🔮 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՀԱՄԱՐ 🔮

Հանգամանքները շատ բարենպաստ կլինեն, ուստի չարժե բաց թողնել հաջողության հասնելու այս հազվագյուտ հնարավորությունը։

Հաջողությունը կուղեկցի մեզ հատկապես անշարժ գույքի հետ կապված հարցերում։ Եվ եթե տուն կամ ամառանոց կառուցելն այս պահին՝ եղանակային պայմանների պատճառով, լավագույն գաղափարը չէ, ապա Ամանորին ընդառաջ հիմնովին մաքրություն անելն ու տունը զարդարելը ոչ միայն կարելի է, այլև պարտադիր է։ 🏠✨


♈ ԽՈՅ

Որքան էլ տարօրինակ հնչի, այսօր չարժե զբաղվել բարեգործությամբ։

Մեծ է խաբեբաների զոհ դառնալու հավանականությունը, ինչը կարիքավորներին օգնելու փոխարեն կհարստացնի անազնիվ մարդկանց։ 🛑

♉ ՑՈՒԼ

Ամուսնական հարաբերությունները թարմացնելուն կօգնի նույնիսկ փոքրիկ ռոմանտիկան։

Ձեր երկրորդ կեսին հաճելի անակնկալ մատուցելով՝ կարող եք ակնկալել նույնքան քնքուշ վերաբերմունք ձեր հանդեպ։ ❤️

♊ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը բարենպաստ է «հետո»-ի թողնված գործերն ավարտելու համար։

Պետք չէ հին՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական խնդիրները տանել նոր տարի։ Ճիշտ ժամանակն է վերջնականապես ազատվել դրանցից։ 🧹

♋ ԽԵՑԳԵՏԻՆ

Այսօր ցանկալի է կենտրոնանալ բացառապես աշխատանքի վրա՝ արգելելով ձեզ շեղվել հեռախոսազրույցներով և մեսենջերներով։

Նման պահվածքը պլանավորած գործերը ձախողելու ամենակարճ ճանապարհն է։ 📵

♌ ԱՌՅՈՒԾ

Օրը բարենպաստ է երկար սպասված, այդ թվում՝ խոշոր գնումների համար։

Այն ամենը, ինչ այսօր կընտրեք խանութներում, ներառյալ՝ հարազատների ու ընկերների ամանորյա նվերները, հազվադեպ հաջող կլինեն ու երկար կծառայեն։ 🛍️

♍ ԿՈՒՅՍ

Կարևոր որոշումներ կայացնելիս մանրակրկիտ մտածե՛ք։

Եթե գործեք միայն ներքին ձայնով՝ առանց իրավիճակը վերլուծելու, ձեր ապագայի տակ «դանդաղ գործողության ռումբ» կդնեք, որը վաղ թե ուշ իր մասին իմաց կտա։ 🧠

♎ ԿՇԵՌՔ

Օրը բացառիկ բարենպաստ է ղեկավարության հետ շփվելու համար։

Դրական էներգիայի ազդեցության տակ նրանք ոչ միայն բարյացակամ կվերաբերվեն նոր գաղափարներին, այլև կլսեն ու կբավարարեն աշխատավարձի բարձրացման խնդրանքը։ 🤝

♏ ԿԱՐԻՃ

Այս օրը հնարավոր տարաձայնությունները սիրելիի հետ անհետ կկորչեն, եթե սկսեք ինչ-որ բանով համատեղ զբաղվել։

Օրինակ՝ մաքրություն անել, ճաշ պատրաստել կամ զարդարել տունը տոների համար։ 💏

♐ ԱՂԵՂՆԱՎՈՐ

Թախիծը, որը կարող է պատել ձեզ այսօր, հաղթահարելու լավագույն միջոցը հաճելի զբաղմունք գտնելն է։

Չնայած երկուշաբթի է, ժամանակ գտեք ընթերցանության, սիրելի ֆիլմերի կամ այնպիսի հոբբիի համար, որին սովորաբար ձեռքերը չեն հասնում։ 🎬

♑ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Չարժե մերժել նրանց, ովքեր այսօր օգնություն կխնդրեն։

Ձեզանից դա, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի պահանջի, իսկ դիմացինի համար անգնահատելի աջակցություն կլինի կյանքի բարդ իրավիճակում։ 🆘

♒ ՋՐՀՈՍ

Ամանորի նախաշեմին անհրաժեշտ է մաքրել տունը կուտակված բացասական էներգետիկայից։

Լավագույն տարբերակը ջրի և կրակի էներգիան օգտագործելն է՝ սկզբում հիմնովին լվանալով տունը, իսկ հետո՝ ամենուր վառված մոմեր դնելով։ 🕯️

♓ ՁԿՆԵՐ

Նոր տարվա նախաշեմին հատկապես կարևոր է ժամանակ գտնել մտերիմների համար։

Կարելի է ընտանեկան ընթրիք կազմակերպել, երեխաների հետ սիրելի ֆիլմ դիտել կամ բարձրաձայն գիրք կարդալ, ինչպես նաև միասին զարդարել տոնածառը։ 🎄

Կիսվել սոց․ ցանցերում