Այս շրջանում հաջող կլինի ցանկացած աշխատանք, որը կապված է տեղեկատվության հետ։ Խորհուրդ է տրվում զբաղվել գիտական գործունեությամբ, գրական ստեղծագործությամբ կամ լրագրությամբ։
Կարելի է զբաղվել ինքնակրթությամբ՝ ընտրելով այն ոլորտը, որն ամենից շատ է հետաքրքրում ու կարևորվում։ 👇
ԽՈՅ ♈
Եթե պետք է որևէ մեկին համոզեք ձեր ճշմարտացիության հարցում, ապա այս օրը հրաշալի է դրա համար։
Զարմանալիորեն պերճախոս կլինեք ու կգտնեք հենց այն փաստարկները, որոնք կտպավորեն անգամ ամենաանհամաձայն զրուցակիցներին։
ՑՈՒԼ ♉
Մտերիմներին երբեք պետք չէ խաբել, իսկ այս օրը՝ հատկապես։ Սուտը բավականին արագ ջրի երես դուրս կգա։
Իսկ ահա հարաբերություններում գոյացած ճաքը, հնարավոր է, այլևս չհաջողվի վերացնել։ 💔
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ♊
Չնայած հանգստյան օրվան՝ ժամանակահատվածը բարենպաստ է ուսման համար։
Ռեկորդային կարճ ժամանակում կհաջողվի յուրացնել առավելագույն տեղեկատվություն, որը շատ շուտով պետք կգա աշխատանքում։
ԽԵՑԳԵՏԻՆ ♋
Ով էլ դիմի օգնության խնդրանքով, փորձեք չմերժել։ Արեք դա հնարավորինս արագ՝ առանց հավելյալ համոզելու կամ հիշեցնելու։
Այս օրը գործած բարիքը հարյուրապատիկ հետ կվերադառնա։ 🙏
ԱՌՅՈՒԾ ♌
Աշխատավայրում պետք չէ նոր նախագծեր սկսել՝ առանց հին «պոչերը» մաքրելու, որոնց մասին գուցե հասցրել եք մոռանալ։
Դրանք անընդհատ կդանդաղեցնեն առաջընթացը և, ի վերջո, խաչ կքաշեն բոլոր պլանների վրա։
ԿՈՒՅՍ ♍
Մեծ ուշադրությամբ վերաբերվեք նոր փաստերին, որոնք բոլորովին անսպասելի հայտնի կդառնան այսօր։
Դրանցից մի քանիսը կարող են պետք գալ մասնագիտական հարցեր լուծելիս։
ԿՇԵՌՔ ♎
Օրը հաջող կանցնի միայն նախապես կազմված մանրակրկիտ պլանի առկայության դեպքում։
Հակառակ դեպքում՝ շեղվելով ուղեկցող հարցերի վրա, չեք հասցնի անել գլխավորը, իսկ թանկարժեք ժամանակը կանցնի իզուր։ ⏳
ԿԱՐԻՃ ♏
Լավագույն բանը, որ կարելի է անել ուրիշի գաղտնիքին պատահաբար տիրապետելիս, այն անմիջապես մոռանալն է։
Լեզվին տալու դեպքում այդ մարդու դեմքով կվաստակեք երկարատև (գուցե նաև ցմահ) թշնամու։
ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐
Այս օրը վիզուալիզացված երազանքները ժամանակի ընթացքում անպայման իրականություն կդառնան։
Կարևորը՝ Տիեզերքից հրաշքներ խնդրեք մաքսիմալ չափով՝ առանց ամաչելու կամ համեստություն անելու։ Այդ դեպքում շանս կա ստանալու գոնե կեսը։ ✨
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑
Պետք չէ շտապել ավարտել նախագիծը, որով զբաղվել եք ամբողջ նախորդ շրջանում։
Նախ ուղղեք բոլոր մանր թերությունները, որպեսզի ստիպված չլինեք նորից ու նորից վերադառնալ դրանց։
ՋՐՀՈՍ ♒
Ցանկալի չէ լուրջ նախագծեր ստանձնել։ Դրանց իրականացման համար այս օրը չի բավականացնի ո՛չ համարձակությունը, ո՛չ էներգիան։
Ավելի լավ է կենտրոնանալ մանր գործերի վրա, որոնք առանձնապես լարվածություն չեն պահանջում։
ՁԿՆԵՐ ♓
Եթե ունեք փորձ, որով կարելի է կիսվել մյուսների հետ, արեք դա այսօր։
Պլանավորեք կենդանի դասախոսություն կամ առցանց թրեյնինգ։ Ձեր խորհուրդներն ու ուղղորդումները պետք կգան ուրիշներին։







