ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՐ 🔮

Բացասական միտումները հատկապես ուժեղ կլինեն օրվա առաջին կեսին։ Այդ ժամանակահատվածը պարզապես պետք է համբերությամբ հաղթահարել։

Փոխարենը՝ կեսօրից հետո արդեն կարելի է կարևոր որոշումներ կայացնել, ստորագրել լուրջ և երկարաժամկետ պայմանագրեր, կազմել ապագայի պլաններ և մտածել դրանց իրականացման մարտավարության մասին։ ✨


ԽՈՅ ♈

Շատ կարևոր է զգուշանալ այն մարդկանցից, ովքեր չարությունից կամ նախանձից դրդված՝ կարող են զրպարտել կամ վատ դրության մեջ դնել ձեզ։

Ավելի լավ է շրջանցել նրանց և չմտնել վեճերի կամ կոնֆլիկտների մեջ։

ՑՈՒԼ ♉

Մտերիմների հասցեին խայթող կատակներից ու անզգույշ դիտողություններից միշտ է պետք խուսափել, բայց այսօր՝ հատկապես։

Վիրավորանքը, որ նրանք կպահեն իրենց սրտում, կարող է երկար ժամանակով փչացնել ձեր հարաբերությունները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ♊

Կարևոր որոշումը, որն անպայման պետք է կայացնել այսօր, թողեք օրվա երկրորդ կեսին։

Հենց այդ ժամանակ ձեզ մոտ պայծառատեսություն կառաջանա, և կհասկանաք՝ ինչպես ամեն ինչ լավագույնս իրականացնել։

ԽԵՑԳԵՏԻՆ ♋

Չնայած ձեր նշանին բնորոշ համեստությանն ու ամաչկոտությանը, այսօր անհրաժեշտ է վատ տրամադրված մարդկանց հասկացնել, որ կարող եք հակահարված տալ։

Թող իմանան, որ ձեզ հետ ավելի լավ է գործ չունենալ։ 💪

ԱՌՅՈՒԾ ♌

Շատ կարևոր է պատրաստ լինել այն զայրույթին, որը բառացիորեն կպատի ձեզ օրվա առաջին կեսին։

Մարդկանց՝ թե՛ հարազատներին, թե՛ գործընկերներին ձեր դեմ չտրամադրելու համար ցանկալի է այդ ժամանակահատվածն անցկացնել միայնության մեջ։

ԿՈՒՅՍ ♍

Տհաճ մտքերից ցրվելու լավագույն միջոցը, որոնք այսօր՝ հատկապես առավոտյան, ակտիվորեն կգրոհեն ձեզ, ֆիզիկական աշխատանքով զբաղվելն է։

Դա կշեղի ձեզ՝ զբաղեցնելով ոչ միայն ձեռքերը, այլև գլուխը։

ԿՇԵՌՔ ♎

Մարդիկ այսօր չափազանց նեղացկոտ են դառնում, ուստի անհրաժեշտ է մտածել յուրաքանչյուր բառի մասին, որը հույզերի ազդեցության տակ կասեք շրջապատին։

Իհարկե, եթե չեք ցանկանում վիճել նրանց հետ։ 🤐

ԿԱՐԻՃ ♏

Սպորտով զբաղվելը, նույնիսկ եթե նախապես պլանավորել էիք, ավելի լավ է հետաձգել մեկ այլ օրվա։

Մեկ օրում դժվար թե բարելավեք ձեր ֆիզիկական վիճակը, փոխարենը՝ վնասվածք ստանալու հավանականությունը մեծ է։

ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐

Աշխատեք բաց չթողնել այն հնարավորությունը, որը կընձեռի այս օրը։

Ամենայն հավանականությամբ, դա կվերաբերի մասնագիտական գործունեությանը, սակայն անձնական կյանքում ևս անսպասելի ու հաճելի իրադարձություններ չեն բացառվում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑

Օրվա մանրակրկիտ պլանը կօգնի հասցնել անել անհրաժեշտ ամեն ինչ։

Որքան շատ դետալներ ու նրբություններ (անգամ ամենամանր ու աննշան) հաշվի առնեք, այնքան ավելի հաջող կդասավորվի ձեր օրը։ 📝

ՋՐՀՈՍ ♒

Խորհուրդ չի տրվում ստորագրել կարևոր պայմանագիր՝ լինի դա գործնական, թե անշարժ գույքի հետ կապված, առանց բովանդակությունը մանրազնին ուսումնասիրելու։

Նույնիսկ եթե տեսել եք սևագիրը, մի՛ զլացեք ևս մեկ անգամ կարդալ. զգուշությունը ավելորդ չի լինի։

ՁԿՆԵՐ ♓

Շրջապատի, հատկապես հարազատների ու մտերիմների հետ շփումն այսօր ցանկալի է հասցնել նվազագույնի։

Տաք գլխով կարող եք ավելորդ բաներ ասել, ինչի համար հետագայում անպայման կզղջաք։ 🙏

Կիսվել սոց․ ցանցերում