Բարձրաձայն արտասանված ցանկացած բառ ակնթարթորեն իրականություն կդառնա, ինչը ենթադրում է բարձր պատասխանատվություն։ ☝️
Նաև այս ընթացքում նույնիսկ ամենաամաչկոտ և լռակյաց մարդիկ կդառնան անսովոր խոսքաշեն և համոզիչ՝ կարողանալով իրենց կողմը գրավել ամենահամառ զրուցակիցներին։ Իսկ ահա ինչ կտրականապես չի կարելի անել, դա ստելն է. խաբեությունը արագ կբացահայտվի և կարող է արժենալ Ձեր բարի համբավի կորստին։
♈ Խոյ Բարեգործությամբ ցանկալի է զբաղվել միշտ, բայց այսօր դրա համար կստեղծվեն ամենանպաստավոր պայմանները։ Եվ, որ պակաս կարևոր չէ, դրա «օբյեկտին» երկար փնտրելու կարիք չի լինի. ամենայն հավանականությամբ, նա ապրում է հենց Ձեր հարևանությամբ։
♉ Ցուլ Կարելի է և պետք է։ Առաջարկեք ղեկավարությանը Ձեր մասնագիտական գաղափարները։ Այսօր նրանք ոչ միայն բարեհաճորեն կլսեն Ձեզ, այլև ըստ արժանվույն կգնահատեն ասվածը՝ այդ թվում և ֆինանսական տեսքով։ 💰
♊ Երկվորյակ Չարժե վրեժխնդրության ծրագրեր մշակել այն մարդու դեմ, ով Ձեզ հետ լավ չի վարվել։ Գոնե այն պատճառով, որ Դուք էլ շատ հարցերում մեղավոր եք նրա առաջ, ուստի՝ հաշիվը մաքուր է։
♋ Խեցգետին Որքան դժվար լինի համարձակվել «մարդամեջ դուրս գալ», այնքան ավելի շատ և ակտիվ է պետք շփվել շրջապատի հետ։ Միայն այդպես կկարողանաք հաղթահարել Ձեր երկչոտությունը, և շփման մեջ դժվարություններ չեն առաջանա։
♌ Առյուծ Որևէ մեկին չարիք ցանկանալը կտրուկ արգելվում է ցանկացած օր, բայց այսօր՝ հատկապես։ Անեծքը, նույնիսկ եթե Ձեր կարծիքով այն միանգամայն արդարացի է, հնարավոր է հասնի նպատակին, բայց կարճ ժամանակ անց անպայման բումերանգի պես հետ կվերադառնա։
♍ Կույս Նույնիսկ ամենահամարձակ նպատակները, որոնք կդրվեն այսօր, բառացիորեն դատապարտված են արագ իրականացման։ Այնպես որ կարող եք չհամեստանալ. Տիեզերքից պահանջեք հրաշքների առավելագույնը։ ✨
♎ Կշեռք Պետք չէ նեղացնել հարազատ մարդկանց, նույնիսկ եթե, Ձեր կարծիքով, նրանք ոչ ադեկվատ են գործում։ Գործի դրեք Ձեր դիվանագիտական ողջ ունակությունները՝ պահպանելու լավ հարաբերությունները նրանց հետ, ում Ձեզ ոչ ոք չի փոխարինի։
♏ Կարիճ Ձեր նշանի ներկայացուցիչները կհասցնեն անել բոլոր պլանավորած գործերը միայն աշխատանքի վրա կենտրոնանալու դեպքում։ Մի՛ շեղվեք երկրորդական պահերի վրա՝ ինչպիսիք են հեռախոսազրույցները կամ մեսենջերները։ 📵
♐ Աղեղնավոր Այս օրը հատկապես զգույշ պետք է լինել խոստումների հարցում։ Իզուր հույսեր մի՛ ներշնչեք մարդուն մի բանի համար, որը հետագայում ինչ-ինչ պատճառներով չեք կարողանա (կամ չեք ցանկանա) կատարել։
♑ Այծեղջյուր Խոշոր դրամական վճարումները, որոնք միանգամայն հավանական են այս օրը, ցանկալի է ուղղել ոչ թե մանր (թեկուզ հաճելի) գնումների, այլ այն երազանքի իրականացմանը, որի համար մինչ օրս միջոցները չէին բավականացնում։
♒ Ջրհոս Վատագույն բանը, որ կարող եք այսօր անել, կոպտությանը կոպտությամբ պատասխանելն է նրան, ով (կամա թե ակամա) կվիրավորի Ձեր ինքնասիրությունը։ Շատ ավելի լավ է անտեսել հարձակումը՝ ձևացնելով, թե ոչինչ չեք նկատել։
♓ Ձկներ Աստղերը Ձեզ այսօր կօժտեն հազվագյուտ պերճախոսությամբ, որին ոչ ոք չի կարողանա դիմադրել՝ ո՛չ ամենահամառ ընդդիմախոսը, ո՛չ էլ ղեկավարությունը, որից այս օրը կարելի է խնդրել եթե ոչ ամեն ինչ, ապա՝ շատ բան։ 🗣️







