Այս շրջանում արգելվում է ստել և անգամ մտովի չարիք ցանկանալ ուրիշներին։
Սուտը շատ արագ կբացահայտվի և բացասաբար կանդրադառնա ձեր հեղինակության վրա, իսկ շրջապատին ուղղված վատ մտքերը կարող են շատ շուտով բումերանգի պես վերադառնալ ձեզ։ ✨
ԽՈՅ ♈
Մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես կուզենայիք, որ ձեզ վերաբերվեին։ Սա ցանկալի է միշտ, բայց այսօր այս կանոնը հատկապես կարևոր է։ Այնպես որ, փորձեք մաքսիմալ բարյացակամ լինել շրջապատի հանդեպ։
ՑՈՒԼ ♉
Նախքան որևէ մեկին ինչ-որ բան խոստանալը, լավ մտածեք՝ կկարողանա՞ք արդարացնել այն հույսը, որը կամա թե ակամա տալիս եք դիմացինին։ Եթե անգամ փոքր-ինչ կասկածում եք, ավելի լավ է լռել։ 🤐
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ♊
Այսօր պետք է հնարավորինս քիչ խոսել և շատ լսել։ Հակառակ դեպքում՝ շուտով կզղջաք այն բառերի համար, որոնք ասվել են տաք գլխով կամ անզգուշաբար։
ԽԵՑԳԵՏԻՆ ♋
Խիստ կարևոր է լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա։ Նրանց մեջ կարող է լինել մարդ, ումից կախված կլինի ձեր մասնագիտական և ֆինանսական ապագան։ 🤝
ԱՌՅՈՒԾ ♌
Հաջող կլինեն նոր աշխատանքի փնտրտուքին ուղղված բոլոր քայլերը։ Կարող եք ռեզյումե ուղարկել և հարցազրույցի գնալ. այսօր դուք հեշտությամբ կկարողանաք դուր գալ պոտենցիալ գործատուներին։
ԿՈՒՅՍ ♍
Աստղերն այսօր ձեզ կպարգևատրեն հազվագյուտ պերճախոսությամբ, որի օգնությամբ կկարողանաք համոզել անգամ ամենահամառ մարդկանց։ Սակայն մի՛ օգտագործեք այդ շնորհը չար նպատակներով։
ԿՇԵՌՔ ♎
Կեսօրից հետո կարող եք անսպասելի հոգնածություն զգալ, ուստի բոլոր կարևոր գործերը ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին։ Առավոտյան եռանդը կօգնի ձեզ հաղթահարել դրանք հեշտությամբ և առանց ջանքերի։ 🔋
ԿԱՐԻՃ ♏
Բացառիկ աշխատունակության ժամանակաշրջան է։ Ձեզ անհասկանալի կերպով կհաջողվի կատարել ահռելի քանակությամբ գործեր, որոնց վրա սովորաբար ծախսվում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ։
ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐
Չնայած տոներին՝ այսօր կարելի է նշանակել ցանկացած գործնական բանակցություն։ Գործընկերները տրամադրված կլինեն բարյացակամ, ուստի ձեզ կհաջողվի համաձայնության գալ անգամ ամենաբարդ հարցերում։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑
Պետք չէ նեղացնել կողքիններին՝ գործընկերներին կամ հարազատներին, նույնիսկ եթե նրանք իրենց այնքան էլ լավ չպահեն։ Ձեր արձագանքը միևնույն է չափազանց բուռն ու ոչ ադեկվատ կլինի։ 😤
ՋՐՀՈՍ ♒
Խորհուրդ է տրվում զբաղվել կարևոր թղթաբանությամբ և այցելել ղեկավարների աշխատասենյակներ՝ ստորագրություններ ստանալու համար։ Ձեզ կհաջողվի հմայել նրանց և հասնել այն ամենին, ինչին հույս ունեիք։
ՁԿՆԵՐ ♓
Օրը բոլոր առումներով դրական դարձնելուն կօգնի համապատասխան մտածելակերպը։ Որքան շատ մտածեք լավի մասին, այնքան շատ լավ բաներ կլինեն ձեր կյանքում (և հակառակը), այնպես որ՝ հետևություններ արեք։ 🙏







