Կարելի է քանդել հինը, որի հիմքի վրա շուտով կբարձրանա նորը և շատ ավելի հեռանկարայինը։ Քանի որ խոսքը հանգստյան օրվա մասին է, ամենայն հավանականությամբ, ասվածը կվերաբերի սեփական տանը, կենցաղին և տնտեսությանը։ Կարևոր է հիշել. ինչ գործի էլ ձեռնամուխ լինեք այսօր, հանգամանքները դասավորվելու են բարենպաստ կերպով, իսկ վեճերն ու հակասությունները չեն խանգարի կյանքին ու աշխատանքին։
♈ ԽՈՅ
Եթե սկսեք երկար մտածել ձեր յուրաքանչյուր քայլի մասին, հեշտությամբ կնմանվեք անեկդոտի հայտնի ոզնուն, ով մոռացավ՝ ինչպես շնչել, և մահացավ։ Անհրաժեշտ է պարզապես աշխատել՝ հանուն ցանկալի արդյունքի, իսկ մնացածը կստացվի ինքնիրեն։
♉ ՑՈՒԼ
Հույս չունենաք, թե ձեզ այդքան անհրաժեշտ նյութական բարիքները ուղղակի երկնքից են թափվելու ձեր գլխին։ Ցանկալին ստանալու համար (նույնիսկ եթե խոսքը տնային գործերի մասին է) պետք է ջանք թափել։
♊ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Մի՛ սկսեք որևէ աշխատանք (օրինակ՝ կոսմետիկ վերանորոգում), եթե չեք պատկերացնում ձեր ջանքերի վերջնական նպատակը։ Անորոշությունը թույլ չի տա գրանցել գոնե փոքր արդյունք, և դուք իզուր կվատնեք ձեր ժամանակն ու ուժերը։
♋ ԽԵՑԳԵՏԻՆ
Ուժերի անկումը, որը կարող եք զգալ այսօր, պատճառ չէ կիսատ թողնելու տնային կարևոր նախագիծը։ Շուտով կզգաք, որ բացվել է «երկրորդ շնչառությունը», ինչն էլ կօգնի ավարտին հասցնել մտահղացումը։
♌ ԱՌՅՈՒԾ
Այսօրվա ձեր նշանաբանն է՝ «Շատ գործ, քիչ խոսք»։ Զրույցները (նույնիսկ կարևոր թեմաներով) կխլեն այն էներգիան, որն անհրաժեշտ է աշխատանքի և, հատկապես, անձնական կյանքի համար, ինչի պատճառով օրը, ի մեծ ափսոսանք ձեզ, իզուր կանցնի։
♍ ԿՈՒՅՍ
Հոգնածությունը, որը կուտակվել է այսօր, կապված է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական գերլարվածության հետ։ Բավական է մեկ-երկու օր անցկացնել մենության մեջ՝ զբաղվելով հաճելի գործերով, և դուք նորից ձեզ ամենակարող կզգաք։
♎ ԿՇԵՌՔ
Չնայած հանգստյան օրվան՝ ցանկացած բարդության ֆինանսական գործարք լավ արդյունք կտա։ Շահաբաժինները, նախ, կլինեն զգալի, և երկրորդ (ինչն առավել հաճելի է)՝ իրենց երկար սպասեցնել չեն տա։
♏ ԿԱՐԻՃ
Աստղերը խորհուրդ են տալիս քրքրել ձեր «հին արկղերը» և այնտեղ գտնել վաղուց հետաձգված ու, թվում է թե, մոռացված տնտեսական մի նախագիծ։ Եթե նորից սկսեք աշխատել դրա վրա, արդյունքը կարող է ապշեցուցիչ լինել։
♐ ԱՂԵՂՆԱՎՈՐ
Այսօր ճակատագիրը ձեր նշանի ներկայացուցիչներին շանս կտա դառնալու սեփական երջանկության դարբինը։ Ձեր այսօրվա քայլերից է մեծապես կախված լինելու այն, թե որքան հաջող կդասավորվի ձեր կյանքը ապագայում։
♑ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Վաղեմի (ամենայն հավանականությամբ՝ անձնական) խնդիրը, որի վրա վաղուց ձեռք էիք թափ տվել, ի մեծ զարմանս ձեզ՝ կսկսի լուծվել ասես ինքնիրեն։ Չեք էլ հասցնի հետ նայել, երբ դրանից հետք անգամ չի մնա։
♒ ՋՐՀՈՍ
Այսօր արժե հրաժարվել նոր գործեր սկսելուց, նույնիսկ եթե դրանք վերաբերում են կենցաղային ոլորտին։ Ամենայն հավանականությամբ, դրանք հաջողությամբ չեն պսակվի, իսկ ժամանակն ու ուժերը, որոնք կարելի էր ավելի օգտակար բանի վրա ծախսել, ջուրը կընկնեն։
♓ ՁԿՆԵՐ
Օրը, ինչպես և վայել է հանգստյան օրվան, բարենպաստ է ընկերների հետ շփվելու համար։ Նման հանդիպումը, հատկապես եթե վաղուց չեք տեսնվել, ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլև կյանքի հանդեպ լավատեսական հայացք կպարգևի։







