Աստղային փորձագետը վստահ է՝ ինչ էլ պատահի, դեպի լավն է տանելու։
Հայտնի ավստրալացի աստղաբան և տարոլոգ Անժելա Փերլը կարծում է, որ Կարմիր Կրակե Ձիու գալիք տարին Կենդանակերպի բոլոր նշաններին մեծ փոփոխություններ կբերի։
Դրանք կուղեկցվեն նոր ուժերով, դինամիկ իրադարձություններով և վառ տպավորություններով, սակայն այդ ամենին պետք է արժանանալ։
Աստղաբանի խոսքով՝ տարվա տիրուհուն համընթաց քայլելու համար բոլոր 12 նշաններն էլ պետք է խիզախություն և տոկունություն ցուցաբերեն։
Ձիու տարում Ֆորտունան կսիրի վճռականներին և արագաշարժներին, իսկ ամենահաջողակները կլինեն երեքը, որոնց թվում Փերլը նշում է Խոյերին, Ցուլերին և Առյուծներին։
Նրանց համար փոփոխություններն արագ վրա կհասնեն և իսկապես երջանիկ կլինեն։ 🤩
ԽՈՅ
Ըստ Փերլի՝ կրակե նշանի ներկայացուցիչների համար Ձիու տարին նոր հեռանկարներ կբացի։
Այդ ընթացքում անհայտ ուժը կդրդի ավարտել հնացած փուլերը և վստահ քայլ կատարել դեպի նոր իրականություն։
Այն, ինչ նախկինում բառացիորեն տեղից չէր շարժվում՝ կարիերայից մինչև բնակության վայր, ընթացք կստանա։
Նշանի մոտ առաջընթացի պահանջ կառաջանա, որն անհնար կլինի անտեսել, իսկ Խոյերի առավելությունը կդառնան նախկին ձեռքբերումները։
Բավականաչափ ուժ կզգան նախագիծ ղեկավարելու, բիզնես սկսելու կամ պատասխանատվություն ստանձնելու համար։
Կկարողանան բաց և վստահ արտահայտել սեփական դիրքորոշումը։
Փերլը կանխատեսում է, որ նշանը կդառնա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խոչընդոտների հաղթահարման մարմնավորում։ 💪
Աստղաբանի խորհուրդը՝ հրաժարվել հնացած նպատակից և ընտրել նորը՝ ավելի կշռադատվածն ու ոգեշնչողը։
Ցանկացած տրանսֆորմացիա խթան կհանդիսանա հետագա զարգացման համար։
Խոյերը կդադարեն նայել անցյալին և կնախընտրեն առաջ շարժվել. սա կլինի նշանի խիզախության ցուցադրման տարին։
ՑՈՒԼ
Տրանսֆորմացիաներ, ճակատագրական ընտրություն և իրերի սովորական դասավորությունը փոխելու պահանջ. ահա թե ինչ է սպասվում հողային նշանին։
Առաջին ամիսներին կատարած ընտրությունը կազդի հետագա կյանքի վրա։
Թեև հուզական առումով այն հեշտ չի լինի, այդ դժվարությունների միջոցով կկարողանաք անցյալում թողնել հինն ու նոր կյանք գտնել։
Տարին կստիպի Ցուլերին դրսևորել ներքին ուժն ու մրցունակությունը։
Դրանք կդրսևորվեն ճանաչման և ձեռքբերումների համար պայքարում, որոնց վաղուց ձգտում էր հողային նշանը։
Յուրաքանչյուր գործադրած ջանք հարյուրապատիկ կվերադառնա։
Կստացվի ամեն ինչ՝ ատենախոսության պաշտպանությունից մինչև պաշտոնի բարձրացում։
Ֆինանսական ոլորտում Ցուլերին սպասվում է երկար սպասված բարեկեցությունը։ 💰
Կստանան բարձր աջակցություն, առաջխաղացում և կիրականացնեն լուրջ նախագծեր։
Ցուլերից կպահանջվի ակտիվություն, արագություն և հաստատակամություն, բայց նրանք կգլուխ կհանեն։
Սպասվում են ժամանակներ, երբ կբացահայտեք ձեր ներուժն ու կցուցադրեք ներքին տոկունությունը։
ԱՌՅՈՒԾ
Կենդանակերպի արքաների հանդեպ Ֆորտունան հատկապես բարեհաճ կլինի։
Տարվա երկրորդ կեսից կսկսվի իսկական հաջողություն, սեր, բարգավաճում և ճակատագրի առատ նվերներ։
Առյուծների վաղեմի ցանկությունները իրական ուրվագծեր կստանան՝ ներառյալ երեխաների ծնունդը, կարիերայի թռիչքն ու բիզնեսի հաղթարշավը։
Տարվա առաջին կեսին կրակե նշանին սպասվում է բուռն հասարակական կյանք։ 🦁
Նոր ծանոթություններ, միջոցառումներ, աշխարհիկ հավաքույթներ, օգտակար կապերի հաստատում և շփում աշխարհի հզորների հետ։
Առյուծները կզգան իրենց ուշադրության կենտրոնում, կարծես կյանքը սկսում է պարգևատրել նախկինում գործադրած բոլոր ջանքերի համար։
Որոշակի իներտությունը, հատկապես տարվա սկզբում, չպետք է տխրեցնի նշանին։
Աստղաբանը խորհուրդ է տալիս լսել սեփական ձայնը, ուշադրություն դարձնել առողջությանը և չշտապել։
Հետագայում կհայտնվեն բազմաթիվ խնդիրներ ու պարտականություններ, իսկ Առյուծներին կօգնի մեծ ծանրաբեռնվածությանը դիմանալու կարողությունը։







