Երբ ամուսինս տուն եկավ ուրիշ կնոջ հետ ու հայտարարեց, որ ուզում է նրան դարձնել իր երկրորդ կինը, կարծեցի՝ կատակում է։ Բայց երբ հասկացա, որ լուրջ է, ասացի, որ կհամաձայնեմ միայն մեկ պայմանով։ Այդ պայմանը նա հաստատ չէր սպասում 😲
Երբեք չէի մտածի, որ կհայտնվեմ այս իրավիճակում։
Բայց ահա ես այստեղ եմ՝ պատրաստ պատմելու, թե ինչ եղավ մեկ շաբաթ առաջ։
Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ Ջեքը՝ ամուսինս, ում հետ ապրում էինք արդեն ութ տարի, սկսեց տարօրինակ պահել իրեն։
Մենք այլևս նորապսակներ չէինք, բայց մեր ամուսնությունը կայուն էր։ Կամ գոնե ես այդպես էի կարծում։
Ջեքի տրամադրության փոփոխությունները սկզբում աննկատ էին։
Նա միշտ էլ լի էր գաղափարներով, բայց հանկարծ սկսեց խոսել «այլընտրանքային ապրելակերպի» մասին, կարծես կյանքի նոր իմաստ էր գտել։
— Գիտե՞ս,– ասաց նա մի երեկո՝ հեռախոսը թերթելով,– որոշ մարդիկ ապրում են շատ անսովոր կյանքով։ Ստիպում է մտածել՝ ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ։
— Օրինա՞կ,– հարցրի ես։
— Դե, չգիտեմ… Պարզապես ուղիներ՝ կյանքն ավելի հեշտ դարձնելու համար։
Կարծեցի՝ նկատի ունի ինչ-որ անվնաս բան, օրինակ՝ մինիմալիզմը կամ էկոլոգիապես մաքուր ապրելակերպը։
Բանն այն է, որ Ջեքը սիրում էր գլխովին մտնել նորաձև հոբբիների մեջ։ Մի ժամանակ փայտագործությամբ էր տարվել, հետո էլ երդվում էր, թե սննդի շարժական կետ է բացելու։
Ի վերջո, դրանք միշտ էլ մարում էին։ Մտածեցի՝ այս անգամ էլ նույնն է լինելու։
Հետո սկսվեցին ակնարկները։
— Լավ չէ՞ր լինի, եթե տանը մի քիչ լրացուցիչ օգնություն ունենայինք,– հարցրեց նա մի երեկո, երբ լվացքն էի ծալում։
— Ի՞նչ նկատի ունես,– պատասխանեցի՝ նայելով նրան։

— Դե, ոչինչ,– ուսերը թոթվեց նա։– Դու միշտ այնքան զբաղված ես։ Չե՞ս կարծում, որ հրաշալի կլիներ, եթե մեկը կիսեր բեռդ։
— Նկատի ունես մաքրության ծառայությո՞ւն,– կատակեցի ես։
Նա քմծիծաղ տվեց, բայց չպատասխանեց։ Տոնը տարօրինակ լուրջ էր, ու առաջին անգամ անհանգստություն զգացի։
Այդ շրջանում նկատեցի, որ սկսել է շատ ժամանակ անցկացնել հեռախոսով։
Այն տանում էր ամենուր։ Բառացիորեն ամենուր՝ խոհանոց, լոգարան, նույնիսկ անկողին։
Նստում էր, թերթում ու ինքն իրեն ծիծաղում։ Երբ հարցնում էի՝ ինչն է այդքան զվարճալի, ասում էր. «Ուղղակի Ինստագրամի հոլովակներ են»։
Սկզբում ուշադրություն չդարձրի։
Բայց հետո այդ սովորությունը սկսեց նյարդայնացնել։ Ախր ո՞վ է այդքան ժամանակ անցկացնում հեռախոսով։ Եվ այն էլ՝ այսպես հանկարծակի։
Հասկացա, որ պետք է խոսեմ նրա հետ։
Մի երեկո, երբ հեռախոսը ձեռքին դուրս եկավ լոգարանից, վերջապես հարցրի.
