😱 «ԷԺԱՆԱԳԻՆ» ԿՆՈՋ 4 ՆՇԱՆ 😱

Մոդայիկ տեսք ունենալու համար պարտադիր չէ հսկայական գումարներ ծախսել հագուստի վրա։

Կարելի է ոճային լինել՝ առանց սնանկանալու։ Կարևորը ոչ թե ծախսած գումարն է, այլ համադրելու կարողությունը, ոճի զգացումն ու ճիշտ ընտրությունը։

Գլխավորը տոնածառի պես զարդարվելը չէ։ Մի՛ չարաշահեք փայլերը, վառ նախշերը, չափից դուրս պատռված ջինսերը, աքսեսուարների առատությունն ու տարօրինակ եղունգները։ Երբեմն պարզությունն ավելի լավ է, քան ավելորդությունները. սա ասում է Լարիսա Գուզեևան, ով հաստատ գլուխ է հանում նորաձևությունից։

Եկեք խոսենք եղունգներից։ Քաոսային դիզայնը ավելի շուտ «գեղցիություն» է հիշեցնում, քան էսթետիկա։ Երկար, արհեստական եղունգները՝ վառ նկարներով ու նախշերով, կատարյալ անճաշակություն են։

Պարզապես խնամեք ձեռքերը, կոկիկ խարտեք եղունգներն ու քսեք կա՛մ թափանցիկ, կա՛մ միագույն լաք՝ առանց ավելորդությունների։ 💅

Սակայն նորաձևության փորձագետը մատնանշում է նաև «էժանագին» կնոջ այլ ակնհայտ նշաններ, որոնք միշտ չէ, որ նկատելի են։ Եկեք քննարկենք դրանք։ 👇

«Բրենդային» կախվածություն

Շատ կանայք պարզապես պաշտում են հայտնի բրենդների հագուստը և ուզում են, որ բոլորը տեսնեն, թե ինքը բառացիորեն «կորած է» բրենդների մեջ։

Սա խոսում է այն մասին, որ նրանք փորձում են իրենց կարգավիճակը ցուցադրել գնումների միջոցով։ Հնարավոր է՝ նրանք ցածր ինքնագնահատական ունեն և հեշտությամբ են ենթարկվում ազդեցության։

Իրականում անգամ սովորական խանութների հագուստը կարող է ոճային ու ինքնավստահ տեսք հաղորդել, իսկ հայտնի ապրանքանիշի թանկարժեք կիսաշրջազգեստը ոչ միշտ է իդեալական նստում կամ հարմար լինում։

Որոշ աղջիկների համար բրենդները պարզապես հագուստ չեն, այլ լեզու, որը ցույց է տալիս նրանց կարգավիճակն ու հաջողությունը։ Բայց եթե ներսում դատարկություն է, ոչ մի թանկարժեք իր չի փրկի իրավիճակը, ճի՞շտ է։

Հայտնի ապրանքանիշեր կրելը չի նշանակում լինել մակերեսային կամ հիմար։ Խնդիրն այն է, երբ մարդիկ կարծում են, թե միայն այդ պիտակներն են իրենց գրավիչ դարձնում։

Օրինակ՝ եթե չունեք «Հերմես Բիրկին» (Hermes Birkin) պայուսակ, դա ձեզ ավելի վատը չի դարձնում։ Միայն այն փաստը, որ ինչ-որ հայտնի բան ունեք, ձեր արժեքը չի բարձրացնում։ 👜

Խելացի կինը հագուստ ընտրելիս կարևորում է ոչ թե բրենդը, այլ որակն ու հարմարավետությունը։ Իրական նրբագեղությունն ու «թանկ» տեսքը երևում են մանրուքների, ոճի յուրահատկության, պահվածքի և շարժուձևի մեջ, այլ ոչ թե հագուստի լոգոտիպերի։

Գոռոզություն և կոպտություն

Կնոջ համար չկա ավելի կարևոր բան, քան լինել այնպիսին, ինչպիսին կա, և չկեղծել։ «Էժանագին» կինն ուշադրություն է գրավում ոչ միայն իր արտասովոր ոճով, այլև տարօրինակ պահվածքով։

Նա սկսում է վերևից նայել տաքսու վարորդներին, մատուցողներին, վաճառողներին՝ առհասարակ բոլորին։

