✨ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ ✨

Բայց հենց սա էլ լավ լուրն է։ Եթե մեզ հաջողվի վերացնել կյանքն ու աշխատանքը բարդացնող խոչընդոտները, վաղն արդեն ապրելն ու աշխատելը շատ ավելի հեշտ կդառնան։ 🙏

Մեծ է դավաճանությունների հավանականությունը։ Սակայն նման երևույթներին, որքան էլ տհաճ լինեն, պետք է մոտենալ ողջամիտ լավատեսությամբ։

Դրա շնորհիվ մեր կյանքից կհեռանան նրանք, ում հետ մեր ճանապարհներն այլևս չեն խաչվում։ Փոխարենը՝ նրանց տեղը կզբաղեցնեն նոր ընկերներն ու սիրելիները։ ❤️

♈ ԽՈՅ

Նույնիսկ եթե մարդիկ, որոնց վստահում եք՝ ընկերներն ու գործընկերները, փորձեն հետ պահել ձեզ նպատակից, չարժե լսել նրանց։

Մոտ ապագայում կարող եք լրջորեն զղջալ տաք գլխով կայացրած, չմտածված որոշման համար։

♉ ՑՈՒԼ

Մտերիմ մարդու հետ վեճը կարող է ջրի երես հանել հարաբերություններում առկա դժգոհությունը, որը բավականին երկար կուտակվել էր թե՛ ձեզ, թե՛ նրա մոտ։

Այժմ այդ քանակը կվերածվի որակի, ինչն էլ իրեն զգացնել կտա։ 💔

♊ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Արժե զգույշ լինել այն մարդկանց հետ, ովքեր այսօր անսպասելիորեն կհայտնվեն ձեր շրջապատում։

Իրենց գրավչության ու հմայքի շնորհիվ նրանք կարող են մոլորության մեջ գցել ձեզ, ապա նաև խաբել։

♋ ԽԵՑԳԵՏԻՆ

Օրվա ընթացքում բազմիցս կթվա, թե ձեր և շրջապատի միջև անհասկացվածության անթափանց պատ կա։

Այդ պատճառով հարաբերությունների հասունացած պարզաբանումը պետք է հետաձգել գոնե մի քանի օրով։ 🧱

♌ ԱՌՅՈՒԾ

Աշխատավայրում, որքան էլ համոզեն, խորհուրդ չի տրվում վերցնել ուրիշի մասնագիտական պարտականությունները։

Ամենայն հավանականությամբ, ակնկալվող երախտագիտության փոխարեն նա, ում կօգնեք, ձեզ վրա կբարդի սեփական սխալները։

♍ ԿՈՒՅՍ

Նոր աշխատանքի անցնելու գայթակղիչ առաջարկը կամ թանկարժեք իրը շուկայականից ցածր գնով գնելու հնարավորությունը պետք է զգոնացնի։

Դա թաքնված խոտան է խոստանում, ուստի ավելի լավ է մերժել։ 🚫

♎ ԿՇԵՌՔ

Ուրիշների կոնֆլիկտներին, նույնիսկ եթե դրանցում ներքաշված են մտերիմ ու թանկ մարդիկ, ավելի լավ է չմիջամտել, որպեսզի բոլոր կողմերից «հարված» չստանաք։

Լավ կլինի օրինակ վերցնել կապիկից, որը կողքից հետևում է երկու վագրերի մարտին։ 🐒

♏ ԿԱՐԻՃ

Կարևոր պայմանագրեր ստորագրելուց և լուրջ գործարքներ կնքելուց այսօր ավելի լավ է հրաժարվել։

Իսկ եթե նման հնարավորություն չլինի, կարևոր է ուշադիր կարդալ տեքստը, որի տակ պետք է դնեք ստորագրությունը։ ✍️

♐ ԱՂԵՂՆԱՎՈՐ

Բացասական հույզեր առաջացնող մարդկանց հետ շփվելը միշտ էլ անցանկալի է, բայց այսօր՝ հատկապես։

Նման «զրույցի» հետևանքով էներգետիկ սպառումը երաշխավորված է։ 🔋

♑ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Մի օր, երբ անհրաժեշտ է չափավորություն պահպանել ամեն ինչում՝ սննդակարգից մինչև զվարճանքներ։

Ցանկացած չարաշահում, որը թույլ կտաք ձեզ, լուրջ հետևանքներ կունենա թե՛ առողջության, թե՛ հեղինակության համար։

♒ ՋՐՀՈՍ

Լավագույն ժամանակը չէ ցանկացած մասշտաբի և բարդության ֆինանսական գործառնությունների համար։

Անհաջողությունների և, հետևաբար, կորուստների մեծ հավանականության պատճառով ավելի լավ է դրանք տեղափոխել այլ՝ ավելի բարենպաստ օր։ 💸

♓ ՁԿՆԵՐ

Այսօր, ինչպես և ցանկացած այլ օր, կարևոր է շատ ուշադիր լինել արտահայտությունների հանդեպ։

Չմտածված կամ անհաջող պահի ասված բառերի պատճառով կարող եք լուրջ թշնամիներ վաստակել։ 🤐

Կիսվել սոց․ ցանցերում