— Ջեք, ամեն ինչ կարգի՞ն է։
Նա կանգ առավ։
— Իհարկե,– ժպտաց նա։– Ուղղակի մտածում եմ՝ ինչպես մեր կյանքն ավելի լավը դարձնել, այդքան բան։ Մի՛ անհանգստացիր։
Խոսքերը պետք է հանգստացնեին ինձ, բայց հակառակ ազդեցությունն ունեցան։ «Մեր կյանքն ավելի լավը դարձնելը» հնչում էր որպես ծածկագիր մի բանի համար, որին պատրաստ չէի։
Մի քանի օր անց Ջեքը տվեց մի հարց, որից սարսուռ անցավ մարմնովս։
— Ըստ քեզ՝ ես ազնի՞վ եմ քեզ հետ,– հարցրեց նա անփույթ տոնով։
— Ազնի՞վ։ Դե… հա։ Ինչո՞ւ ես հարցնում։
— Հենց այնպես։ Ուղղակի կարծում եմ՝ ազնվությունն ամենակարևոր բանն է ամուսնության մեջ։ Համաձայն չե՞ս։
— Իհարկե համաձայն եմ,– աչքերս կկոցեցի ես։– Բայց ի՞նչ է պատահել։ Որտեղի՞ց են գալիս այս հարցերը։
— Ոչինչ,– քմծիծաղ տվեց նա։– Ուղղակի մտածում եմ, որ ժամանակն է խոսել ապագայի մասին։ Գիտես, ուղիներ՝ երկուսիս համար էլ ամեն ինչ լավացնելու համար։
Հուսով էի, որ նա կմոռանա այդ տարօրինակ թեման։ Բայց հետադարձ հայացք գցելով՝ հասկանում եմ, որ դա փոթորկի սկիզբն էր։
Անցնենք անցած շաբաթվան։
Ջեքը տուն եկավ աշխատանքից անսովոր ուրախ տրամադրությամբ։ Խոհանոցում էի, ընթրիքի համար բանջարեղեն էի կտրատում, երբ դուռը բացվեց։
Գլուխս բարձրացրի՝ սպասելով նրա սովորական «Ողջույն, սիրելիս»-ին։ Փոխարենը՝ նա ներս մտավ, իսկ նրա հետևից՝ մի երիտասարդ կին։
— Ամելիա,– ասաց նա ուրախ ձայնով,– ծանոթացի՛ր, սա Քլերն է։
Դանակը ցած դրեցի՝ շփոթված։
Ո՞վ էր այս կինը։ Ընկերուհի՞ էր։ Երբեք չէի լսել նրա անունը։
— Ողջույն, Քլեր,– ասացի ես։– Կարո՞ղ եմ… ինչ-որ բանով օգնել։
Պատասխանելու փոխարեն՝ նա ուղղակի նայեց Ջեքին՝ սպասելով նրա խոսքին։
— Ի՞նչ է կատարվում, Ջեք,– հարցրի անհամբեր։
Զգում էի, որ ինչ-որ բան այն չէ։
— Ամելիա…– սկսեց նա։– Քլերը դառնալու է իմ երկրորդ կինը։
Երկրորդ կի՞ն։ Կարծեցի՝ կատակում է։
— Լավ կատակ էր, Ջեք,– ծիծաղեցի ես։– Խաբեցիր ինձ։ Որտե՞ղ է թաքնված տեսախցիկը։
Բայց դեմքի արտահայտությունը չփոխվեց։ Նա լուրջ էր։ Մահացու լուրջ։
— Կատակում ես, չէ՞։ Սա ճիշտ չէ,– ասացի ես։
Հայացքս տեղափոխեցի Քլերին, ով նայում էր ինձ այնպես, կարծես ես էի տարօրինակը։
— Ոչ,– պատասխանեց Ջեքը։– Լսի՛ր, Ամելիա, սա անսովոր է հնչում, բայց պրակտիկ է։ Քլերը աշխատասեր կին է։ Կօգնի եփել-թափելու, մաքրության հարցում։ Այդպես ամեն ինչ հարթ կընթանա։ Եվ սա ավելի լավ է, քան թաքուն սիրուհի պահելը, չէ՞։ Գոնե ազնիվ եմ քեզ հետ։
Նայում էի նրան ու փորձում մարսել ասածները։
Նա փորձում էր մեկ ուրիշ կնոջ խցկել մեր կյանք, կարծես դա սովորական բան էր։ Եվ դեռ ուզում էր, որ գնահատեմ իր ազնվությո՞ւնը։ Լո՞ւրջ, Ջեք։
