Կյանքի և մասնագիտական կարևոր հարցերում այսօր ցանկալի է վստահել ոչ թե բանականությանն ու տրամաբանությանը (քանի որ դրանք այսօր կարող են սխալ ուղղորդել), այլ ներքին ձայնին։
Շատերը կզգան իրենց մեջ արթնացող «վեցերորդ զգայարանը», որը կօգնի ոչ միայն պատասխանել կարևոր հարցերի, այլև նույնիսկ գտնել կորած իրերը։
ԽՈՅ ♈ Այսօր չարժե նոր նախագծեր պլանավորել. այս հարցում հաջողության հասնելու հավանականությունը փոքր է։ Փոխարենը՝ ավելի լավ է ավարտին հասցնել կիսատ թողած գործերը, որոնք վաղուց սպասում են իրենց հերթին։
ՑՈՒԼ ♉ Կոպիտ մի՛ եղեք շրջապատի հանդեպ, նույնիսկ եթե թվում է, թե նրանք արժանի են նման վերաբերմունքի։ Իմաստ չկա չարիքը բազմապատկելու. պարզապես ուշադրություն մի՛ դարձրեք ուրիշի բացասական էմոցիաներին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ♊ Կարևոր խնդիրների լուծման հարցում կօգնի առանձնանալը։ Չնայած տոնական օրվան՝ փորձեք ժամանակ գտնել մենակ մնալու համար։ Դատարկ խոսակցությունների վրա չշեղվելով՝ կկարողանաք էներգիա խնայել լուրջ գործերի համար։
ԽԵՑԳԵՏԻՆ ♋ Մեծ է հավանականությունը, որ կստանաք մի առաջարկ, որից հրաժարվելն անհնար կլինի։ Նոր պաշտոն՝ ավելի բարձր աշխատավարձով, կամ անցում դեպի ավելի հեռանկարային աշխատավայր. սա ցանկացածի համար գայթակղիչ կլինի։
ԱՌՅՈՒԾ ♌ Սա այն օրն է, երբ առաջին իսկ հնարավորության դեպքում (իսկ այն անպայման կստեղծվի) պետք է մի կողմ դնել բոլոր գործերը՝ նույնիսկ ամենակարևորները, և հանգստանալ։ Հակառակ դեպքում՝ ուժասպառ կլինեք։ 😴
ԿՈՒՅՍ ♍ Այսօր կենսական նշանակություն ունեցող հարցերի պատասխանները կստանաք ենթագիտակցությունից։ Գլխավորը՝ ժամանակին լսել ներքին ձայնն ու ուշադրություն դարձնել նշաններին, որոնք կարող են հայտնվել ամենաանսպասելի տեսքով։
ԿՇԵՌՔ ♎ Անհրաժեշտ է ի գիտություն ընդունել ցանկացած ինֆորմացիա, որը կիմանաք այսօր։ Եթե ոչ հիմա, ապա ժամանակի ընթացքում այդ փաստերը կարող են շատ կարևոր դառնալ լուրջ հարցեր լուծելիս։
ԿԱՐԻՃ ♏ Օրը հաջող է նոր գործարար և բիզնես նախագծերի վրա աշխատելու համար։ Պայմանները մաքսիմալ բարենպաստ են դասավորվելու, ուստի չարժե ժամանակ կորցնել. անմիջապես գործի՛ անցեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐ Այսօր, որքան էլ տարօրինակ հնչի, ցանկալի չէ զբաղվել բարեգործությամբ կամ ուրիշներին տալ ձեր անձնական իրերը։ Դրանք կրում են ձեր էներգետիկան, և դրանց փոխանցումը կարող է բացասաբար ազդել ձեր ինքնազգացողության վրա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑ Ջանացեք հնարավորինս որակյալ կատարել ղեկավարի հանձնարարությունը։ Այդպես կկարողանաք գրավել նրա ուշադրությունը, ինչի արդյունքում, հնարավոր է, ստանաք նոր պաշտոն և համապատասխան աշխատավարձ։ 💼
ՋՐՀՈՍ ♒ Լսեք շրջապատի մարդկանց խոսակցությունները, նույնիսկ եթե դրանք անմիջականորեն ձեզ չեն վերաբերում։ Դուք բոլորովին անսպասելի կերպով կարող եք գտնել ձեզ հուզող հարցի պատասխանը և օգտվել այդ խորհրդից։
ՁԿՆԵՐ ♓ Անցյալից հայտնված մարդու անսպասելի այցը հաճելի հիշողություններ կթարմացնի, բայց հին սիրավեպի վերականգնման վրա հույս դնել պետք չէ։ Զուր հույսեր մի՛ փայփայեք։







