Ժամանակը բարենպաստ է ֆինանսական գործարքների, այդ թվում՝ բարեգործության համար։
Դրանք ոչ միայն բարոյական բավարարվածություն կբերեն, այլև ապագայում կապահովեն զգալի շահույթ։
Հիշեք՝ ցանկացած բարի գործ ըստ արժանվույն կփոխհատուցվի 🙏
ԽՈՅ ♈
Քանի որ ուրբաթ է, ցանկալի է օրը միացնել հաջորդող հանգստյան օրերին և նվիրել հանգստին։
Հակառակ դեպքում՝ հաջորդ շաբաթ վերջնականապես ուժասպառ կլինեք և չեք կարողանա լիարժեք աշխատել։
ՑՈՒԼ ♉
Առավոտից ձեր նշանի ներկայացուցիչներին կհամակի ծայրահեղ դյուրագրգռությունը։
Կարևոր է կշռադատել յուրաքանչյուր բառը։
Այլապես շատ հեշտությամբ կնեղացնեք հարազատ մարդկանցից որևէ մեկին 😕
ԵՐԿՎՈՐՅԱԿ ♊
Չնայած էներգիան այսօր եռում է, պետք է այն խնայողաբար ծախսել, որպեսզի երկար բավականացնի։
Եթե ամբողջ ուժերը միանգամից վատնեք, չեք հասցնի կատարել ծրագրածի կեսն անգամ։
ԽԵՑԳԵՏԻՆ ♋
Այսօր ավելի լավ է խուսափել փոփոխություններից՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական։
Ցանկալի չէ փոխել աշխատավայրը և, հատկապես, բաժանվել սիրելիից։
Դրանից որևէ օգուտ ակնկալել պետք չէ։
ԱՌՅՈՒԾ ♌
Խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել ձեզ գործերով, նույնիսկ եթե ղեկավարությունը ճնշում գործադրի։
Արդյունքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ, որոնք լուրջ ուշադրություն կպահանջեն։
Ոչ մի աշխատանք դրան չարժե 🏥
ԿՈՒՅՍ ♍
Մասնագիտական հաջողության գլխավոր նախապայմանն այսօր վստահությունն է։
Պետք է վստահ լինել ոչ միայն սեփական ուժերի, այլև ընտրված խնդրի ճշմարտացիության վրա։
Եթե ինքնագնահատականը տատանվում է, անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով բարձրացնել այն։
ԿՇԵՌՔ ♎
Ցանկացած գործողություն՝ լինի դա աշխատանք, թե կենցաղային հոգս, պետք է մանրակրկիտ վերլուծել։
Միայն այդպես հնարավոր կլինի խուսափել ցավալի սխալներից, որոնք հետագայում վերափոխման կարիք կառաջացնեն։
ԿԱՐԻՃ ♏
Էներգիան, որն այսօր հորդում է, անհրաժեշտ է ուղղել բացառապես օգտակար գործերի վրա։
Օրինակ՝ զբաղվեք մասնագիտական խնդիրների լուծմամբ կամ կենցաղային լուրջ հոգսերով, որոնք պետք է ավարտել հանգստյան օրերից առաջ։
ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐
Չափից դուրս ֆիզիկական ակտիվությունը՝ տնտեսական կամ սպորտային, հղի է տհաճ վնասվածքներով։
Ռիսկը նվազագույնի հասցնելու համար ցանկալի է ոչ մի տեղ չշտապել։
Խուսափեք կտրուկ շարժումներից 🚫
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑
Այսօր հրաժարվեք կարևոր որոշումներ կայացնելուց՝ կյանքի ո՛ր ոլորտին էլ դրանք վերաբերեն։
Վատ տրամադրության ազդեցության տակ կարող եք թույլ տալ սխալ, որի համար շատ արագ կփոշմանեք։
ՋՐՀՈՍ ♒
Հոգնածության պատճառով կես ճանապարհին մի՛ թողեք այն գործը, որի վրա աշխատում եք։
Միանգամայն անսպասելի կբացվի այսպես կոչված «երկրորդ շնչառությունը»։
Այն թույլ կտա աշխատանքը հասցնել ավարտին 💪
ՁԿՆԵՐ ♓
Ցանկալի չէ ձեռնամուխ լինել նոր մասնագիտական նախագծի իրականացմանը. այն սպասված արդյունքը չի բերի։
Ավելի լավ է զբաղվել հին գործերով, որոնք դեռևս ավարտին չեք հասցրել։







