✨ Աստղագուշակ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՀԱՄԱՐ ✨

Այս ժամանակահատվածում կարելի է հիմք դնել կյանքի արմատական փոփոխությունների համար, ուստի կարևոր է ուշադրություն դարձնել ցանկացած դեպքի և իրավիճակի, որոնք դուրս են աշխարհի ընկալման սովորական պատկերից։

Մոտ ժամանակներս պարզ կդառնա, թե ինչու ամեն ինչ եղավ հենց այդպես, և ոչ թե այլ կերպ։ Խորհուրդ է տրվում նաև պլանավորել ապագան՝ այն ուղղելով դրական հուն։ 🔮


ԽՈՅ Ժամանակն է հիշել ընկերների մասին՝ նրանց առավելագույն ժամանակ տրամադրելով։ Կարելի է (և պետք է) շփվել նրանց հետ, ում վաղուց չեք տեսել։ Հաճելի հույզերից բացի, շփումը նաև անսպասելի օգուտ կբերի։

ՑՈՒԼ Չարժե այս օրվա համար մեծ պլաններ կազմել։ Չնայած աշխատելու ցանկությանը, չնախատեսված հանգամանքների պատճառով կհաջողվի անել ափսոսալիորեն քիչ բան, ուստի պետք է ի սկզբանե տրամադրվել հենց այդպիսի արդյունքի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Պետք չէ շրջապատին կեղծ համեստություն ցուցադրել. դա կարող է բացասաբար ազդել աշխատանքի արդյունքների վրա։ Բացի այդ, ավելի ինքնավստահ գործընկերները հեշտությամբ կանցնեն ձեզնից, այնպես որ պետք է աշխատել ինքնագնահատականի վրա։

ԽԵՑԳԵՏԻՆ Ժամանակն է բաց թողնել հարազատ մարդու հանդեպ ունեցած վիրավորանքը, որը քարի պես կախված է ձեր հոգում արդեն բավականին երկար ժամանակ։ Դուք զարմանքով կբացահայտեք, որ հարաբերությունները հարթելը շատ ավելի հեշտ է, քան թվում էր առաջին հայացքից։

ԱՌՅՈՒԾ Պետք չէ ձեր անհաջողությունների մեղավորներին փնտրել հարազատների, ընկերների կամ գործընկերների շրջանում։ Ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի շտկել միայն կատարվածի ողջ պատասխանատվությունը վերցնելով ձեզ վրա. համաձայնեք, որ դա արդարացի է։

ԿՈՒՅՍ Այսօր չարժե ռիսկի ենթարկել առկա միջոցները, նույնիսկ եթե մտերիմներից որևէ մեկը համոզի ձեզ, որ դա ազնիվ գործ է։ Սպասվող շահույթի փոխարեն կարող եք կորցնել եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան։ 🛑

ԿՇԵՌՔ Չի կարելի կարևոր որոշում կայացնել շտապողականության մեջ՝ առանց հավուր պատշաճի մտածելու։ Դուք չեք հասցնի օբյեկտիվորեն գնահատել բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները, ուստի ձեր կատարած քայլը կարող է սխալ լինել։

ԿԱՐԻՃ Կարևոր է պահպանել այն ուղղությունը, որը նշել եք ձեզ համար որոշ ժամանակ առաջ՝ ոչ մի քայլ չշեղվելով դրանից։ Հակառակ դեպքում կկորցնեք այն բոլոր ձեռքբերումները, որոնց հաջողվել է հասնել մինչ այսօր։

ԱՂԵՂՆԱՎՈՐ Չնայած խորհրդի համար որևէ մեկին դիմելու ցանկությանը, հրաժարվեք դրանից։ Հնարավոր է՝ այն խորհուրդները, որոնք կլսեք, թելադրված լինեն բարի մղումներով, պարզապես դրանք ձեզ կտրականապես չեն համապատասխանի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Նախքան նախկինում կազմված մասնագիտական պլանի իրականացմանն անցնելը, ևս մեկ անգամ վերլուծեք այն։ Դա կօգնի տարանջատել գլխավոր խնդիրները երկրորդականներից, որոնք կարող են սպասել։

ՋՐՀՈՍ Կենցաղային խնդիրները, որոնց կբախվեք այսօր, կարող են լուրջ թվալ, բայց արդեն վաղը դուք դրանց մասին, ամենայն հավանականությամբ, չեք էլ հիշի։ Ուստի չարժե անհանգստանալ նման մանր և անցողիկ առիթով։

ՁԿՆԵՐ Օրը բարենպաստ է անձնական կյանքում հաճելի իրադարձությունների համար՝ ժամադրություններ, սիրո խոստովանություններ, ամուսնության առաջարկներ և նույնիսկ հարսանիքներ։ Այս օրը կնքված ամուսնությունը խոստանում է լինել ամուր և երկարատև։ 💖

Կիսվել սոց․ ցանցերում