ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 🔮

Հանգիստ ու հավասարակշռված մարդիկ այսօր կկարողանան կառավարել հույզերն ու խուսափել չմտածված քայլերից։

Իսկ ահա իմպուլսիվ ու բռնկուն անձինք կարող են լուրջ սխալներ գործել, ինչի համար հետո կզղջան։

Բացասական միտումների ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի օրվա առաջին կեսին։ Ավելի ուշ իրավիճակը փոքր-ինչ կկայունանա։

Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարել, հատկապես՝ եթե դրանք նախապես պլանավորված չեն եղել։

⚠️ Կարևոր է չենթարկվել ուրիշների ճնշմանը և ոչ մեկի ասածով չշարժվել։ Աշխատե՛ք բոլոր կարևոր որոշումները կայացնել ինքնուրույն։


ԽՈՅ (Մարտի 21 – Ապրիլի 20)

Օրվա սկիզբը հաջող է։ Դուք էներգիայով լի եք և փորձում եք արագ գործել, ինչի շնորհիվ շատ բան եք հասցնում։

Գործնական հանդիպումները արդյունավետ կանցնեն. դուք շատ համոզիչ եք խոսում։

Օրվա երկրորդ կեսին քննադատական հայացքը ձեզ չէր խանգարի։

Երեկոյան ավելի լավ է խուսափել չպլանավորված գնումներից։ Հիմա գումարի հետ կապված ռիսկի դիմելու ժամանակը չէ։


ՑՈՒԼ (Ապրիլի 21 – Մայիսի 20)

Օրվա սկիզբը բավականին բարդ կլինի, հատկապես նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումներ էին ծրագրել։

Ինչքան էլ փորձեք լեզու գտնել շրջապատի հետ, վեճերից ու տարաձայնություններից խուսափել դժվար թե հաջողվի։

Հետաքրքիր է, որ քիչ անց նույնիսկ չեք էլ հիշի, թե որն էր անհամաձայնության պատճառը։

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, քան առաջինը։


ԵՐԿՎՈՐՅԱԿ (Մայիսի 21 – Հունիսի 20)

Բարդ օր է։ Ձեզ միշտ չէ, որ հաջողվում է պահպանել հանգստությունը։ Հաճախ հույզերի ազդեցության տակ անում կամ ասում եք բաներ, որոնք չարժեր։

Աշխատավայրում հնարավոր են մանր թյուրիմացություններ։

Չի բացառվում, որ դրանց պատճառով չհասցնեք ժամանակին ավարտել նախատեսված գործերը։ Ուղևորությունները հոգնեցուցիչ կլինեն։


ԽԵՑԳԵՏԻՆ (Հունիսի 21 – Հուլիսի 20)

Օրվա մեծ մասն ավելի հարմար է հանգստի, քան կարևոր ու օգտակար գործերի համար։

Դժվար կլինի կենտրոնանալ անհրաժեշտ գործի վրա, քանի որ ընկերներն ու ծանոթները կարող են շեղել ձեզ։

Հնարավոր են անսպասելի պատահարներ կամ լուրեր, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը։

Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կմեծանա։


ԱՌՅՈՒԾ (Հուլիսի 21 – Օգոստոսի 20)

Աշխատանքի համար ամենաբարենպաստ օրը չէ։ Դժվար կլինի նրանց համար, ովքեր պետք է աշխատեն համատեղ նախագծերում կամ թիմով։

Հնարավոր են վեճեր, որոնց պատճառով թանկարժեք ժամանակ կկորցնեք։

Այսօր ավելի լավ է ձեր ճշմարտացիությունն ապացուցել գործով, ոչ թե խոսքով։

Երեկոյան ժամերին ուշադրություն դարձրեք ձեր ինքնազգացողությանը, հանգիստը պարտադիր է։


ԿՈՒՅՍ (Օգոստոսի 21 – Սեպտեմբերի 20)

