🔮 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՄԱՐ 🔮

Շատ կարևոր է աշխատանքը կատարել ըստ առաջնահերթության, որպեսզի «չխեղդվեք» մանր-մունր և աննշան, հիմնականում՝ կենցաղային գործերի ու խնդիրների մեջ։

Հակառակ դեպքում՝ մասնագիտական և ֆինանսական հաջողությունների մասին ստիպված կլինեք երկար ժամանակով մոռանալ, քանի որ դրանց համար անհրաժեշտ էներգիան պարզապես զուր կվատնեք։


♈ Խոյ

Ֆինանսական կարևոր գործարքների համար այնքան էլ հաջող օր չէ։ Մանր հարցերը կստացվեն, բայց խոշորներից ավելի լավ է հրաժարվել։

Սխալվելու հավանականությունը շատ մեծ է, ինչը կարող է լուրջ կորուստների հանգեցնել։

♉ Ցուլ

Ցանկացած տեսակի ուղևորություն՝ թե՛ գործնական, թե՛ անձնական, լավ արդյունք կտա։

Կարող եք համարձակորեն գնալ գործուղումների, ճամփորդել կամ պարզապես այցելել այլ քաղաքում ապրող հարազատներին ու ընկերներին։ 🚗

♊ Երկվորյակներ

Այսօր վերևից տրված մեծ էներգիան պետք է տնօրինել խելամիտ և, որ ամենակարևորն է՝ խնայողաբար։

Ցանկալի է այն բաշխել մի քանի հաջորդող օրերի վրա, այլ ոչ թե անմիտ կերպով սպառել մեկ օրվա ընթացքում։

♋ Խեցգետին

Ժամանակ մի՛ ծախսեք ուրիշների, նույնիսկ մտերիմ մարդկանց խնդիրները լուծելու վրա։

Լավագույն դեպքում՝ նրանք չեն գնահատի ձեր անձնազոհությունը (ինչը նրանց հատուկ է), իսկ վատագույն դեպքում՝ իրենց անհաջողությունների մեջ հենց ձեզ էլ կմեղադրեն։ 🤷‍♀️

♌ Առյուծ

Գործերում առաջացած դադարը իմաստ չունի արհեստականորեն լրացնել. միևնույն է՝ դրանից օգուտ չի լինի։

Ավելի լավ է ազատված ժամանակն օգտագործել հանգստի կամ նախատոնական հաճելի հոգսերի համար։

♍ Կույս

Այսօր կարող եք չվախենալ շրջապատի հարձակումներից։

Բարեբախտաբար, տոնի նախաշեմին բոլորը զբաղված են լինելու սեփական խնդիրներով, այնպես որ ուրիշների համար ժամանակ պարզապես չեն ունենա։

♎ Կշեռք

Կարելի է զբաղվել այնպիսի գործերով, որոնք նախատեսված են երկարաժամկետ հեռանկարի համար։

Արագ արդյունքներ մի՛ սպասեք։ Չնայած դրանք մոտ ապագայում չեն երևա, պետք է շարունակել համառորեն աշխատել արդյունքի համար։

♏ Կարիճ

Երկարատև բաժանումից հետո ձեր կյանքում հայտնված մարդիկ կարող են հովանավորել կամ աջակցել ինչ-որ կարևոր գործում։

Գլխավորը՝ նրանց նրբորեն ակնարկեք օգնության անհրաժեշտության մասին և առանց ամաչելու օգտվեք նրանց կապերից։ 🤝

♐ Աղեղնավոր

Ձեր նշանի ներկայացուցիչների համար օրվա կարգախոսն է՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես»։

Որքան ակտիվ և համառ աշխատեք, այնքան ավելի լուրջ դիվիդենտներ կստանաք՝ թե՛ նյութական, թե՛ բարոյական։

♑ Այծեղջյուր

Չնայած պարտադիր նախատոնական հոգսերին՝ անհրաժեշտ է խուսափել ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից, որին կդրդեն օրվա հանգամանքները։

Զգո՛ւյշ եղեք, դա կարող է վատ անդրադառնալ ձեր ինքնազգացողության վրա։

♒ Ջրհոս

Այսօր խստիվ արգելվում է «տաղանդը հողի տակ թաղել»։

Ընդհակառակը, պետք է բոլորին, և առաջին հերթին՝ ղեկավարությանը, ակտիվորեն ցուցադրել թե՛ ձեր ունակությունները, թե՛ դրանց կիրառման արդյունքները։ ✨

♓ Ձկներ

Նոր նախագծերի իրականացումից այսօր պետք է հրաժարվել, փոխարենը կարելի է և պե՛տք է շարունակել արդեն սկսածները։

Բացված «երկրորդ շնչառության» շնորհիվ այսօր կկարողանաք վստահորեն դուրս գալ եզրափակիչ ուղի։

Կիսվել սոց․ ցանցերում