Այդ ընթացքում Քլերը կանգնած էր նրա հետևում՝ փորձելով խուսափել հայացքիցս։ Զգում էի, որ կուզեր լինել ցանկացած այլ վայրում, բայց ոչ այստեղ։
Մինչ կանգնած էի, Ջեքը շարունակում էր բստրել, թե սա «լավագույն լուծումն է» բոլորի համար։
Եվ այդ պահին գլխումս մի հանճարեղ միտք ծագեց 💡
Ձեռքերս խաչեցի կրծքիս ու սպասեցի, որ վերջացնի։ Երբ վերջապես լռեց, քաղցր ժպտացի։
— Լավ,– ասացի ես։– Կարող ես երկրորդ կին ունենալ։ Բայց ես մի կանոն ունեմ։
Դեմքը պայծառացավ։
— Իհարկե։ Ցանկացած բան։ Ի՞նչ կանոն։
— Նա իրավունք չունի մոտենալու իմ երկրորդ ամուսնուն,– հայտարարեցի ես։– Պայմանավորվեցի՞նք։
Ջեքը նայեց ինձ այնպես, կարծես աշխարհի ամենաանհեթեթ բանն էի ասել։
— Ե-երկրո՞րդ ամուսնուն,– կակազեց նա։– Դա… դա ի՞նչ է նշանակում։
— Դե, եթե դու իրավունք ունես երկրորդ կին ունենալու, ես ինչո՞ւ չունեմ։ Մտածի՛ր, Ջեք։ Երկու աշխատավարձ։ Մեկը, ով ինձ դուրս կհրավիրի, երբ դու զբաղված ես կամ հավես չունես։ Տղամարդ, ով ինձ ծաղիկներ կգնի։ Արդար է, չէ՞։
— Դա… դա այդպես չի աշխատում,– փնթփնթաց նա։– Դու անհեթեթություններ ես դուրս տալիս, Ամելիա։
— Օ՜, ուրեմն ես ե՞մ անհեթեթը,– հոնքս բարձրացրի։– Դու գալիս ես տուն օտար կնոջ հետ ու ակնկալում, որ գրկաբաց կընդունեմ նրան, բայց իմ՝ նույն ազատությունն ունենալու գաղափարը անհեթե՞թ է։ Հետաքրքիր տրամաբանություն է։
Քլերը քարացել էր։ Հայացքը մեկ ինձ էր ուղղում, մեկ՝ Ջեքին, կարծես պատահաբար սխալ սենյակ էր մտել։ Եթե սկզբում պարզապես նյարդայնացած էր, հիմա այնպիսի տեսք ուներ, որ պատրաստ էր ցանկացած վայրկյանի փախչել։
Ջեքի դեմքը կարմրեց, երբ փորձեց արդարացնել իր գաղափարը։
— Սա ուրիշ է,– ասաց նա։– Տղամարդը, որ երկու կին է ունենում… դա ընդունված է որոշ մշակույթներում։ Բայց կինը՝ երկու ամուսի՞ն։ Ոչ ոք նման բան չի լսել։
Քմծիծաղ տվեցի։
— Օ՜, փաստորեն հիմա էլ մշակույթի փորձագե՞տ ես դարձել։ Զավեշտալի է, չեմ հիշում, որ երբևէ հետևած լինես որևէ այլ ավանդույթի։ Ինչո՞ւ միայն ԱՅՍ ԿՈՆԿՐԵՏ ավանդույթը, հը՞։
— Ամելիա, լուրջ եղիր,– ձայնը բարձրացրեց նա։– Դու չես կարող երկրորդ ամուսին ունենալ։ Կյանքն այդպես չի դասավորված։
— Դե, Ջեք, եթե ուզում ես ապրել «ավանդական» ձևով, ուրեմն ես էլ որոշ ավանդույթներ կորդեգրեմ,– ուսերս թոթվեցի ես։– Բայց հստակ ասեմ։ Դու չես կարող երկրորդ կին ունենալ, քանի դեռ ես չունեմ երկրորդ ամուսին։ Սա է իմ կանոնը։ Ուզում ես՝ ընդունիր, չես ուզում՝ ոչ։
Նա լայն բացված աչքերով նայեց ինձ։ Գիտեի, որ ուզում է գոռալ վրաս, բայց նույնիսկ ինքն էր հասկանում, որ անտրամաբանականը հենց ինքն է։
Հետո, առանց մի բառ ասելու, շրջվեց դեպի Քլերը.
