🔮 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ 🔮

Թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան ուժերը կտրուկ նվազելու են, բայց դա չի նշանակում, թե անհնար է դուրս գալ այս լուսնային օրվա խավարից դեպի լույս։

Չար ուժերի ազդեցությունը թուլացնելու համար պետք է ժամանակն անցկացնել լռության և հանգստության մեջ։ Մնացե՛ք տանը և հնարավորինս սահմանափակեք շփումները․ վաղն ամեն ինչ կփոխվի։ 🌑

Խոյ

Հոգեկան վերքերը բուժելու լավագույն միջոցը բնության գրկում լինելն է։ Նույնիսկ կես օրը անտառում կամ մոտակա այգում կօգնի կրկին զգալ կյանքի համը։ 🌳

Ցուլ

Մի՛ չարաշահեք ալկոհոլը, նույնիսկ եթե առիթը շատ հարգելի է։ Այն տրամադրությունը կբարձրացնի միայն ժամանակավորապես, որից հետո ավելի խորը ընկճախտի մեջ հայտնվելու վտանգ կա։ 🍷

Երկվորյակներ

Ագրեսիային ագրեսիայով մի՛ պատասխանեք, նույնիսկ եթե շրջապատից որևէ մեկը փորձի լրջորեն «կպնել» ձեր ինքնասիրությանը։ Այս իրավիճակում ցուցաբերած զսպվածությամբ հետագայում հպարտանալու եք։ 🧘

Խեցգետին

Մի՛ կուտակեք վիրավորանքները, որոնք այսօր կարող են սովորականից շատ լինել։ Ավելի հեշտ (և ճիշտ) կլինի դուրս թափել բացասական հույզերը՝ թույլ տալով ձեզ մի բան, ինչից սովորաբար հրաժարվում եք։ 🌊

Առյուծ

Երկու մտերիմ մարդկանց վեճի ժամանակ գլխավորը կողմերից ոչ մեկին չպաշտպանելն է, քանի որ դա միայն կխորացնի կոնֆլիկտը։ Ավելի լավ է օբյեկտիվորեն մոտենալ հարցին և հաշտեցնել կողմերին։ 🦁

Կույս

Այսօր խորհուրդ է տրվում առավելագույն զգուշություն ցուցաբերել։ Մութն ընկնելուն պես մի՛ հայտնվեք ամայի վայրերում, թանկարժեք զարդեր մի՛ կրեք և խոշոր գումար ձեզ հետ մի՛ վերցրեք։ 🚫

Կշեռք

Ֆինանսների և գույքի նկատմամբ հոգատարությունը միշտ է կարևոր, բայց այսօր՝ հատկապես։ Շատ մեծ է ռիսկը խոշոր գումար ծախսելու կամ նյութական (ու բարոյական) առումով թանկ իր կորցնելու։ ⚖️

Կարիճ

Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կօգնի խուսափել նյարդային պոռթկումից։ Օրինակ՝ կարող եք տանը գլխավոր մաքրություն անել և ամեն ինչ փայլեցնել կամ էլ սպորտով զբաղվել։ 🧹

Աղեղնավոր

Քրոնիկ հիվանդությունների սրացումից խուսափելու համար վերջապես հիշե՛ք բժշկի խորհուրդներն ու սկսե՛ք հետևել դրանց։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ 💊

Այծեղջյուր

Չնայած աշխատանքային օր է, պետք է մաքսիմալ սահմանափակել շփումը մարդկանց հետ, նույնիսկ եթե նրանք ձեր հարազատներն են։ Օրվա ագրեսիվ ֆոնը կարող է երկար ժամանակով փչացնել ընտանեկան մթնոլորտը։ 🐐

Ջրհոս

Հրաժարվե՛ք ցանկացած բարդության ֆինանսական գործարքներից։ Անդորրագրում նշված մեկ սխալ թիվ, և գումարը կգնա ուրիշի հաշվին, իսկ հետ վերադարձնելը, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի։ 💸

Ձկներ

Եթե հնարավոր է, անպայման ազատ օր վերցրեք և կարգին հանգստացեք։ Ձեզ պաշարած ընկճախտի արմատները քրոնիկ հոգնածության մեջ են, որը բուժվում է երկար քնով, լավ գրքերով ու ֆիլմերով։ ♓

Կիսվել սոց․ ցանցերում