Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես վարվել, բայց կարևորն այն է, որ զբաղմունքը առավելագույն հաճույք պատճառի։
Ինչ վերաբերում է կարևոր հարցերի լուծմանը, ապա այստեղ պետք է վստահել ներքին ձայնին․ այն հուշումը, որը կստանաք, դրական կազդի իրավիճակի հետագա զարգացման վրա։ 🔮
♈ Խոյ Ցանկացած բանակցություն (հատկապես գործնական և ֆինանսական) խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական, անկաշկանդ միջավայրում։ Միայն այդ դեպքում կհաջողվի հասնել կարևոր պայմանավորվածության, իսկ չոր պաշտոնականությունը միայն կխանգարի գործին։ 🤝
♉ Ցուլ Սպորտով և ցանկացած ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելիս չափավորություն պահպանեք։ Կտրուկ շարժումները կարող են լուրջ վնասվածքների և ձգումների պատճառ դառնալ, ուստի իզուր ռիսկի դիմել պետք չէ։ 🧘♂️
♊ Երկվորյակ Այսօր ձեր նյարդերը կարող են փորձության ենթարկվել էմոցիոնալ «ճոճանակների» պատճառով։ Դրանց ազդեցությունը հեշտությամբ կարելի է մեղմել, եթե սպասեք տրամադրության բարձրացման պահին և փորձեք ֆիքսել այդ դրական վիճակը։ ⚖️
♋ Խեցգետին Թեև ընկճախտի մեջ ընկնելու գայթակղությունը մեծ է, տրվել դրան խորհուրդ չի տրվում։ Բացասական էմոցիաները հակասության մեջ կմտնեն օրվա էներգիայի հետ, ինչը դուր չի գա ո՛չ Լուսնին ու աստղերին, ո՛չ էլ ձեր շրջապատին։ 🌙
♌ Առյուծ Աշխատանքը, հնարավորության դեպքում, թողեք այլ օրվա։ Տիեզերական էներգիաները հուշում են, որ այսօրը նախատեսված է հանգստի և ուրախության համար, և շաբաթ օրը դրան շատ կնպաստի։ 🎉
♍ Կույս Մասնագիտական կարևոր խնդիրը լուծելուն կօգնի հանկարծակի պայծառացումը։ Այն կհայտնվի անսպասելի՝ կարծես վերևից տրված, բայց իրականում դա ձեր ենթագիտակցության տքնաջան աշխատանքի արդյունքն է։ 💡
♎ Կշեռք Նախքան նոր նախագծի անցնելը, անհրաժեշտ է տրամաբանական ավարտին հասցնել նախկինում սկսած բոլոր գործերը։ Հակառակ դեպքում՝ դրանց ծանր, անավարտ էներգետիկան ձեզ անընդհատ հետ կքաշի։ 🚫
♏ Կարիճ Քանի որ լավ ստացվում է միայն այն, ինչն ինքներս ենք անում, մի՛ դավաճանեք այդ կանոնին։ Անգամ եթե այսօր փոքրիկ տոնախմբություն եք նախատեսել, կազմակերպչական հարցերը վերցրեք ձեզ վրա։ 🎈
♐ Աղեղնավոր Ցանկացած նոր ձեռնարկում (նույնիսկ եթե հանգստյան օրով որոշել եք զբաղվել տան ու կենցաղի հարցերով) բացառիկ հաջողությամբ կպսակվի։ Ժամանակ մի՛ կորցրեք և անցեք կարևոր ծրագրերի իրագործմանը։ 🏠
♑ Այծեղջյուր Որքան էլ տոնելու առիթը ծանրակշիռ լինի, աշխատեք չչարաշահել ալկոհոլը։ Դրա ազդեցության տակ կարող եք թուլանալ և պատմել բաներ, որոնք կնախընտրեիք գաղտնի պահել ուրիշներից։ 🍷
♒ Ջրհոս Օրը բարենպաստ է նոր ընտանիք կազմելու համար։ Եթե վաղուց էիք ծրագրում օրինականացնել հարաբերությունները սիրելիի հետ, ապա հարսանիքի կամ գոնե նշանադրության համար սրանից լավ ժամանակ հաստատ չեք գտնի։ 💍
♓ Ձկներ Շաբաթը, ինչպես և կարգն է, պետք է նվիրել հանգստին։ Վերջին շրջանում շատ եք աշխատել և լիովին վաստակել եք այդ դադարը։ Ուժերը վերականգնել է պետք, այլապես մասնագիտական «այրումից» խուսափել չի հաջողվի։ 🌊