— Գնա տուն։ Հետո կլուծենք սա։
Քլերը չվիճեց։ Վերցրեց պայուսակն ու գրեթե վազելով դուրս թռավ՝ առանց հրաժեշտ տալու այն տղամարդուն, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ 🚪🏃♀️
Այդ գիշեր Ջեքն ամեն ինչ արեց՝ ինձ համոզելու, որ սխալ եմ։
— Դու լուրջ չես ասում,– ասում էր նա՝ հյուրասենյակում հետուառաջ քայլելով։– Ուղղակի ուզում ես ինձ դաս տալ։ Արի մեծ մարդկանց պես խոսենք։
— Մենք խոսում ենք,– սառը պատասխանեցի ես։– Ես հստակ ասացի դիրքորոշումս։ Եթե դու ուզում ես Քլերին, ես ուզում եմ ուրիշ ամուսին։ Ակը՝ ակի դիմաց, Ջեք։
Առավոտյան նրա երգը փոխվել էր։ Խոհանոց մտավ՝ հայացքը կախած։
— Մտածում էի…– ասաց նա մեղավոր տոնով։– Գուցե այդ երկրորդ կնոջ թեման այնքան էլ լավ գաղափար չէր։
— Գուցե՞,– հոնքս վեր հանեցի։
— Լավ։ Սարսափելի գաղափար էր։ Արի պարզապես մոռանանք, որ նման բան է եղել, հա՞։
Մոռանա՞նք։ Հահա։ Լավ փորձ էր, Ջեք։
— Շատ ուշ է ամեն ինչ մոռանալու համար,– ասացի նրան։– Երեկ գիշեր ծանոթությունների հավելվածում էջ բացեցի, ու արդեն տասնյակ նամակներ եմ ստացել տղամարդկանցից, ովքեր շատ ավելի մեծ հաճույքով կդառնան իմ երկրորդ ամուսինը, քան սպասում էի։
— Ի՞նչ նկատի ունես,– հարցրեց նա դողացող ձայնով։
— Ես վերջացրի, Ջեք։ Ամեն ինչ ավարտված է։
Հաջորդ օրը հավաքեցի իրերս ու տեղափոխվեցի ընկերուհուս տուն։
Ջեքը շարունակում էր զանգել, բայց չէի պատասխանում։ Նույնիսկ նամակներ էր գրում՝ ներողություն աղերսելով։
Շուտով ապահարզանի դիմում տվեցի։ Ինչպես լսել եմ, նույնիսկ Քլերն է դադարել պատասխանել Ջեքի զանգերին։
Երևի պետք է երկու անգամ մտածեր նման «պրակտիկ» լուծում առաջարկելուց առաջ 😏
ԱՄՈՒՍԻՆՍ ՏՈՒՆ ԲԵՐԵՑ ՄԻ ԿՆՈՋ ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, ՈՐ ՆԱ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ… Ի ԶԱՐՄԱՆՍ ՆՐԱ՝ ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻ, ԲԱՅՑ ԴՐԵՑԻ ՄԵԿ ՊԱՅՄԱՆ 😱🔥
Մեկ շաբաթ առաջ ամուսինս՝ Ջեքը, ում հետ ապրում ենք ութ տարի, տուն եկավ մի երիտասարդ կնոջ՝ Քլերի հետ, ու իսկական ռումբ պայթեցրեց. նա ուզում էր, որ Քլերը դառնար իր երկրորդ կինը։
Այո, ճիշտ կարդացիք։
Կարծեցի՝ կատակ է, նույնիսկ ծիծաղեցի ու հարցրի՝ որտեղ է թաքնված տեսախցիկը։
Բայց Ջեքը մահացու լուրջ էր։
Նա սկսեց երկար-բարակ ճառ արտասանել այն մասին, թե որքան «պրակտիկ» կլինի երկրորդ կին ունենալը։
Ըստ նրա՝ Քլերը «աշխատասեր կին է, ով կօգնի եփել-թափելու, մաքրության և կենցաղային այլ հարցերում»։
— Այսպես ամեն ինչ հարթ կընթանա։ Եվ սա ավելի լավ է, քան թաքուն սիրուհի պահելը։ Գոնե ազնիվ եմ քեզ հետ,– ասաց նա։
Նայում էի նրան՝ սպասելով, թե երբ է ասելու, որ կատակում է։ Բայց դա տեղի չունեցավ։
Նա իսկապես սպասում էր, որ ես կծափահարեմ իր ազնվության համար։
Քլերը փորձում էր ինքնավստահ երևալ, բայց խուսափում էր աչքերիս նայելուց։ Չգիտեմ՝ նյարդայնացա՞ծ էր, թե՞ ամաչում էր, բայց պարզ էր, որ նա համաձայն է այս ամենին։
Սկզբում այնքան շշմած էի, որ չէի կարողանում խոսել։
Բայց մինչ Ջեքը բստրում էր, թե սա «լավագույն լուծումն է» բոլորի համար, գլխումս մի միտք ծագեց 💡
— Լավ,– ընդհատեցի նրան,– կարող ես երկրորդ կին ունենալ, բայց ես մի կանոն ունեմ…
Ամբողջ պատմությունը առաջին մեկնաբանությունում։ 👇
🔷ՀՂՈՒՄԸ ՔՈՄԵՆԹՈՒՄ🧐⬇️







