ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ՀԱՄԱՐ

Այս օրը ցանկալի է անցկացնել լռության և հանգստության մեջ։

Սա վտանգներից խուսափելու ամենահեշտ ճանապարհն է։

Դրանցից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել առավելագույն զգուշություն։ ⚠️

Մեծ է անհաջողությունների հավանականությունը՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հարցերում։

Հնարավոր են վեճեր մտերիմների հետ, կոնֆլիկտներ ղեկավարության կամ գործընկերների միջև։

Չարժե ռիսկի դիմել նաև ֆինանսական գործարքներում. գումար կորցնելու վտանգը մեծ է։ 💸

Խոյ ♈

Չնայած աշխատանքային շաբաթվա թեժ պահին՝ օրը բարենպաստ է սիրելի գործերով զբաղվելու համար։

Ընթերցանությունը, ձեռագործությունը կամ սիրելի ֆիլմերի դիտումը կօգնեն չեզոքացնել բացասական էներգետիկան, որն այսօր ճնշելու է ձեզ։

Ցուլ ♉

Հուզականորեն արձագանքելով ուրիշների խոսքերին կամ գործողություններին՝ դուք ոչ ոքի ոչինչ չեք ապացուցի։

Փոխարենը՝ հսկայական էներգիա կկորցնեք։

Այդ պատճառով ավելի լավ է պարզապես անտեսել նման հարձակումները, որոնք մեծ մասամբ անբարյացակամ են լինելու։

Երկվորյակներ ♊

Վատ տրամադրության և անհանգստության դեմ լավագույն դեղամիջոցը նեգատիվից հրաժարվելն ու դրականի վրա կենտրոնանալն է։

Բարեբախտաբար, լավատեսական մտածելակերպը դեռ ոչ ոք չի չեղարկել։

Այն այս նշանի ներկայացուցիչներին շոշափելի արդյունքներ կտա։

Խեցգետին ♋

Գործերով՝ թե՛ մասնագիտական, թե՛ կենցաղային, ավելի լավ է զբաղվել մենակության մեջ։

Այդպես ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ աշխատանքից դատարկ խոսակցություններով և, որ ավելի վատ է, անիմաստ վեճերով։

Առյուծ ♌

Օրը հատկապես բարենպաստ է մտավոր գործունեության համար։

Ցանկացած գիտական, գրական կամ լրագրողական աշխատանք ոչ միայն շատ հեշտ կընթանա, այլև կբերի ապշեցուցիչ արդյունքներ՝ այդ թվում և ֆինանսական։

Կույս ♍

Պետք չէ ուշադրություն դարձնել երազներին ու այլ նշաններին, որոնք այս օրը կարող են հանդիպել ամեն քայլափոխի։

Ենթագիտակցության այս խաղերը ոչ մի կապ չեն ունենա իրական կանխատեսումների հետ։

Կշեռք ♎

Ցանկալի չէ խառնվել կոնֆլիկտներին, հատկապես՝ ուրիշների։

Հաշտեցնել կողմերին չի ստացվի նույնիսկ ձեզ պես բնածին դիվանագետներին, իսկ ահա իրավիճակն ավելի սրել կստացվի շատ հեշտությամբ։

Կարիճ ♏

Այս օրվա ապրումներից ազատվելու հարցում կօգնի մի «դեղամիջոց», որը լավագույնն է համարվում նման դեպքերում։

Դա աշխատանքն է։

Անհրաժեշտ է առավելագույնս ծանրաբեռնել ձեզ, և վատ տրամադրությունից հետք անգամ չի մնա։

Աղեղնավոր ♐

Ցանկալի չէ օտար մարդկանց պատմել ձեր կյանքում տեղի ունեցող դրական փոփոխությունների մասին։

Դա ամենահեշտ ճանապարհն է «աչքով տալու» և ամեն ինչ նախկին կետին վերադարձնելու համար։

Երջանկությունը լռություն է սիրում։ 🤫

Այծեղջյուր ♑

Չնայած աշխատանքային շաբաթվա թեժ պահին՝ օրը բարենպաստ է տնային ցանկացած գործի համար։

Այն ամենը, ինչ մինչև հիմա տարբեր պատճառներով հետաձգում էիք, այս ընթացքում կստացվի հեշտ, հաճելի և հաջող։

Ջրհոս ♒

Պետք չէ վիճել ոչ ոքի հետ՝ նույնիսկ նրանց, ովքեր դիտմամբ կամ պատահաբար կփորձեն հունից հանել ձեզ։

Կոնֆլիկտը կարող է ունենալ երկարատև և, ցավոք, անցանկալի հետևանքներ։

Ձկներ ♓

Աստղերը կոչ են անում ներողամիտ լինել ինքներդ ձեր հանդեպ։

Ներեք ձեզ փոքր ու մեծ թուլությունները և դրանց հետևանքով առաջացած սխալները։

Մեր աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ սխալվելուց։

Կիսվել սոց․ ցանցերում
X