🔮 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ 🔮

Կարևոր է խուսափել ցանկացած զբաղմունքից, որը կարող է լուրջ վնասվածքների պատճառ դառնալ՝ էքստրեմալ մարզաձևերից, մեքենան բարձր արագությամբ վարելուց և կտրուկ շարժումներից ⛔

Անհրաժեշտ է նաև հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել. չի կարելի վստահել քիչ ծանոթ մարդկանց և գումար ներդնել կասկածելի գործարքների մեջ 💸

Խոյ Վատ նախազգացումները, որոնք կարող են առավոտից փչացնել ձեր տրամադրությունը, ընդամենը Լուսնի բացասական էներգետիկայի ազդեցությունն են։ Պետք չէ դրանց ուշադրություն դարձնել, քանի որ դրանք իրականության հետ կապ չունեն 🌙

Ցուլ Այսօրվա էմոցիոնալ պոռթկումները կարող են լրջորեն խաթարել նյարդային համակարգը և նյարդային խանգարման պատճառ դառնալ։ Ուստի ինքնատիրապետումը պահպանելն օգտակար է ոչ միայն շրջապատի, այլև սեփական առողջության համար 🧘‍♀️

Երկվորյակ Շատ կարևոր է, անկախ ամեն ինչից, դրական մտածել։ Որքան շատ լավ բան տեսնեք ձեզ հետ կատարվող իրադարձություններում, այնքան՝ և դա օրինաչափ է, դրանք ավելի դրական կլինեն իրականում ✨

Խեցգետին Օրը բարենպաստ չէ ակտիվ գործունեության համար։ Չնայած երկուշաբթի է, խորհուրդ է տրվում այն անցկացնել հանգստի մեջ և, ցանկալի է, ինքներդ ձեզ հետ մենակ։ Լավագույն տարբերակը որևէ հաճելի և միաժամանակ օգտակար բանով զբաղվելն է 🏡

Առյուծ Մտերիմների կողմից հնչող քննադատությանը պետք է ըմբռնումով մոտենալ։ Նույնիսկ եթե նրանց խոսքերը ձեզ մանրախնդրություն թվան, դրանցում ճշմարտության հատիկ կա, ուստի ցանկալի է դրանք ի գիտություն ընդունել 🦁

Կույս Պետք չէ սրտին մոտ ընդունել շրջապատի մարդկանց հարձակումները՝ թե՛ հարազատների, թե՛ անծանոթների։ Ավելի լավ է ձևացնել, թե չեք նկատում անբարյացակամությունը. հենց այդ դեպքում էլ դուք շահած դուրս կգաք 🛡️

Կշեռք Ցանկալի չէ միջամտել ուրիշների կոնֆլիկտներին, նույնիսկ եթե դրանք վերաբերում են ձեր մտերիմներին։ Հակամարտող կողմերին հաշտեցնել միևնույն է՝ չեք կարողանա, փոխարենը նրանց զայրույթը անպայման ձեր վրա կվերցնեք ⚖️

Կարիճ Այս օրը հավանական անախորժություններից պաշտպանվել կօգնի համառ և քրտնաջան աշխատանքը։ Կենտրոնանալով աշխատանքային խնդիրների ճշգրիտ կատարման վրա՝ մնացած ամեն ինչին, ամենայն հավանականությամբ, ուշադրություն չեք դարձնի 💼

Աղեղնավոր Այսօր ձեր գլխավոր թշնամին կդառնա անսպասելիորեն վրա հասած ծուլությունը, որը կարելի է և պետք է հաղթահարել։ Օրինակ՝ փորձեք բարկանալ ինքներդ ձեզ վրա. դա վատ մոտիվացիա չէ հաջող աշխատանքի համար 🔥

Այծեղջյուր Պետք չէ անախորժություններ ձգել դեպի ձեզ՝ առավոտից բացասական տրամադրվելով։ Որքան շատ պատկերացնեք լավը, այնքան ավելի հաճելի կլինեն այդ ընթացքում ձեզ հետ տեղի ունեցող իրադարձությունները 🏔️

Ջրհոս Վեճերից և կոնֆլիկտներից կարևոր է զերծ մնալ միշտ, բայց այս օրը՝ հատկապես, նույնիսկ եթե ձեզ թվա, թե առանց դրանց հնարավոր չէ։ Այդկերպ խնդիրը չեք լուծի, իսկ հարաբերությունները կփչացնեք լրջորեն և երկար ժամանակով 🤝

Ձկներ Կարևոր է հրաժարվել այն մարդկանց հետ շփումից, ովքեր ձեզ մոտ կայուն կերպով բացասական հույզեր են առաջացնում։ Նրանց հետ զրույցների արձագանքը կարող է լինել ավելի լուրջ, քան սովորաբար, ուստի ավելի լավ է չծանրաբեռնել նյարդային համակարգը 🙏

Կիսվել սոց․ ցանցերում