Որոշում կայացնելիս անհրաժեշտ կլինի պատասխանել ամենակարևոր հարցին՝ լույսի՞, թե՞ խավարի կողմում եք դուք։ Միևնույն ժամանակ պետք է հիշել այն պատասխանատվության մասին, որը ստիպված եք լինելու կրել արդյունքում։
Լուսնային այս օրը նույնպես կոնֆլիկտային է, ուստի ցանկալի է առավելագույնս զսպվածություն ցուցաբերել և սադրանքներին չպատասխանել կոպտությամբ կամ հիստերիայով։
Խոյ Այս գիշեր տեսած մարգարեական երազը պետք չէ բառացի ընդունել։ Կարևոր է որսալ այն հուշման իմաստը, որը կտա ենթագիտակցությունը, թեև դա այնքան էլ հեշտ չի լինի, որքան կթվա առաջին հայացքից։ 💤
Ցուլ Որքան էլ մտերիմները ձեզ նյարդայնացնեն, աշխատեք զսպել ձեզ և ցույց չտալ նրանց խոսքերի ու արարքների հանդեպ ձեր անհանդուրժողականության ողջ աստիճանը։ Արդեն վաղը բացասականը անհետ կկորչի, իսկ փչացած հարաբերությունները կմնան։
Երկվորյակներ Վատ տրամադրությունը, որը կարող է համակել ձեզ վաղ առավոտից՝ չնայած հանգստյան օրվան, անհրաժեշտ է «բուժել» աշխատանքով, կամ ավելի լավ է՝ հոբբիով։ Այդպես և՛ դեպրեսիայից կազատվեք, և՛ միաժամանակ տանը կատարյալ կարգուկանոն կհաստատեք։
Խեցգետին Այս օրվա համար կարելի է համարձակորեն ծրագրել ցանկացած պարզաբանում հարազատների, սիրելիների կամ ընկերների հետ։ Զրուցակիցները սիրով կընդառաջեն ձեզ, ուստի ցանկալի համաձայնության կհասնեք առանց հատուկ ջանքերի։ 🤝
Առյուծ Կարևոր է ուշադրություն դարձնել ինքնազգացողության նույնիսկ աննշան տատանումներին։ Ամենայն հավանականությամբ, դրանք պայմանավորված կլինեն հանգստի երկարատև բացակայությամբ, ուստի իմաստ ունի հանգստյան օրերը նվիրել հենց դրան։
Կույս Այն գործը թողնելու գայթակղությունը, որը ինչ-ինչ պատճառներով ձեզ մոտ չի ստացվում, մեծ կլինի, բայց դրան տրվել պետք չէ։ Շատ քիչ ջանք գործադրելով՝ դուք կկարողանաք մեռյալ կետից շարժել նախագիծը, որը ձեզ անիրագործելի էր թվում։
Կշեռք Ձեր շուրջն այսօր անընդհատ կոնֆլիկտներ են բռնկվելու, որոնք կարող են վնասել ձեր մտերիմներին։ Ընդ որում՝ միայն դուք կկարողանաք կանխել դրանց զարգացումը, որն հակառակ դեպքում կհանգեցնի լուրջ հետևանքների։ ⚖️
Կարիճ Կարևոր է առավելագույն ուշադրությամբ վերաբերվել այն նշաններին, որոնք այս օրը կուղարկեն բարձրագույն ուժերը։ Նման հուշումները կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել ստեղծված կյանքի բարդ իրավիճակում։
Աղեղնավոր Սեփական անձի հանդեպ բռնություն գործադրելու լավագույն օրը չէ։ Եթե ինչ-ինչ անբացատրելի պատճառով որևէ բան անել չեք ցանկանում, արժե լսել ներքին ձայնին և զբաղվել այնպիսի գործով, որը ձեզ մոտ մերժում չի առաջացնում։
Այծեղջյուր Անհրաժեշտ է հրաժարվել այն մարդկանց հետ շփումից, ովքեր ձեզ մոտ բացասական հույզեր են առաջացնում։ Նման խոսակցություններից օգուտ չի լինի, իսկ ահա տրամադրությունը երաշխավորված կփչանա։ Ինչու՞ փչացնել հանգստյան օրը։
Ջրհոս Հաջողությունն այսօր սպասում է նրանց, ովքեր, չնայած հանգստյան օրվան, գործողությունների հստակ պլան կկազմեն և մանրակրկիտ կհետևեն դրան։ Մնացածները անկազմակերպվածության պատճառով չեն անի անգամ նախատեսվածի կեսը։ 📝
Ձկներ Էներգիան, որով այս օրը ձեզ հարյուր տոկոսով կօժտեն, անհրաժեշտ է խելամտորեն տնօրինել՝ հավասարաչափ բաշխելով այն բոլոր խնդիրների վրա, որոնք կդնեք ձեր առջև այսօր, նույնիսկ եթե դրանք վերաբերում են միայն կենցաղին։ ✨