Օրը հանգիստ կանցնի։ Հնարավոր են բարդություններ խճճված պատմություններ լուծելիս։

Դուք հակված եք ցանկալին ընդունել իրականության տեղ, և նույնիսկ ինտուիցիան երբեմն դավաճանում է։

Հարկավոր է ավելի շատ տեղեկատվություն հավաքել՝ ճիշտ որոշում կայացնելու համար։

Օրվա վերջում կարևոր է խուսափել գերծանրաբեռնվածությունից և չափազանցություններից. և՛ մեկը, և՛ մյուսը հիմա շատ վտանգավոր են ձեզ համար։


ԿՇԵՌՔ (Սեպտեմբերի 21 – Հոկտեմբերի 20)

Օրվա առաջին կեսը հարմար չէ երկար խոսակցությունների և բուռն քննարկումների համար։

Այս ընթացքում ավելի լավ է ոչ ոքի հետ չանկեղծանալ, չպատմել ապրումների ու ծրագրերի մասին։

Ցավոք, նույնիսկ ամենամտերիմ մարդիկ դժվար թե կարողանան ձեզ ճիշտ հասկանալ։ Փոխարենը՝ կհայտնվեն նոր գաղափարներ ու պլաններ։


ԿԱՐԻՃ (Հոկտեմբերի 21 – Նոյեմբերի 20)

Բարդ օր է։ Շատ բաներ սովորականից դժվար են տրվում, իսկ ընթացիկ խնդիրների լուծումը կարող է ժամանակ խլել։

Աշխատե՛ք գործել ինքնուրույն։ Սխալ կլինի շրջապատից օգնություն ակնկալելը։

Խորհուրդ հարցնելու կարիք էլ չկա. դուք ինքներդ ի զորու եք ճիշտ որոշում կայացնել։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Նոյեմբերի 21 – Դեկտեմբերի 20)

Ժամանակը զուր մի՛ վատնեք։ Օրվա սկիզբը պետք է անցկացնել մաքսիմալ արդյունավետ, քանի որ հենց այդ հատվածն է շանս տալիս հասնել լուրջ հաջողությունների։

Չեն բացառվում հաճելի ծանոթություններ. ձեզ հաջողվում է շատերի վրա լավ տպավորություն թողնել։

Հնարավոր է նոր ռոմանտիկ պատմության սկիզբ։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Դեկտեմբերի 21 – Հունվարի 20)

Հրաշալի օր է շփման համար։ Դուք հեշտությամբ եք շատերի հետ ընդհանուր լեզու գտնում և լավ տպավորություն թողնում։

Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Եթե դրանցից օգտվեք, արագ կգլուխ կհանեք բարդ գործերից։

Կարող եք հիշեցնել ձեր մասին հին ծանոթներին։ Չեն բացառվում դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ։


ՋՐՀՈՍ (Հունվարի 21 – Փետրվարի 20)

Ձեր առջև կարևոր խնդիրներ են դրված։ Հասկանալի է, որ ուզում եք դրանցից գլուխ հանել հնարավորինս շուտ։

Բայց նախքան գործելը՝ արժե ամեն ինչ ծանրութեթև անել ու ուժերը հավաքել։

Ձեր ջանքերը կտան սպասված պտուղները, եթե ժամանակ ունենաք քայլերը լավ մտածելու համար։ Աշխատե՛ք այսօր չծանրաբեռնել օրգանիզմը։


ՁԿՆԵՐ (Փետրվարի 21 – Մարտի 20)

Դժվար է զսպել հույզերը։ Կարող եք ներքաշվել վեճերի մեջ կամ ինքներդ սադրել դրանք։

Հիմա ավելի խելամիտ կլիներ ուժերը չվատնել սեփական ճշմարտացիությունն ապացուցելու վրա։

Զգո՛ւյշ եղեք ազդեցիկ մարդկանց հետ շփվելիս։ Այսօր շատ հեշտ է ավելորդ բան ասել, ուստի ավելի լավ է լռել։

Կիսվել սոց․ ցանցերում