Այս ընթացքում որքան շատ օգնենք կարիքավորներին, այնքան արագ ու հարյուրապատիկ բարիքը կվերադառնա մեզ։
Կարևորը՝ բարեգործություն անելիս երախտագիտություն չակնկալելն է։ Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ թող ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը։
Խոյ ♈
Ուրիշներին՝ հատկապես դժվար կացության մեջ հայտնվածներին կարեկցելիս, ոչ մի դեպքում չի կարելի խղճալ ինքներդ ձեզ (անգամ եթե հիմքեր կան)։
Այդ զգացումը կխլի կյանքի ու աշխատանքի համար անհրաժեշտ ուժերը։
Ցուլ ♉
Սեփական փորձով կհամոզվեք, որ ասված խոսքը հետ բերելն անհնար է։
Ուստի, նախքան որևէ բան ասելը, պետք է լավ մտածել, իսկ ավելի լավ է՝ լռել։
Երկվորյակներ ♊
Նախատոնական օրերին ակտիվանում են խարդախները։ Զոհ չդառնալու համար օգնեք միայն նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն, իսկ մյուսներին սովորեք մերժել։
Խեցգետին ♋
Թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական ուժերը, որոնք այս շրջանում բավականին շատ կլինեն, պետք է ուղղել ճիշտ հունով։
Հակառակ դեպքում՝ դրանք կվատնվեն մանրուքների վրա, և նպատակին հասնել այդպես էլ չի հաջողվի։
Առյուծ ♌
Այսօր շատ կարևոր է չվախենալ սեփական անկեղծությունից, մարդասիրությունից ու բարությունից (ինչը հաճախ եք անում)։
Ընդհակառակը՝ որքան հնարավոր է հաճախ դրսևորեք այդ որակները. շրջապատող մարդիկ դա անպայման կգնահատեն։
Կույս ♍
Չնայած նախատոնական օր է, խորհուրդ չի տրվում շատ սերտ շփման մեջ մտնել մտերիմների հետ։
Վեճի հավանականությունը մեծ է, և այն, ինչը սկզբում աննշան կթվա, կարող է վերածվել երկարատև կոնֆլիկտի։
Կշեռք ♎
Դյուրագրգռությունը ձեր նշանի ներկայացուցիչների համար հազվադեպ երևույթ է, բայց հենց դրանով էլ այն վտանգավոր է շրջապատի համար։
Աշխատեք զսպել ձեզ, այլապես ռիսկ կա անցանկալի թշնամիներ ձեռք բերելու։
Կարիճ ♏
Այսօր մարդիկ ձգտելու են դեպի ձեզ՝ խնդրելով օգնություն, աջակցություն կամ խորհուրդ։
Մի՛ խնայեք ձեր բարոյական ուժերը, մանավանդ որ դա ձեզանից գրեթե ոչինչ չի խլի։
Աղեղնավոր ♐
Չի կարելի նեղանալ մտերիմներից, որոնք հնարավոր է՝ չափազանց կտրուկ ու ուղղախոս լինեն ձեր հանդեպ։
Համաձայնեք՝ դուք էլ հաճախ զուսպ չեք լինում, ուստի պետք չէ խստորեն դատել ուրիշներին։
Այծեղջյուր ♑
Եթե պետք է ինչ-որ մեկի համար ամանորյա նվեր ընտրել, համարձակորեն գնացեք խանութներ։
Ձեզ կհաջողվի գտնել իսկապես եզակի մի իր, որն իդեալական կերպով կհամապատասխանի այն մարդուն, ում համար նախատեսված է։ 🎁
Ջրհոս ♒
Չնայած նախատոնական բազմաթիվ հոգսերին՝ օրը իդեալական է հանգստի համար։
Վերջին շրջանում դուք շատ ու արդյունավետ աշխատել եք՝ հասնելով ցնցող արդյունքների, ուստի փոքրիկ դադարի արժանի եք։
Ձկներ ♓
Ինչքան էլ ցանկանաք, պետք չէ փորձել ամեն տեղ հասցնել։
Ընտրեք առաջնային զբաղմունքը և գործեք բացառապես այդ ուղղությամբ՝ ժամանակավորապես մի կողմ դնելով այն գործերը, որոնք կարող են սպասել։
Ֆեյսբուքյան ստուգումն անցել է։







