🔮 ԱՍՏՂԱԲԱՆ ԱՆԺԵԼԱ ՓԵՐԼԸ 2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՖԱՆՏԱՍՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ԵՐԵՔ ՆՇԱՆԻ 🔮

Աստղային փորձագետը վստահ է՝ ինչ էլ որ պատահի, դեպի լավն է տանելու։

Հայտնի ավստրալացի աստղաբան և տառոլոգ Անժելա Փերլի կարծիքով՝ գալիք Կարմիր Հրեղեն Ձիու տարին ունակ է Կենդանակերպի բոլոր նշաններին մեծ փոփոխություններ բերել՝ նոր ուժերի, դինամիկ իրադարձությունների և վառ տպավորությունների հետ միասին։

Բայց այս ամենին պետք է արժանանալ։

Տարվա տիրուհուն համաքայլ ընթանալու համար բոլոր 12 նշաններն էլ պետք է համարձակություն և տոկունություն ցուցաբերեն։

Ձիու տարում Ֆորտունան կսիրի վճռականներին ու արագաշարժներին։

Իսկ ամենահաջողակը կլինեն երեք նշաններ, որոնց թվում Փերլը նշում է Խոյերին, Ցուլերին և Առյուծներին։

Նրանց կյանքում փոփոխություններն արագ տեղի կունենան և իսկապես երջանիկ կլինեն։ ✨

♈ ԽՈՅ

Ըստ Փերլի՝ կրակի տարերքի ներկայացուցիչների համար Ձիու տարին նոր հեռանկարներ կբացի։

Այս շրջանում անհայտ մի ուժ նրանց կդրդի ավարտել հնացած փուլերն ու վստահ քայլ կատարել դեպի նոր իրականություն։

Այն ամենը, ինչը բառացիորեն տեղից չէր շարժվում՝ կարիերայից ու կապերից մինչև բնակության վայր, ընթացք կստանա։

Առաջընթացի պահանջ կզգացվի, որն անհնար կլինի անտեսել։

Խոյերի առավելությունը կլինեն նախկին ձեռքբերումները։

Բավականաչափ ուժ կզգաք նախագիծ գլխավորելու, բիզնես սկսելու, պատասխանատվություն ստանձնելու կամ սեփական դիրքորոշումը բաց ու վստահ արտահայտելու համար։

Կանխատեսվում է, որ կդառնաք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խոչընդոտների հաղթահարման մարմնավորում։

Աստղաբանի խորհուրդը՝ հրաժարվել հնացած նպատակներից և ընտրել նորը՝ ավելի կշռադատվածն ու գիտակցվածը։

Ցանկացած տրանսֆորմացիա խթան կհանդիսանա հետագա զարգացման համար։

Կդադարեք նայել անցյալին և կնախընտրեք առաջ շարժվել։ Այս տարին կլինի ձեր համարձակության ցուցադրման ժամանակը։ 💪

♉ ՑՈՒԼ

Տրանսֆորմացիաներ, ճակատագրական ընտրություն և իրերի սովորական դասավորությունը փոխելու պահանջ՝ ահա թե ինչ է սպասվում հողի տարերքի նշանին նոր տարում։

Առաջին ամիսներին կատարած ընտրությունը կազդի հետագա կյանքի վրա։

Թեև հուզական առումով դա հեշտ չի լինի, սակայն այդ դժվարությունների միջով անցնելով՝ կկարողանաք անցյալը հետևում թողնել ու նոր կյանք գտնել։

Տարին կստիպի ներքին ուժ և մրցունակություն դրսևորել։

Դա կարտահայտվի ճանաչման և ձեռքբերումների համար պայքարում, որոնց Ցուլերը վաղուց էին ձգտում։

Յուրաքանչյուր գործադրած ջանք հարյուրապատիկ կվերադառնա։

Կհաջողվի ամեն ինչ՝ դիսերտացիայի պաշտպանությունից մինչև պաշտոնի բարձրացում։

Ֆինանսական ոլորտում երկար սպասված բարեկեցություն է սպասվում։ 💰

Կկարողանաք լուրջ աջակցություն ստանալ, ծառայողական առաջխաղացում ունենալ և կարևոր նախագծեր իրականացնել։

Ձեզանից կպահանջվի ակտիվություն, արագություն և հաստատակամություն, բայց կհաղթահարեք։

Սպասվում են ժամանակներ, երբ կբացահայտեք ձեր պոտենցիալն ու կցուցադրեք ներքին տոկունությունը։

♌ ԱՌՅՈՒԾ

Կենդանակերպի արքաների հանդեպ Ֆորտունան հատկապես բարեհաճ կլինի։

Տարվա երկրորդ կեսից կյանքում կսկսվի իսկական հաջողություն, սեր, բարգավաճում և ճակատագրի առատ նվերներ։

Վաղեմի ցանկությունները իրական ուրվագծեր կստանան՝ ներառյալ երեխաների ծնունդը, կարիերայի թռիչքն ու բիզնեսի հաղթարշավը։

Առաջին կեսին սպասվում է բուռն հասարակական կյանք՝ նոր ծանոթություններով, միջոցառումներով, աշխարհիկ հավաքույթներով և ազդեցիկ մարդկանց հետ շփմամբ։

Կզգաք ձեզ ուշադրության կենտրոնում, ասես կյանքը սկսում է պարգևատրել նախկինում գործադրած բոլոր ջանքերի համար։ 🌟

Տարեսկզբի որոշակի իներտությունը չպետք է հիասթափեցնի։

Աստղաբանը խորհուրդ է տալիս լսել ինքներդ ձեզ, ուշադրություն դարձնել առողջությանը և չշտապել։

Հետագայում բազմաթիվ խնդիրներ ու պարտականություններ ի հայտ կգան, իսկ Առյուծներին կօգնի մեծ ծանրաբեռնվածությանը դիմանալու կարողությունը։ 🙏

Կիսվել սոց․ ցանցերում