Այս ժամանակահատվածում մեզ կթվա, թե ամբողջ աշխարհը մեր դեմ է դուրս եկել։ Ոմանց մոտ նույնիսկ կարող են զարգանալ տարատեսակ վախեր և մոլուցքներ՝ ընդհուպ մինչև հալածման մոլուցք։
Չնայած լարվածությանը, որը ճնշելու է մեզ, ոչ մի դեպքում չի կարելի անգործության մատնվել։ Հակառակ դեպքում՝ ակտիվ գործունեության համար տրված էներգիան «կպայթեցնի» մեզ ներսից և արդյունքում ելք կգտնի չհիմնավորված չարության ու ագրեսիայի տեսքով։ ⚡
♈ ԽՈՅ Նոր աշխատանքի անցնելու գայթակղիչ առաջարկ ստանալիս մի՛ շտապեք համաձայնություն տալ։ Նախ պարզեք՝ ինչ է պահանջվելու ձեզանից, և կոնկրետ ինչ մասնագիտական պարտականություններ եք ստիպված լինելու կատարել։
♉ ՑՈՒԼ Նախքան որևէ բան ասելը՝ պետք է լավ մտածել, իսկ ավելի լավ է՝ հաշվել մինչև տասը։ Անզգույշ բառը կարող է հանգեցնել նրան, որ մարդը, ով մինչ այդ ձեզ բարյացակամորեն էր վերաբերվում, դառնա ձեր թշնամին։ 🤐
♊ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Ինչպես էլ դասավորվեն հանգամանքները, մի՛ ընկճվեք և հուսահատության մի՛ մատնվեք։ Մի քանի ժամ չանցած՝ ամեն ինչ գլխիվայր կշրջվի և կփոխվի դեպի լավը, այնպես որ՝ խնայե՛ք ձեր նյարդային բջիջները։
♋ ԽԵՑԳԵՏԻՆ Ձեր ընկերասիրությունն ու բարյացակամությունը հաճախ ձեր գլխին չար խաղ են խաղում․ շրջապատողները կարծում են, թե ձեզ կարելի է անպատիժ նեղացնել։ Ուստի այսօր պետք է հակահարված տալ նրանց․ թող տեսնեն, որ դուք կարող եք պաշտպանել ինքներդ ձեզ։ 🛡️
♌ ԱՌՅՈՒԾ Գրգռվածությունը, որը կզգաք ցանկացած առիթով՝ ներառյալ ամուսնու և երեխաների հանդեպ, նրանց հետ ոչ մի կապ չի ունենա։ Նրանք ոչնչում մեղավոր չեն ձեր առջև, պատճառը աստղերի դասավորությունն է։
♍ ԿՈՒՅՍ Վատ տրամադրությունից ազատվելու լավագույն միջոցը, որը կարող է «կլանել» ձեզ առավոտից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է։ Թեթև հոգնածությունը, որը կստանաք արդյունքում, տեղ չի թողնի վատ մտքերի և բացասական հույզերի համար։ 🏃♀️
♎ ԿՇԵՌՔ Չարժե պայքարել արդարության համար՝ պաշտպանելով մեկին, ում, ձեր կարծիքով, անարդարացիորեն նեղացրել են։ Թվում է՝ նա ինքն էլ ի վիճակի է պաշտպանել իրեն, իսկ ձեզ հետագայում դեռ կմեղադրի կատարվածի մեջ։
♏ ԿԱՐԻՃ Եթե գիտակցաբար վեճ փնտրեք շրջապատի հետ, մի՛ կասկածեք՝ կգտնեք այն։ Սակայն այս անգամ կարող եք լուրջ հակահարված ստանալ, ուստի լավ մտածեք՝ նախքան անծանոթ մարդուն պատերազմ հայտարարելը։
♐ ԱՂԵՂՆԱՎՈՐ Թույլ տվեք շրջապատին դրսևորել իրենց ողջ «հմայքով»։ Դուք ակնթարթորեն կազատվեք այն պատրանքներից, որ ունեիք նրանց հանդեպ, և վերջապես կկարողանաք տեսնել նրանց իրական՝ ոչ ամենահաճելի էությունը և այլևս չեք մոլորվի։
♑ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Այս օրվա համար նախատեսված ռոմանտիկ հանդիպումը ավելի լավ է տեղափոխել այլ օր։ Մեծ է ռիսկը, որ լրջորեն կվիճեք, իսկ հետո, քանի որ կոնֆլիկտը կձգձգվի, երկար ժամանակ նեղացած կմնաք միմյանցից։ 💔
♒ ՋՐՀՈՍ Բարձր եղեք կասկածելի ակնարկներից և անվայել կատակներից, որոնք կլսեք շրջապատից։ Չարին չարով պատասխանելով՝ դուք կսկսեք տանջվել խղճի խայթից և մեղադրել ձեզ կատարվածի համար։ Ավելի լավ է՝ բանը դրան չհասցնել։
♓ ՁԿՆԵՐ Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ ցանկացած տեսքով։ Էներգիան հիմա քիչ է, ուստի արժե խնայել այն ավելի լուրջ զբաղմունքների համար, օրինակ՝ մասնագիտական նախագծերի վրա աշխատելու։ 🔋







