Եթե չտատանվենք, անվերջ «կողմ» ու «դեմ»-երը չչափենք, այլ գործենք, ապա ցանկացած գործ հաջողություն կունենա։
Հատկապես հաջող կլինեն ֆինանսական գործարքները։ Կարելի է բանկային հաշիվներ ու ավանդներ բացել, գումար ներդնել բիզնեսի մեջ, շարժական կամ անշարժ գույք գնել։ 💰
Խոյ. Լավ օր է ղեկավարության հետ զրուցելու համար, ինչը վաղուց հետաձգում էիք։ Այսօր ցանկացած խնդրանք, այդ թվում՝ ֆինանսական, նրանք կընդունեն եթե ոչ մեծ ոգևորությամբ, ապա գոնե ըմբռնումով։ 🤝
Ցուլ. Այսօր, ինչպես և միշտ, չարժե նոր գործեր սկսել՝ առանց հինը ավարտելու։ Դրանք կդանդաղեցնեն աշխատանքը, ու արդյունքում ոչինչ դուրս չի գա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում։
Երկվորյակներ. Կարևոր է գոնե ժամանակավորապես դադարեցնել նյութական բարիքների հետևից վազքն ու հիշել հոգևորի մասին։ Կարդացե՛ք նոր վեպ, գնացե՛ք ցուցահանդես կամ սիրելի թատրոնի պրեմիերային։ 🎭
Խեցգետին. Հիանալի ժամանակ է այն գործերով զբաղվելու, որոնք տարբեր պատճառներով (թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ) երկար ժամանակով հետաձգվել էին։ Այժմ դրանց վերադառնալը ոչ միայն կարելի է, այլև պետք է։
Առյուծ. Մի օր, երբ ռիսկի կարող են դիմել նույնիսկ ամենազգուշավոր ու վախկոտ մարդիկ։ Ճիշտ է, հաջողության կհասնեն միայն նրանք, ովքեր նախապես կհաշվարկեն իրենց քայլերի բոլոր հնարավոր հետևանքները։ 🦁
Կույս. Հաճելի իրադարձությունները կապված կլինեն մասնագիտական գործունեության հետ։ Մեծ է կարիերայի սանդուղքով բարձրանալու և աշխատավարձի բարձրացման հավանականությունը։ 📈
Կշեռք. Շատ հավանական է, որ այն խնդիրը, որը վաղուց թունավորում էր ձեր կյանքը, ոչ միայն բարեհաջող կլուծվի, այլև դա կանի ինքնիրեն՝ առանց ձեր կողմից որևէ ջանքի։
Կարիճ. Օր, երբ կարելի է և պե՛տք է ապագայի մանրամասն պլաններ կազմել։ Կհաջողվի դնել միակ ճիշտ նպատակները, ինչպես նաև ընտրել դրանց հասնելու լավագույն մարտավարությունն ու ռազմավարությունը։ 📝
Աղեղնավոր. Այսօր կհասկանաք, որ բնության տված տաղանդը չի կարելի հողին հանձնել կամ անտեսել։ Ընդհակառակը, ժամանակն է զարգացնել այն՝ կյանքի կոչելով ձեր ամենահամարձակ նախագծերը։
Այծեղջյուր. Նպատակին կհասնեն միայն նրանք, ովքեր չեն կասկածում սեփական ուժերին։ Հակառակ դեպքում՝ անվստահությունը կկտրի մտքերի ու գաղափարների թևերը և կարգելակի այն գործողությունները, որոնք կարող էին լուրջ արդյունքների բերել։ 💪
Ջրհոս. Արդյունավետ մասնագիտական գաղափարների ժամանակ է։ Դրանք կգան մեկը մյուսի հետևից, և շատ կարևոր է գոնե մի մասը գրի առնել։ Այլապես վտանգ կա, որ վաղն արդեն ոչինչ չեք հիշի։ 💡
Ձկներ. Լավ օր է գնումների համար. արդյունքում դրանցից ոչ մեկի համար չեք փոշմանի։ Կարող եք համարձակորեն գնալ շոփինգի։ Գլխավորը՝ ընտրեք այն, ինչը անձամբ ձե՛զ է դուր գալիս, այլ ոչ թե ձեր ուղեկիցներին՝ ովքեր էլ որ նրանք լինեն։ 🛍️







