Մարդիկ դառնում են չարացած, դյուրագրգիռ, իսկ որոշ առանձնահատուկ բարդ դեպքերում՝ նաև ագրեսիվ։
Եթե սրան գումարենք ուժերի լիակատար անկումը, որն այս լուսնային օրը կազդի բոլորի վրա առանց բացառության, պատկերը այնքան էլ լավատեսական չի լինի։
Լավ նորությունն այն է, որ այս բոլոր տհաճությունները կվերաբերեն բացառապես օրվա առաջին կեսին։
Երկրորդ կեսին իրավիճակը, իսկ դրա հետ մեկտեղ նաև մեր տրամադրությունը, աստիճանաբար կկայունանա։ 🙏
ԽՈՅ
Մեծ է խարդախների և նույնիսկ կողոպտիչների զոհ դառնալու ռիսկը։
Ուստի պետք չէ հավատալ անծանոթների խոսքերին։ Խուսափեք մութ ժամերին ամայի փողոցներով միայնակ քայլելուց. զգուշավորին Աստված է պահում։
ՑՈՒԼ
Չնայած այս գիշեր տեսած երազը կարող է մղձավանջային լինել, պետք չէ դա սրտին մոտ ընդունել։
Բարեբախտաբար, այն ոչ մի վատ բան չի գուշակում, ուստի պետք չէ ծանր տանել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ցանկալի չէ ագրեսիվ պատասխանել շրջապատի դիտողություններին կամ նույնիսկ վիրավորանքներին, եթե այդպիսիք լինեն։
Աստղերը խորհուրդ են տալիս չնմանվել նրանց, այլ պարզապես անտեսել ցանկացած թշնամական հարձակում։
ԽԵՑԳԵՏԻՆ
Պետք չէ անհանգստանալ այն մարդու հետ հարաբերությունների խզման պատճառով, ում երկար ժամանակ հարազատ ու սիրելի եք համարել։
Հնարավոր է՝ ճակատագիրը ձեզ համար նոր, ավելի կարևոր ծանոթություն է նախապատրաստում։ Պետք է միայն սպասել։
ԱՌՅՈՒԾ
Ազգականների միջև ծագած կոնֆլիկտը, որը հեշտությամբ կարող է բռնկվել այս ընթացքում, կարելի է հարթել՝ հանդես գալով որպես միջնորդ դատավոր։
Հաշտեցմանն ուղղված ջանքերը հավասարապես բարձր կգնահատեն թշնամացած երկու կողմերն էլ։
ԿՈՒՅՍ
Գործնական բանակցություններն ու ֆինանսական գործարքները ավելի լավ է տեղափոխել այլ՝ շփման համար ավելի բարենպաստ օր։
Ի վերջո, այսօր կիրակի է, և ի սկզբանե սխալ էր նման հանդիպումներ նշանակելը։
ԿՇԵՌՔ
Ինքնազգացողության վատթարացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի և հետագայում հետևել նրա ցուցումներին։
Ինքնաբուժությունը ոչ միայն չի օգնի, այլև կհանգեցնի անցանկալի բարդությունների։
ԿԱՐԻՃ
Ֆիզիկական ակտիվությունը կօգնի զսպել բացասական էմոցիաները, որոնք առավոտյան կարող են վերածվել իսկական ագրեսիայի։
Ինչո՞ւ, օրինակ, չզբաղվել սպորտով կամ տանը գլխավոր մաքրություն չկազմակերպել։ 🧹
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Ոչ մի դեպքում չի կարելի վատ խոսել այլ մարդկանց մասին, նույնիսկ եթե նրանք օբյեկտիվորեն արժանի են դրան։
«Բարյացակամները» անպայման կփոխանցեն նրանց ձեր խոսքերը, ինչից հետո հարաբերությունները կարող են անհուսալիորեն փչանալ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Նյարդային պոռթկումից խուսափելու համար, որը միանգամայն հնարավոր է այս ժամանակահատվածում, անհրաժեշտ է ուշադրությունը բացասականից շեղել դեպի դրականը։
Կյանքում լավ բաներն ավելի շատ են, քան թվում է առաջին հայացքից։
ՋՐՀՈՍ
Պետք չէ վիճել տանեցիների հետ, ովքեր ցանկացած առիթով դժգոհություն կհայտնեն ձեր գործողություններից։
Պարզապես թողեք, որ նրանք ինքնուրույն որոշումներ կայացնեն. շատ արագ խելքի կգան և կհանգստանան։
ՁԿՆԵՐ
Ընկճախտի պատճառը, որը կարող եք զգալ այսօր, բանալ հոգնածությունն է։
Ուստի դրանից ազատվելը շատ հեշտ կլինի. հարկավոր է հանգստանալ՝ ընդ որում, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ 🧘♀️







