Այս շրջանում ակտիվանում են նույնիսկ ամենածույլերը։ Եթե վստահ չեք ձեր որոշման ճշմարտացիության հարցում, ավելի լավ է ընդհանրապես չկայացնել այն, հակառակ դեպքում հնարավոր են լուրջ և տհաճ հետևանքներ։
Բարենպաստ ժամանակ է ճամփորդությունների մեկնարկի համար՝ թե՛ գործնական, թե՛ ժամանցային։ Կարող եք համարձակորեն մեկնել ուղևորությունների կամ գործուղումների։
♈ Խոյ Պահանջվելու է դրսևորել բնավորության մի գիծ, որի համար ձեր նշանի ներկայացուցիչներին սովորաբար քննադատում են՝ համառություն։ Ինչքան էլ փորձեն համոզել, որ սխալ եք վարվում, պնդեք ձերը, և հաղթանակը ձեր կողմը կլինի։
♉ Ցուլ Հնարավոր է՝ իրավիճակը ձեզ համար լավագույն կերպով չդասավորվի։ Փորձեք դրան նայել ոչ թե ողբերգական, այլ հումորային կողմից, և խնդիրները կարող են ինքնիրեն լուծվել։
♊ Երկվորյակներ Աշխատեք չխաբել մտերիմներին անգամ մանրուքներում։ Այս օրվա սուտը շատ արագ կբացահայտվի, իսկ դրա պատճառով փչացած հարաբերությունները ձեզ համար թանկ մարդու հետ կարող են այլևս երբեք չվերականգնվել նախկինի պես։
♋ Խեցգետին Այս օրվա հանդիպումների և ծանոթությունների մեջ կլինի մեկը, որին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Այն մարդը, ով այս պահին անսպասելիորեն կմտնի ձեր կյանք, հետագայում լուրջ դեր կխաղա դրանում։
♌ Առյուծ Աշխատավայրում չարժե հրաժարվել առաջարկից միայն այն պատճառով, որ այն ձեզ քիչ հետաքրքիր է թվում։ Ժամանակի ընթացքում դուք կվերանայեք ձեր տեսակետը այդ նախագծի վերաբերյալ դեպի լավը, ուստի չարժե այն զիջել ուրիշին։
♍ Կույս Փոփոխությունները, որոնք անսպասելիորեն կսկսվեն ձեր կյանքում այս օրը, սկզբում կարող են աննշան թվալ։ Բայց մի շտապեք հետևություններ անել. ժամանակի ընթացքում դրանք գլոբալ մասշտաբ ձեռք կբերեն։
♎ Կշեռք Սեփական կարծիքը պաշտպանել կարելի է և պետք է, բայց՝ ողջամտության սահմաններում։ Արգելված հնարքներ կիրառելը, օրինակ՝ չհամաձայնողներին վիրավորելը, այնուամենայնիվ չարժե։ Ոչ բոլոր միջոցներն են ընդունելի նպատակին հասնելու համար։
♏ Կարիճ Հաջողությունը կուղեկցի նշանի ներկայացուցիչներին բոլոր ոլորտներում, բայց հատուկ ուշադրություն է պետք դարձնել ֆինանսական ոլորտին։ Աստղերը խորհուրդ են տալիս բացել բանկային հաշիվներ և ստորագրել հեռանկարային պայմանագրեր։
♐ Աղեղնավոր Կարիքի մեջ գտնվողներին օգնելու ցանկությունը, իհարկե, գովելի է, բայց չարժե դա անել սեփական շահերի հաշվին։ Չի կարելի անվերջ զոհաբերել ինքներդ ձեզ՝ հանուն շրջապատի հավանության։
♑ Այծեղջյուր Անցյալի մարդու հետ հանդիպումը, որը հնարավոր է այս օրը, ոչ միայն հաճելի հիշողություններ ու հույզեր կբերի, այլև ելք կհուշի մի իրավիճակից, որի լուծման վրա վաղուց և առայժմ անարդյունք մտածում եք։
♒ Ջրհոս Օրը բարենպաստ է կարևոր գործնական բանակցությունների համար։ Դրանք ոչ միայն կարելի է, այլև պետք է նշանակել այս ժամանակահատվածում։ Հազվագյուտ փոխըմբռնումը թույլ կտա լուծել բոլոր, նույնիսկ ամենաբարդ մասնագիտական հարցերը։
♓ Ձկներ Պաշտոնի բարձրացման առաջարկին, որը կարող է ստացվել անմիջական ղեկավարությունից, պետք է համաձայնել առանց երկմտելու։ Երկրորդ նման հաջող շանս մոտ ժամանակներս կարող է և չլինել։







