Այնուամենայնիվ, անհանգստանալու կարիք չկա. մեր տհաճ զգացողությունները պայմանավորված են Լուսնի հատուկ դիրքով և իրականության հետ կապ չունեն, ուստի պետք չէ դրանք սրտին մոտ ընդունել։ 🌕
Հոգեկան անդորրը վերականգնելու լավագույն միջոցը համընդհանուր ագրեսիային չտրվելն ու ուրիշների կոնֆլիկտներին չխառնվելն է։
Խոյ Անհրաժեշտ է զբաղվել օրգանիզմի մաքրմամբ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մենթալ մակարդակում։ Օգտակար կլինի դետոքս դիետան, ծոմ պահելը, ինչպես նաև տարատեսակ հոգևոր պրակտիկաները։ 🧘♀️
Ցուլ Օրվա էներգետիկան կարող է բարձր ագրեսիվություն առաջացնել, որը զսպելը բավականին դժվար կլինի։ Սակայն, եթե չեք ցանկանում փչացնել հարաբերությունները շրջապատի, հատկապես՝ մտերիմների հետ, պետք է ձեզ ձեռքը հավաքեք։
Երկվորյակներ Տրամադրությունը կարող է փչանալ տագնապայնության պատճառով, որը կհետապնդի ձեզ առավոտից։ Դրանից ազատվելու հարցում կօգնի մանր մոտորիկան. պետք է ձեռքերը մի բանով զբաղեցնել, և տրամադրությունը կկայունանա։
Խեցգետին Այս օրը ձեր՝ կասկածամիտ և տպավորվող նշանի ներկայացուցիչների համար ցանկալի է անցկացնել մենակության մեջ։ Որքան քիչ շփվեք շրջապատի հետ, այնքան լավ։ 🏠
Առյուծ Պետք չէ սրտին մոտ ընդունել այն քննադատությունը, որը այսօր կլսեք ամենատարբեր մարդկանցից։ Նրանց արտահայտությունները վկայում են ոչ այնքան ձեր, որքան հենց իրենց սեփական խնդիրների մասին։
Կույս Ուրիշի նեգատիվը ցանկացած դրսևորմամբ այսօր պետք է անտեսել։ Ինքներդ էլ մի՛ իջեք ագրեսիայի մակարդակի շփման մեջ. դա ոչ միայն կփչացնի տրամադրությունը, այլև հարված կհասցնի ձեր էներգետիկային։
Կշեռք Արդարության վերականգմանը ձգտելը, իհարկե, լավ բան է, բայց ուրիշի իրավունքները պաշտպանելիս կարևոր է չանցնել սահմանը և չկիրառել այնպիսի մեթոդներ, որոնք հակասում են հենց այդ արդարությանը։ ⚖️
Կարիճ Օրը ցանկալի է նվիրել տնային գործերին և կենցաղային հոգսերին, ընդ որում՝ այնպես, որ շեղվելու հնարավորություն չլինի ոչ մի րոպե։ Այդպես դուք ժամանակ չեք ունենա արձագանքելու ուրիշների անբարյացակամ հարձակումներին։
Աղեղնավոր Այս օրը խարդախների զոհ դառնալու հավանականությունը շատ մեծ է, ուստի պետք չէ կատարել ռիսկային ֆինանսական գործարքներ՝ առքուվաճառք անել կամ գումար փոխանցել, հատկապես եթե խոսքը առցանց գործընթացի մասին է։
Այծեղջյուր Պետք չէ զբաղվել ինքնաքննադատությամբ առանց հիմնավոր պատճառների, իսկ դրանք գրեթե չկան։ Մասնագիտության մեջ, և դուք դա գիտեք, ձեզ հավասարը քիչ կա, ուստի կարիք չկա գիտակցաբար իջեցնել սեփական ինքնագնահատականը։
Ջրհոս Եթե վաղուց էիք պատրաստվում զբաղվել ստեղծագործական աշխատանքով, բայց ինչ-ինչ պատճառներով չէիք համարձակվում և հետաձգում էիք, ձեր ժամանակը եկել է։ Այսօր սկսելով՝ դուք շատ արագ կկարողանաք լուրջ արդյունքների հասնել։ 🎨
Ձկներ Տաքարյունությունն այսօր ձեզ համար լավ խորհրդատու չէ։ Դրա ազդեցության տակ բազմաթիվ սխալներ գործելով՝ հետագայում զբաղված կլինեք բացառապես դրանց ուղղմամբ, իսկ դա ամենահետաքրքիր և արդյունավետ զբաղմունքը չէ։ ✨







