Օլիվիա Կալպոն, որին այսօր ներկայացնում ենք, ժամանակին եղել է «Միսս Ամերիկա» և «Միսս Տիեզերք» մրցույթների հաղթողը, իսկ հիմա աշխարհի ամենագեղեցիկ կինն է ճանաչվել Maxim ամսագրի վարկածով։

Օլիվիան 27 տարեկան է, նա մոդել է և դերասանուհի։ Աղջիկը նաև ակտիվ վարում է Ինստագրամի իր էջը, որտեղ գրեթե 5 միլին բաժանորդ ունի։ Աղջիկը խոսում է անգլերեն և իտալերեն։
Օլիվիան խոստովանել է, որ իր համար այս հաղթանակը շատ անսպասելի է եղել։ Նա միշտ հիացել է այն աղջիկներով, որոնք հայտնվել են Maxim-ի աղյուսակներում, իսկ հիմա ինքը ոչ թե պարզապես ցանկում է, այլ հաղթողն է։ Նա նաև հրաշալի թավջութակ է նվագում և արվեստի գիտակ է։











