1. Խոյ

Ինքնավստահ է, ագրեսիվ: Խոյը հեշտությամբ կարող է տղամարդուն խլել մրցակցուհուց, բայց նրա դեմ պայքարելու մի միջոց կա:
Պետք է նրան հունից հանել, այդ դեպքում նա իրեն ցույց կտա ամենա ոչ շահավետ լույսի տակ:
2. Ցուլ

Խնամված և կանացի է, բայց նրա գլխավոր հաղթաթուղթը ռազմավարության առկայությունն է:
Սակայն նրա քայլերը կրկնվում են, ուստի կարող եք կանխագուշակել նրա հաջորդ քայլը:
3. Երկվորյակ

Նրա վտանգավորությունն ուժի մեջ չէ, այլ ցանկալի տղամարդկանց թվի:
Նա ձեզ հետ երկար չի պայքարի տղամարդու համար, ավելի շուտ՝ ուրիշին կանցնի:
4. Խեցգետին

Իրեն անմեղ հրեշտակ է ձևացնում, ուստի ցանկացած տղամարդ նրա կողքին իրեն ուժեղ է զգում:
Եթե ուզում եք այդպիսի մրցակցուհուց ազատվել, պետք է նրան հրահրեք՝ դիմակն արագ կվերանա և նրա իրական բնույթը կերևա:







