց ծրագրին։
Նրանք շատ վատ են կառավարում իրենց էմոցիաները և, որպես կանոն, իրենցից հետո թողնում են կոտրված սրտեր և լիակատար դատարկություն։ 💔
Խոյն ու նրա ֆիզիկական բնույթը անբաժանելի են՝ լինի դա լուսավոր, թե մութ կողմը։
Նրան անհրաժեշտ է ֆիզիկական կոնտակտ, բայց նա հակված չէ ամաչկոտ խաղերի։ Նրան հետաքրքրելու համար պետք է լինել համարձակ և ուղիղ։
Նա միանգամից խորանում է էության մեջ և ցանկանում է կլանել ձեզ։ Ցանկանում է տարրալուծվել ձեր մեջ և հասցնել ձեզ այն պահին, երբ դուք կտարրալուծվեք իր մեջ։
Նրա կիրքը կարող է լինել այնքան ուժեղ, որ դա կարող է ձեզ վախեցնել։ 😱
Երբ նրա մեջ խոսում է մութ կողմը, Խոյն իրեն պահում է ինչպես գիշերվա կեսին լացող երեխա, որը կաթի շիշ է պահանջում՝ արթնացնելով շատ հոգնած ծնողներին։
Դա գիտակցված եսասիրական ծրագիր չէ, այլ ներքին պահանջմունք, որը նրա համար բացարձակ առաջնահերթություն է։
Նրանք ուզում են այն, ինչ ուզում են, և հենց այն պահին, երբ ուզում են։ Եվ սովորաբար առանձնապես ուշադրություն չեն դարձնում նրանց, ովքեր խանգարում են իրենց հասնել ցանկալիին։
Նրա զուգընկերուհիները ամբողջությամբ կլանված կլինեն կրքով՝ դառնալով Խոյի բնազդային կարիքների ականատեսը, որոնք կարող են բավարարել միայն նրանք։
Խոյի դինամիկ էներգիան գրավում է ուշադրությունը։ Նրան դժվար է դիմադրել։
Նա հմայիչ է, ուրախ և սիրում է լավ ժամանակ անցկացնել։ Նա անկեղծորեն հետաքրքրվում է ձեզնով և տալիս է հարցեր, որոնք ոչ ոք ուրիշ չի համարձակվում տալ։ 😉







