Այսօր ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է սթափ գնահատել սեփական մտադրություններն ու հնարավորությունները։
Պետք է հասկանալ՝ ո՛ր խնդիրներն են մեր ուժերի սահմաններում (ուստի արժե դրանցով զբաղվել), և որոնք է ավելի լավ մի փոքր հետաձգել, մինչև կհայտնվեն անհրաժեշտ ռեսուրսները, այդ թվում՝ ժամանակը։
Խոյ Օրը բարենպաստ է այնպիսի գործերի համար, որոնց սովորաբար ձեռքերը չեն հասնում։ Ցանկալի է ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ՝ եթերայուղերով լոգանք ընդունել, հանգստանալ, զբոսնել մաքուր օդին և, ամենակարևորը, չմտածել վատ բաների մասին։ 🧘♀️
Ցուլ Ինչքան էլ ձեզ նյարդայնացնի այն մարդը, որի հետ ստիպված եք շփվել աշխատանքի բերումով, աշխատեք չիջնել մինչև բացահայտ կոպտության մակարդակ։ Պետք չէ նմանվել անարժան մարդկանց՝ դառնալով նրանց նման։
Երկվորյակներ Ցանկացած ոչ աշխատանքային զբաղմունք (նույնիսկ հեռախոսազրույցները կամ նամակագրությունը) շեղելու է հիմնական գործից։ Արդյունքում՝ ձեզ չի հաջողվի անել նախապես ծրագրածի կեսն անգամ։
Խեցգետին Հիշելով անցյալում մնացած հաճելի իրադարձությունները՝ պետք չէ կարոտել այն մարդուն, որին ժամանակին սիրել եք։ Դրա փոխարեն ուղղակի զանգահարեք նրան, իսկ հետո ամեն ինչ կդասավորվի այնպես, ինչպես պետք է։ 📞
Առյուծ Մտերիմ մարդու հետ հարաբերությունները դուրս են գալիս այնպիսի մակարդակի, երբ պետք չէ նրան ցուցադրել ձեր նշանին բնորոշ անկախությունն ու ինքնավստահությունը։ Նրան ավելի շատ դուր կգան ձեր թուլությունն ու հնազանդությունը։
Կույս Օրը իդեալական է հանգստի համար։ Քանի որ վերջին շրջանում շատ եք աշխատել, լիովին արժանի եք դրան։ Կարելի է գնալ անտառ կամ գետափ, զբոսնել այգում, ժամանակ անցկացնել երեխաների և ավագ հարազատների հետ։ 🌳
Կշեռք Հասկանալով, որ ներկայիս աշխատանքը ինչ-ինչ պատճառներով ձեզ այլևս չի գոհացնում, կմտածեք այն փոխելու մասին։ Այս ժամանակահատվածում կարելի է սկսել նորը փնտրել, բայց գլխավորը՝ մի՛ շտապեք վճռական գործողություններում, որպեսզի չսխալվեք։
Կարիճ Հնարավոր ֆինանսական առաջարկը, որը ձեզ կներկայացնեն որպես բացառիկ շահավետ, ամենայն հավանականությամբ, այդպիսին էլ կլինի։ Սակայն որոշում կայացնելիս շտապել պետք չէ. անհրաժեշտ է լավ մտածել և կշռադատել։ 💰
Աղեղնավոր Օրը բարենպաստ է ընկերների հետ շփվելու համար։ Անկեղծ զրույցը (նույնիսկ եթե ինչ-ինչ պատճառներով այն տեղի ունենա առցանց) կբարձրացնի տրամադրությունը, որն այսօր այնքան էլ լավատեսական չի լինի։
Այծեղջյուր Պետք չէ շատ բան ծրագրել այս ժամանակահատվածի համար թե՛ աշխատավայրում, թե՛ կենցաղում։ Աշխատանքային սխրանքներ գործելու ո՛չ ուժ, ո՛չ էլ ցանկություն չեք ունենա, ուստի ավելի լավ է օրը նվիրել հանգստին. վաղն այդ ռելաքսն իրեն կարդարացնի։
Ջրհոս Պետք չէ վանել ձեզ նեղացրած մարդուն, եթե նա գիտակցել է սխալն ու եկել է ներողություն խնդրելու։ Ի վերջո, դուք էլ անմեղ չեք, և կատարվածի մեջ կա նաև ձեր մեղքի բաժինը, ընդ որում՝ ոչ փոքր։ 🙏







