Թեև այսօր հանգստյան օր է, շատ կարևոր է խուսափել այնպիսի զբաղմունքներից, որոնք կարող են վնասվածքների հանգեցնել (օրինակ՝ էքստրեմալ մարզաձևեր, արագ վարել կամ կտրուկ շարժումներ)։
Պետք է հրաժարվել նաև ֆինանսական ռիսկեր պարունակող քայլերից։ Հատկապես խոշոր գնումների հարցում ավելի լավ է չշտապել։ 👇
Խոյ Վատ նախազգացումները, որոնք կարող են այսօր փչացնել տրամադրությունը, ընդամենը լուսնային օրվա բացասական էներգետիկայի ազդեցությունն են։ Ուշադրություն մի՛ դարձրեք, դրանք իրականություն չեն դառնա։
Ցուլ «Էմոցիոնալ տատանումները», որոնց կբախվեք այսօր, կարող են քայքայել նյարդային համակարգը։ Իրավիճակը վերահսկելն օգտակար է ոչ միայն շրջապատի հետ հարաբերությունների, այլև սեփական առողջության համար։ 🧘♂️
Երկվորյակ Ինչ անակնկալներ էլ կյանքը մատուցի, պետք է դրական մտածել։ Որքան շատ լավ բան տեսնեք կատարվող իրադարձությունների մեջ, այնքան լավ ձեր և ձեր մտերիմների համար։
Խեցգետին Օրը բարենպաստ չէ ակտիվ գործունեության համար, ուստի խորհուրդ է տրվում այն անցկացնել հանգստի մեջ, ցանկալի է՝ մենակության։ Զբաղվեք հաճելի ու օգտակար մի բանով, օրինակ՝ տան մաքրությամբ։ 🧹
Առյուծ Հարազատների և մտերիմների քննադատությանը պետք է առավելագույն ըմբռնումով մոտենալ։ Նույնիսկ եթե նրանց խոսքերը տհաճ թվան, դրանցում ճշմարտության հատիկ կա, այնպես որ արժե հաշվի առնել։
Կույս Պետք չէ սրտին մոտ ընդունել շրջապատի հարձակումները՝ լինեն դրանք մտերիմներ, թե անծանոթներ։ Ավելի լավ է ձեւացնել, թե չեք նկատել անբարյացակամությունը. այդպես շահած դուրս կգաք։ 😉
Կշեռք Ցանկալի չէ խառնվել ուրիշի վեճերին։ Հակամարտող կողմերին հաշտեցնել, ամենայն հավանականությամբ, չեք կարողանա, փոխարենը՝ դասական սցենարով նրանց զայրույթը ձեր վրա կվերցնեք։
Կարիճ Տնային տնտեսության մեջ քրտնաջան աշխատանքը կօգնի պաշտպանվել հնարավոր տհաճություններից։ Կենտրոնացեք նպատակների վրա, և մնացած ոչինչ ձեր ուշադրությունը չի շեղի։
Աղեղնավոր Ծուլությունը կարող է խանգարել հաջող աշխատանքին, նույնիսկ եթե խոսքը կենցաղային հոգսերի մասին է։ Սակայն մի՛ շտապեք պայքարել դրա դեմ. հնարավոր է՝ հանգստյան օրը պետք է նվիրել հենց հանգստին։ 🛌
Այծեղջյուր Մի՛ ձգեք ձեզ դեպի տհաճությունները՝ առավոտից բացասական տրամադրվելով։ Հավատացեք հրաշքին. որքան շատ հուսաք լավին, այնքան ավելի հաճելի կլինեն կատարվող իրադարձությունները։ ✨
Ջրհոս Պետք է զերծ մնալ վեճերից ու կոնֆլիկտներից, նույնիսկ եթե թվում է, թե միայն այդպես կարող եք ապացուցել ձեր ճշմարտացիությունը։ Խնդիրն այդկերպ չեք լուծի, իսկ հարաբերությունները երկար ժամանակով կփչացնեք։
Ձկներ Կարևոր է հրաժարվել այն մարդկանց հետ շփումից, ովքեր բացասական էմոցիաներ են առաջացնում։ Արձագանքը նրանց հետ զրույցներին կարող է սովորականից ավելի սուր լինել, ուստի լավ կլինի չծանրաբեռնել նյարդային համակարգը։ 🚫







