🔮 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ 🔮

Ցանկացած մարդու գլխավոր թշնամին կասկածն է, հատկապես՝ սեփական ուժերի հանդեպ։ Այն պետք է հաղթահարել՝ անկախ ամեն ինչից։

Ոմանց մոտ դա հեշտ կստացվի, մյուսները ստիպված կլինեն աշխատել ինքնագնահատականի վրա։ Սակայն անվստահությունը հաղթահարելու դեպքում հնարավոր կլինի հասնել լուրջ ու կարևոր նպատակների։

Նաև պետք է առավելագույն ժամանակ և ուշադրություն հատկացնել հարազատներին ու մտերիմներին։ Օրինակ՝ խոստովանեք ձեր սերը կամ գոնե հաճոյախոսություններ արեք, որոնց հարցում մենք բոլորս հաճախ ժլատ ենք լինում։ ✨


ԽՈՅԵՐ

Չի կարելի թույլ տալ, որ այլ մարդիկ օգտվեն բարությունիցդ ու դյուրահավատությունիցդ։

Եթե հասկանաս, որ քեզ պարզապես օգտագործել են իրենց շահադիտական նպատակներով, դա խիստ բացասաբար կանդրադառնա հարաբերությունների վրա։

ՑՈՒԼԵՐ

Այսօր ծագած ցանկացած թյուրիմացություն պետք է հարթել անմիջապես՝ «թարմ հետքերով»։

Հակառակ դեպքում՝ դրա հետ կապված բացասական լիցքերը երկար կձգվեն, իսկ հետո ընդհանրապես կզրկեն հաշտվելու հնարավորությունից, ինչը թույլ տալ չի կարելի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Չնայած աշխատանքային շաբաթվա թեժ պահին՝ աստղերը խորհուրդ են տալիս օրն անցկացնել ընտանիքի կամ ընկերների հետ։

Մտերիմների հետ միասնության զգացումը կմիավորի ձեզ, ինչպես նաև երկար ժամանակով հոգեկան խաղաղություն ու բարձր տրամադրություն կպարգևի։ 🏠

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Պետք չէ վիճել մտերիմ մարդու հետ միայն այն պատճառով, որ նա սխալ է թույլ տվել։

Ի վերջո, դրանից ոչ ոք ապահովագրված չէ, այդ թվում՝ նաև դուք։ Ուստի պետք է ըմբռնումով մոտենալ ուրիշի վրիպմանը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Նրանք, ովքեր վաղուց մտադիր էին սկսել կարևոր ու միաժամանակ հետաքրքիր նախագծի իրագործումը, պետք է շտապեն։

Այսօրվա շանսը շուտով չի կրկնվի, ուստի շատ ափսոս կլինի այն բաց թողնելը։ 🚀

ԿՈՒՅՍԵՐ

Ցանկալի չէ խախտել բարոյական այն նորմերը, որոնք ժամանակին ինքներդ եք սահմանել ձեզ համար։

Միևնույն է, այդ ճանապարհով դրված նպատակին չեք հասնի, իսկ ակնթարթային թուլության համար հետագայում երկար կզղջաք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ուրիշի կոնֆլիկտին միջամտելիս կարևոր է հիշել առավելագույն դիվանագիտության մասին։

Հակառակ դեպքում, համաձայն կենցաղային դասական սխեմայի, կարող եք հեշտությամբ մեղավոր դուրս գալ երկու կողմի համար էլ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Օրը, հնարավորության սահմաններում, պետք է նվիրել երեխաներին։

Մի շարք պատճառներով՝ հենց այսօր նրանք ձեր սիրո ու ուշադրության կարիքն առանձնահատուկ ուժգին են զգալու, ուստի պետք չէ նրանց համար ժամանակ ու ջանք խնայել։ ❤️

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր մաքսիմալիստական նշանի ներկայացուցիչներին վաղուց ժամանակն է սովորել ներել ու բաց թողնել հասցված վիրավորանքները։

Հատկապես, եթե խոսքը ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ պահանջների մասին է․ շատ հարցերում դուք ինքներդ եք մեղավոր։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Գործերը ժամանակավորապես պետք է մի կողմ դնել ու մի փոքր հանգստանալ։

Հակառակ դեպքում՝ ուժերը կարող են անսպասելիորեն լքել ձեզ, և դուք, անցնելով լիակատար անգործության ռեժիմի, չեք կարողանա ավարտել ծրագրածը։ 🧘‍♂️

ՋՐՀՈՍՆԵՐ

Բարի գործեր պետք է անել պարզապես այնպես՝ հոգու լայնությունից դրդված, առանց երախտագիտության ակնկալիքի։

Նման սպասումը ոչնչացնում է բարեգործության իմաստը, որի նպատակը կարիքավորին օգնելն է։

ՁԿՆԵՐ

Օրգանիզմի ուղարկած ազդակներին պետք է միշտ ականջալուր լինել, բայց այսօր՝ առավել ևս։

Այս ժամանակահատվածում այն «կխնդրի» միայն այն, ինչի կարիքն իսկապես ունի, ուստի չի կարելի անտեսել նրա պահանջները։

Կիսվել սոց․ ցանցերում