Տիպիկ կանայք, ովքեր սիրում են բամբասել ուրիշներից, հաճախ կոպիտ են արտահայտվում։ Երբ պահվածքում անհարգալից վերաբերմունք և կոպտություն է նկատվում, դա նրանց պակաս կանացի է դարձնում։ Անգամ «Հերմես»-ի թանկարժեք պայուսակները չեն փրկի իրավիճակը։ 🙄

Անտեղի տեսք

Լինում է, որ որոշ կանայք կարծում են, թե վառ հագուստը գրավիչ լինելու և կանացի առավելություններն օգտագործելու միակ միջոցն է։

Անճաշակ ու անչափ հագնվելը մեծ սխալ է։ Ասֆալտը կարմիր գորգ չէ, շոուի բեմ չէ, հեռուստահաղորդման տաղավար չէ։

Տեսեք, թե ինչպես են հագնվում աստղերը. նրանք ընտրում են հագուստը՝ ըստ միջոցառման։ Մարզասրահում՝ սպորտային հագուստով, ծնողական ժողովին՝ շապիկով ու ջինսով, դասական երաժշտության համերգին՝ սև զգեստով։

Ընտրեք ոճը՝ վայրին համապատասխան, որպեսզի «գեղցի» չերևաք։

Ես, օրինակ, հաճախ եմ նկատում, թե ինչպես են որոշ կանայք շպարված գալիս մարզասրահ. սև ստվերաներկ, հայլայթեր, այտերին՝ իմգ, և վառ կարմիր շրթներկ։ Սա ինչ-որ տեղ տարօրինակ է և նույնիսկ զվարճալի։ 🤡

Գրպանին ոչ հարմար

Ի՞նչ է նշանակում «ճոխություն՝ ապառիկով» արտահայտությունը։ Կանայք պարտքով թանկարժեք իրեր են գնում՝ ոճային ու շքեղ երևալու համար։ Փաստացի, նրանք բանկից փող են վերցնում՝ իրենց փայլ ու կարգավիճակ ավելացնելու համար։

Հիմա շատերը կարծում են, թե նորմալ է պարտքերի մեջ թաղվել հանուն թույն հագուստի, իսկ ոմանք նույնիսկ պատրաստ են վտանգել վերջին կոպեկները, միայն թե ոճային թվան ու թրենդի մեջ լինեն։

Բանկին մի շապիկի կամ տաբատի համար կլորիկ գումար վճարե՞լը։ Դե, սա հաստատ լավագույն գաղափարը չէ։ 💸

Տղամարդը՝ որպես բանկային քարտ

Կան կանայք, ովքեր միայն փնտրում են՝ ինչպես հարմար տեղավորվել տղամարդու կողքին։ Նրանք նրա հետ են այնքան ժամանակ, քանի դեռ տղամարդը կարող է ապահովել հարմարավետ կյանք։

Ցավոք, նման տիկնանց չեն հետաքրքրում տղամարդու ներքին որակները, նրանց ավելի շատ հուզում է գրպանի պարունակությունը։

Եթե կինը չի կարողանում ինքնուրույն վաստակել իր կոսմետիկայի, զուգագուլպայի և կոշիկի գումարը, ապա ոչ մի տղամարդ նրան հարգանքով չի վերաբերվի։

Երբ զուգընկերոջ մոտ ֆինանսական դժվարություններ են առաջանում, նա ոչ թե աջակցում է, այլ պարզապես սկսում է փնտրել մեկին, ով ավելի կայուն եկամուտ ունի։ Կարևոր է հասկանալ, որ նման կանայք հարաբերություններում մտածում են միայն նյութականի մասին և անհետանում են, հենց փողը վերջանում է։

Վառ պիտակը կարող է միայն ուշադրություն գրավել, բայց իսկական շքեղ կինը միայն արտաքինը չէ։ Դա նա է, ով խելք ունի, կարող է զրույց վարել, ոճային է հագնվում և հետաքրքրվում է շատ բաներով։ Նա իսկական գյուտ է և գանձ ցանկացած տղամարդու համար։ 💎

Իսկ դուք համաձա՞յն եք Լարիսա Գուզեևայի այս դիտարկումների հետ։ Եթե ավելացնելու բան ունեք, կիսվեք մեկնաբանություններում։ 👇

Կիսվել սոց․ ցանցերում
X