Կարելի է ծրագրել ապագա իրադարձությունները՝ մտովի պատկերացնելով ու վիզուալիզացնելով ամենակարևոր և հաճելի պահերը։ Սակայն այն նախագծերի վրա աշխատելը, որոնք պետք է մոտեցնեն այդ պահերը, այս շրջանում ավելի լավ է հետաձգել։
Ուժերը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական, շատ քիչ են լինելու, ուստի ակտիվ գործողությունները կարող են հակառակ արդյունքի հանգեցնել՝ կարող եք ամբողջ գործը պարզապես ձախողել։
Փոխարենը այսօր՝ քանի որ հանգստյան օր է, կարելի է և պետք է հանգստանալ, բայց կրկին՝ պասիվ կերպով։ Միայն այդպես կհաջողվի իրականում վերականգնվել։ 🧘♀️
ԽՈՅ ♈
Նրանց, ովքեր ցանկանում են որակապես դեպի լավը փոխել իրենց կյանքը, աստղերը խորհուրդ են տալիս կիրառել դրական մտածողության մեթոդը. որքան ակտիվ մտածեք լավի մասին, այնքան շատ լավ բաներ տեղի կունենան ձեր կյանքում։ ✨
ՑՈՒԼ ♉
Օրը, ինչը տրամաբանական է հանգստյան օրվա համար, անհրաժեշտ է նվիրել հարազատներին ու մտերիմներին, հատկապես՝ տարեցներին։ Տոների նախաշեմին նրանք առանձնահատուկ կերպով կունենան ձեր սիրո ու ուշադրության կարիքը, ուստի կարևոր է ժամանակ գտնել նրանց համար։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ♊
Այսօր ձեզ համար կարևոր է հիշել, որ ամենուր հասցնում է միայն նա, ով ոչ մի տեղ չի շտապում։ Պետք չէ միանգամից ձեռնամուխ լինել մի քանի գործի (թեկուզ՝ կենցաղային), ընտրեք ամենակարևորը և հանգիստ ու մեթոդաբար աշխատեք դրա վրա։
ԽԵՑԳԵՏԻՆ ♋
Վատ տրամադրությունից, որը կարող է համակել ձեզ այսօր, կօգնի ազատվել սիրելի զբաղմունքը։ Այն ոչ միայն հաճելի հույզեր կպարգևի, այլև հնարավորություն կտա (և սա շատ կարևոր է) վատ չվաստակել։ 💰
ԱՌՅՈՒԾ ♌
Օրը բարենպաստ է ընկերների հետ շփման համար, հատկապես նրանց, ում օբյեկտիվ պատճառներով վաղուց չեք տեսել։ Արդյունքում ստացված հաճելի հույզերի, իսկ հետո նաև հիշողությունների քանակը ուղղակի կգերազանցի սպասելիքները։
ԿՈՒՅՍ ♍
Սեփական անձի հանդեպ քննադատությունը ձեր ուժեղ կողմը չէ, և այսօր աստղերը համամիտ են ձեզ հետ։ Կառուցողական հետևություններ, միևնույն է, չեք անի, իսկ ահա ինքնագնահատականը, ցավոք, կարող եք հիմնավորապես վնասել։
ԿՇԵՌՔ ♎
Ապագայի պլանները, որոնք կկազմեք այսօր, անհրաժեշտ է համապատասխանեցնել ձեր հնարավորություններին ու ուժերին։ Հակառակ դեպքում՝ դրանք այդպես էլ կմնան որպես պարզ մտահղացումներ։
ԿԱՐԻՃ ♏
Օրը, մի կողմ թողնելով կենցաղային բոլոր հոգսերը, անհրաժեշտ է նվիրել հանգստին։ Այդ նպատակով լավագույն տարբերակը բնության գրկում լինելն է. մաքուր օդը բարերար ազդեցություն կունենա տրամադրության և ինքնազգացողության վրա։ 🌲
ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐
Պետք չէ ընտրել կյանքի այնպիսի նպատակներ, որոնք չեն համապատասխանում ձեր սեփական ցանկություններին՝ միայն այն պատճառով, որ դրանք մոդայիկ են կամ հեղինակավոր։ Միևնույն է, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի հաջողվի իրականացնել դրանք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑
Անհրաժեշտ է առավելագույն զգուշություն ցուցաբերել սեփական երազանքների հանդեպ։ Դրանք հատկություն ունեն իրականանալու ամենաանհարմար պահին, ինչը, որքան էլ տարօրինակ հնչի, կարող է ոչ միայն ուրախացնել, այլև տխրեցնել։
ՋՐՀՈՍ ♒
Լուրջ որոշումներ կայացնելու համար լավագույն օրը չէ, որքան էլ շրջապատող մարդիկ և հանգամանքները ճնշեն ձեզ։ Մեծ է հավանականությունը, որ դրանք սխալ կլինեն, ուստի ավելի լավ է մի փոքր սպասել։ ⏳
ՁԿՆԵՐ ♓
Անհրաժեշտ է ուշադիր լինել այն գաղափարների հանդեպ, որոնք, բառի բուն իմաստով, կայցելեն ձեզ այսօր։ Անկախ նրանից, թե ինչ բնույթի կլինեն դրանք՝ մասնագիտական թե անձնական, դրանցից մեկը հաստատ հեռանկարային կլինի։







