✨ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ✨

Չարժե կենտրոնանալ խնդիրների վրա, որոնք բոլորն էլ ունեն (և մենք բացառություն չենք)։

Եթե ժամանակավորապես մոռանանք դրանց մասին, ի զարմանս մեզ՝ դրանք կդադարեն անհանգստացնել։

Իսկ հետո, հնարավոր է, ինքնիրեն վերանան։

Այնպես որ, պետք չէ դրանց վրա ծախսել ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ուժ ու ուշադրություն։ 🙏


ԽՈՅ ♈️

«Փակելով» նախորդ շրջանի բոլոր մասնագիտական հարցերը՝ կարող եք կենտրոնանալ ապագայի ծրագրերի վրա։

Որքան համարձակ ու գրանդիոզ լինեն դրանք, այնքան լավ, այնպես որ՝ համեստություն անելու ժամանակը չէ։

ՑՈՒԼ ♉️

Այսօր ավելի լավ է հրաժարվել լուրջ գործնական բանակցություններից։

Դրա փոխարեն՝ ինչո՞ւ պարզապես հաճելի ժամանակ չանցկացնել գործընկերների հետ։

Կարելի է քննարկել ընթացիկ համագործակցությունն ու մտորել ապագայի մասին։

ԵՐԿՎՈՐՅԱԿ ♊️

Բանականությունն այսօր, որքան էլ զարգացած լինի, չի օգնի կարևոր որոշում կայացնելիս։

Այն միայն վերջնականապես կխճճի ամեն ինչ։

Իմաստ ունի լսել ինտուիցիայի ձայնին. այն կհուշի ճիշտ ճանապարհը։

ԽԵՑԳԵՏԻՆ ♋️

Չարժե ձեռնամուխ լինել նոր գործերի. դրանք կյանքի կոչելու ժամանակը դեռ չի եկել։

Փոխարենը՝ ավելի լավ է կարգի բերել աշխատանքային սեղանի թղթապանակները (թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով)։

ԱՌՅՈՒԾ ♌️

Լավ օր է՝ հիշեցնելու ձեր մասին այն մարդուն, ումից բաժանվել էիք փոխադարձ թյուրիմացության պատճառով։

Այժմ վերջապես շանս կառաջանա ընդհանուր լեզու գտնելու, այնպես որ՝ շտապե՛ք։

ԿՈՒՅՍ ♍️

Մանր ֆինանսական գործերը (կոմունալ վճարումներ, ամենօրյա գնումներ) կարելի է անել առանց վախի։

Իսկ ահա խոշոր ծախսերից (օրինակ՝ թանկարժեք իրեր գնելուց) ավելի լավ է հրաժարվել։

ԿՇԵՌՔ ♎️

Ժամանակն է ներողություն խնդրել այն մարդուց, ում (ակամա կամ դիտավորյալ) նեղացրել եք որոշ ժամանակ առաջ։

Սեփական սխալն ընդունելը երբեք ուշ չէ, իսկ նա սիրով կգնա հաշտեցման։

ԿԱՐԻՃ ♏️

Լավագույն բանը, որ կարելի է անել այսօր, ազատ ժամանակ գտնելն ու այն սիրելիի կամ ընկերների հետ անցկացնելն է։

Ստացված լավ տրամադրության ու լավատեսության լիցքը կբավականացնի բավականին երկար ժամանակ։

ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐️

Չնայած երկուշաբթի է, չարժե առանձնապես լարվել աշխատավայրում։

Լուսնային ամսվա սկզբին ուժերը դեռ այնքան շատ չեն, որքան կցանկանայիք, ուստի ավելի լավ է խնայել դրանք՝ զբաղվելով երկրորդական գործերով։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑️

Մեծ է հավանականությունը, որ հորիզոնում կհայտնվի մի մարդ, ում հետ շփումը օբյեկտիվ պատճառներով ընդհատվել էր երկար ժամանակով։

Հանդիպումը թույլ կտա կիսվել կուտակված տպավորություններով։

ՋՐՀՈՍ ♒️

Ֆինանսները ձեր նշանի ներկայացուցիչներից պահանջում են հատկապես խնայողական վերաբերմունք։

Աշխատեք չծախսել ավելին, քան կարող եք թույլ տալ ձեզ, որպեսզի հետագայում չզղջաք անխոհեմ պահվածքի համար։

ՁԿՆԵՐ ♓️

Այսօր հատուկ ուշադրություն պետք է դարձնել գիշերվա երազին։

Այն կարող է պարունակել կարևոր հարցի պատասխանը, որը երկար ժամանակ հանգիստ չի տալիս, ուստի անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել այն։

Կիսվել սոց․ ցանցերում
X