Թեստ. ձեր առաջին գործողությունը ցույց կտա, թե ինչպիսին եք դուք
Մենք միշտ կարծում ենք, որ ցանկացած իրավիճակում հարցի միայն երկու լուծում գոյություն ունի՝ ճիշտ և սխալ։ Սակայն այս թեստը դրա մասին չէ։Դուք չեք կարող սխալ պատասխան ընտրել, քանի որ դրանք բոլորն էլ ճիշտ են։
Ի՞նչ կանեիք դուք առաջին հերթին1. Անջատել եռացող թեյնիկը
Եթե դուք ընտրել եք թեյնիկը, դա կարող է նշանակել, որ դուք բռնկվող բնավորություն ունեք։ Դուք շատ արագ և առանց վարանելու եք որոշումներ կայացնում, և ոչինչ չի կարող ձեզ կանգնեցնել։ Դուք շատ արագ հոգնում եք միապաղաղ զբաղմունքներից։Դուք հոգ եք տանում սեփական անվտանգության համար և անակնկալներ չեք սիրում։ Դուք նախընտրում եք հստակ ծրագրով շարժվել, որը որևէ անակնկալ չի ենթադրում։2. Պատասխանել հեռախոսազանգինԱյս տարբերակի ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք բնույթով դիվանագետ եք։ Դուք դժվարությամբ եք ընդունում ուրիշների սխալները։Դուք կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել։ Դուք շատ շփվող եք։ Դուք սիրում եք ծանոթություններ հաստատել և ուշադրության կենտրոնում գտնվել։3. Հանգստացնել լաց լինող երեխայինԵթե առաջին հերթին դուք փորձում եք հանգստացնել երեխային, ապա ամենայն հավանականությամբ դուք հավասարակշռված և գործունյա անձնավորություն եք։Դուք սիրում եք օգնել մարդկանց և պատրաստ ենք զոհել ինքներդ ձեզ հանուն ուրիշների։ Դուք ընտանիքի մարդ եք և գնահատում եք մարդկանց փոխհարաբերությունները։Ձեզ վախեցնում է միայնությունը։ Ձեզ պետք է, որ միշտ ինչ որ մեկը լինի ձեր կողքին։ Ձեզ համար ավելի հաճելի է երեկոն անցկացնել տանը, ընտանիքի անդամների հետ, քան աղմկոտ բարում։4. Արգելել շանը կրծել բազմոցըԵթե դուք առաջին հերթին որոշում եք բազմոցի վրայից քշել շանը, ապա կարելի է եզրակացնել, որ դուք տանել չեք կարողանում անկարգությունը ցանկացած դեպում, լինի դա տանը, թե կյանքում։ Ձեզ համար կարևոր է ամեն բան հսկողության տակ պահելը։Դուք չեք հանգստանա, մինչև ամեն բան իր տեղում չլինի։ Դուք մեծ կարևորություն եք տալիս ինչպես նյութական արժեքներին, այնպես էլ՝ սոցիալական կարգավիճակին։ Որպես օրենք դուք գիտեք բոլոր հարցերի պատասխանները և ցանկացած իրավիճակում ձեզ չեք կորցնում։