Երեքշաբթի օրը՝ հունվարի 13-ին, Լուսինը Կարիճում է։ Սա կօգնի գլուխ հանել տհաճ, բայց պարտադիր գործերից ու փակել պարտքերը։
Բացի այդ, կսրվի խորաթափանցությունն ու զգայունությունը։ Հնարավորություն կունենաք որսալ ճակատագրի նշաններն ու հասկանալ տեղի ունեցողի թաքնված իմաստը։
«Այսօրվա իրավիճակներում կարելի է հենվել հին կանոնների վրա, բայց հիշելով, որ շուտով դրանք փոխվելու են։ Պետք չէ շտապել նոր նախաձեռնությունների հարցում, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվեք, հատկապես աշխատանքային ոլորտում»,- ասում է աստղաբան Մայա Սվետլովան։
ԽՈՅԵՐ ♈
Մի՛ ընկրկեք մնացորդային դժվարությունների առաջ։
Կատարեք ձեր պարտքը և ավարտին հասցրեք անհրաժեշտ գործերը։ Սա կօգնի կարգի բերել ֆինանսական ոլորտը։
ՑՈՒԼԵՐ ♉
Լավ կլինի ուժերը կենտրոնացնել բանակցությունների և համագործակցության վրա։ Դա կամրապնդի հարաբերությունները։
Ակտիվ մասնակցեք խորհրդակցություններին, հարցազրույցներին և տեղեկատվության փոխանակմանը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ♊
Ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ։
Հենց դրանք կարող են վճռորոշ լինել բարդ աշխատանքի կամ խճճված իրավիճակի եզրափակիչ փուլում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ ♋
Օրը հիանալի է դրական արդյունքները ամրապնդելու համար (լինի դա սեր, թե գործնական համագործակցություն)։
Բայց ավելի կարևոր է օգտվել ընձեռված հնարավորություններից, եթե կա սուր վեճ, քննադատություն կամ իրավունքների ոտնահարում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ ♌
Մնացեք տնային կամ աշխատանքային ռուտինայի ռեժիմում։
Ավարտեք անհրաժեշտ գործերը՝ աշխատանք, մաքրություն, հոգատարություն ընտանի կենդանու նկատմամբ 🐈։ Եթե վատառողջ եք, անպայման ավարտին հասցրեք բուժումը։
ԿՈՒՅՍԵՐ ♍
Օրը հարմար է դրական արդյունքներն ամրագրելու և փոխադարձ հետաքրքրվածությունն ուժեղացնելու համար։
Թե ինչպես վարվել, կհուշի իրավիճակը կամ սեփական խորաթափանցությունը։
ԿՇԵՌՔՆԵՐ ♎
Ժամանակն է ավարտին հասցնել խոսակցությունը կամ աշխատանքը, փակել գործարքը, մարել պարտքը։
Մի՛ հետաձգեք շփումը բանկի, հարկայինի կամ ապահովագրական ընկերության հետ։ Գնեք այն ամենը, ինչ պլանավորել էիք (տնտեսական ապրանքներ, գործիքներ, դեղորայք)։
ԿԱՐԻՃՆԵՐ ♏
Բարենպաստ օր է՝ շատ առումներով։ Հանգամանքների հաջող դասավորություն, ներշնչանք կամ բախտ։
Ձեզ կօգնի խնդրի լավ իմացությունը, բնական խորաթափանցությունը կամ կյանքի հարուստ փորձը։ Հենվեք սովորական կանոնների վրա։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ ♐
Մնացեք գաղտնիության կամ փակ ռեժիմում 🤫։
Սա այն օրը չէ, երբ պետք է նոր գործեր սկսել։ Ավելի լավ է կարգի բերել հինը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ ♑
Գործերում պետք չէ դրսևորել դանդաղկոտություն, անփութություն կամ թեթևամտություն։
Ցանկալի է ամեն ինչ ավարտին հասցնել՝ լինի դա սեր, բիզնես, ստեղծագործական նախագիծ, թե կարևոր հարաբերություններ։
ՋՐՀՈՍՆԵՐ ♒
Այս օրվա հանգամանքները պաշտպանիչ դեր կկատարեն՝ օգնելով պահպանել ողջամիտ զգուշավորություն։
Այսօր ցանկալի չէ բարձրաձայնել ձեր քայլերի, կապերի, եկամտի աղբյուրների մասին։
ՁԿՆԵՐ ♓
Շտապեք, եթե ցանկանում եք ևս մեկ անգամ օգտվել նախկին փորձից ու առավելություններից։
Հաստատեք ձեր իրավունքները կամ կարգավիճակը։







