Եթե տանը մնալու հնարավորություն չկա (ինչը տրամաբանական է աշխատանքային օրվա համար), պետք է հնարավորինս արագ անցնել տնից աշխատավայր տանող ճանապարհն ու անմիջապես վերադառնալ։
Ցանկալի է ճանապարհին ոչ մի տեղ չմտնել, չշփվել անծանոթների հետ։
Առավել ևս՝ չխառնվել ուրիշների վեճերին ու կոնֆլիկտներին, քանի որ հետևանքները կարող են լինել թե՛ անկանխատեսելի, թե՛ տհաճ։
♈ ԽՈՅ
Օրը հարմար է տունը կարգի բերելու համար, ինչը խիստ անհրաժեշտ է տոներից հետո։
Դա թույլ կտա մաքրել բնակարանի էներգետիկան, ինչի արդյունքում կսկսեք ավելի թեթև շնչել՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով։ 🧹
♉ ՑՈՒԼ
Շփումն այսօր բացառապես բացասական հույզեր կառաջացնի։
Այդ իսկ պատճառով ավելի լավ է ոչ մեկի հետ չխոսել․ օրինակ՝ մի՛ պատասխանեք հեռախոսազանգերին և սոցցանցերում վեճերի մի՛ բռնվեք։ 📵
♊ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սրտին մոտ մի՛ ընդունեք ուրիշների ասածները, հատկապես՝ եթե այդ մարդիկ ձեզ մոտ վստահություն չեն ներշնչում։
Շատ հնարավոր է, որ նրանք պարզապես ուզում են ձեր ձեռքերով լուծել իրենց անձնական հարցերը։ 🎭
♋ ԽԵՑԳԵՏԻՆ
Տան էներգետիկան մաքրելիս կարևոր է չմոռանալ կրակի մոգական ուժի մասին։
Տունը հավաքելուց հետո մոմ վառեք և ժամսլաքի ուղղությամբ պտտվեք սենյակներով։ Կանգ առեք այնտեղ, որտեղ մոմը սկսում է ծխել․ դա նշանակում է, որ այդ հատվածում նեգատիվը շատ է կուտակվել։ 🕯️
♌ ԱՌՅՈՒԾ
Այսօր ստացված մասնագիտական առաջարկները միայն առաջին հայացքից գրավիչ կթվան։
Իրականում դրանք ավելի շատ վնաս կբերեն, քան օգուտ, ուստի ավելի ճիշտ կլինի հրաժարվել։ 🚫
♍ ԿՈՒՅՍ
Ոչ մի դեպքում թույլատրելիից ավելի գումար մի՛ ծախսեք։
Մտածեք՝ ի՞նչ միջոցներով եք ապրելու մինչև հաջորդ աշխատավարձը, և խնայելն անմիջապես ավելի հեշտ կդառնա։ 💸
♎ ԿՇԵՌՔ
Թույլ մի՛ տվեք մարդկանց (հատկապես՝ ձեր հանդեպ վատ տրամադրվածներին) հրամայել կամ ուղղորդել ձեզ։
Կորցրած արժանապատվության զգացումը վերականգնելն այդքան էլ հեշտ չի լինի։ ⚖️
♏ ԿԱՐԻՃ
Պրովոկացիաների մի՛ տրվեք, իսկ դրանք այսօր, ցավոք, շատ են լինելու։
Ուրիշի կոպտությանը կամ լկտի պահվածքին էմոցիոնալ պատասխանելու համար հետո ստիպված կլինեք լրջորեն զղջալ։ 🦂
♐ ԱՂԵՂՆԱՎՈՐ
Շրջապատի հետ հաղորդակցվելու դժվարությունների պատճառով խորհուրդ չի տրվում գործնական հանդիպումներ նշանակել։
Խուսափեք նաև ռոմանտիկ ժամադրություններից ու ընկերական հավաքույթներից․ դրանք, ավաղ, լավ ավարտ չեն ունենա։ 🏹
♑ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Հասարակական վայրերում ծանոթություններ մի՛ հաստատեք։
Մարդը, որն առաջին հայացքից բոլոր առումներով հաճելի կթվա, կարող է խաբեբա դուրս գալ, որի նպատակն է պարզապես մոլորեցնել ձեզ։ 🐐
♒ ՋՐՀՈՍ
Մարդկանց հետ շփումը (նույնիսկ՝ հարազատների ու մտերիմների) հղի է լուրջ վեճերով։
Դրանք հարթելու վրա կծախսեք հսկայական ժամանակ ու էներգիա, որոնք կարելի էր ուղղել ավելի օգտակար գործերի։ ♒
♓ ՁԿՆԵՐ
Օրը հարմար չէ նոր նախագծեր սկսելու համար, նույնիսկ եթե դրանք օբյեկտիվորեն հեռանկարային են, ու դուք երկար եք պատրաստվել։
Ինչ-որ բան այնպես չի գնա, ու արդյունքում ստիպված կլինեք հրաժարվել լավ գաղափարից։ 🐟







