Աստղագուշակ՝ Նոյեմբերի 21-ի համար 🔮✨

Հնարավոր կոնֆլիկտների պատճառով չի կարելի զայրանալ կամ ափերից դուրս գալ։ Նրանք, ովքեր ականջ չեն դնի այս խորհրդին, կարող են հայտնվել տհաճ իրավիճակում։

Խորհուրդ չի տրվում նաև կողմնակի մարդկանց տեղյակ պահել ձեր ծրագրերի մասին, այլապես ամենատարբեր պատճառներով դրանք կյանքի կոչել չի հաջողվի։

Խոյ ♈ Այսօր սպասվող խոշոր դրամական մուտքերը չարժե միանգամից ծախսել։ Անհրաժեշտ է ստացված գումարը «ձգել» երկար ժամանակ, այլապես դժվար կլինի առանց կորուստների ապրել մինչև հաջորդ եկամուտը։

Ցուլ ♉ Էմոցիաները, որոնք կեռան այսօր, պետք է ուղղել ոչ թե շրջապատի (թե՛ մտերիմների, թե՛ կողմնակի մարդկանց) հետ հարաբերություններ պարզելուն, այլ ավելի օգտակար գործի՝ օրինակ՝ ստեղծագործելուն։

Երկվորյակ ♊ Վատ տրամադրությունը, որը կմթագնի օրը, չարժե թափել նրանց վրա, ովքեր ակամա գտնվում են ձեր կողքին։ Նրանք մեղավոր չեն, որ դուք այսօր, ինչպես ասում են, «ձախ ոտքի վրա եք արթնացել»։

Խեցգետին ♋ Օրը բարենպաստ է կարևոր պայմանագրեր ստորագրելու և հեռանկարային, լուրջ ֆինանսական գործարքներ կնքելու համար։ Աչք էլ չեք հասցնի թարթել, երբ դրանք կսկսեն զգալի եկամուտ բերել։

Առյուծ ♌ Սիրելիի հետ ժամադրությունը ցանկալի է տեղափոխել այլ օր, հակառակ դեպքում՝ օրվա բարդ էներգիայի ազդեցության տակ մանր վեճը կարող է վերածվել լուրջ կոնֆլիկտի, որը հարթելը հեշտ չի լինի։

Կույս ♍ Աշխատելով, ինչպես ասում են, ձեռքերը ծալած չնստելով, հիշեք աշխատանքի և հանգստի ռեժիմը պահպանելու մասին։ Օրվա երկրորդ կեսը պետք է նվիրել լիցքաթափմանը և հանգստին, այլապես հոգնածությունը թույլ չի տա շարունակել գործը։

Կշեռք ♎ Հարազատները, ընկերներն ու ծանոթները անհրաժեշտության դեպքում սիրով օգնության կհասնեն, բայց կարող են նրբորեն ակնարկել, որ «պարտքը վերադարձով է գեղեցիկ»։ Ուստի ավելի լավ է խնդիրները լուծել՝ հույսը դնելով բացառապես սեփական ուժերի վրա։

Կարիճ ♏ Հարաբերություններ պարզելիս ռիսկի եք դիմում վիճել թե՛ մտերիմների, թե՛ գործընկերների հետ, ուստի այսօր ավելի լավ է հրաժարվել որևէ մեկի հետ շփվելուց, իսկ ավելի լավ է՝ օրն անցկացնել միայնության մեջ։

Աղեղնավոր ♐ Առանց ընդմիջումների և հանգստի աշխատելով՝ ռիսկի եք դիմում լրջորեն քայքայել ուժերը և որոշ (գուցե՝ երկար) ժամանակով կորցնել աշխատունակությունը։ Ուստի այսօր (ինչպես և միշտ) պետք է ինքներդ ձեզ դադարներ տաք։

Այծեղջյուր ♑ Անցյալի իրավիճակի կրկնությունը կամ ձեր անցյալից որևէ մարդու հայտնվելը տրված է նրա համար, որ ուղղեք որոշ ժամանակ առաջ թույլ տված սխալները։ Հույս ունենալ, թե կհաջողվի երկրորդ անգամ մտնել նույն գետը, չարժե։

Ջրհոս ♒ Ժամանակն է որոշելու՝ շարունակե՞լ հարաբերությունները, որոնք վերջին շրջանում տհաճությունից բացի ոչինչ չեն պատճառում, թե՞ կամային որոշում կայացնել և ավարտել դրանք, քանի դեռ չեն հասել ձեզ համար կրիտիկական փուլի։

Ձկներ ♓ Բախվելով շրջապատից որևէ մեկի ագրեսիվ վերաբերմունքին (կապ չունի՝ ծանոթ է այդ մարդը, թե ոչ)՝ աշխատեք տհաճ իրավիճակը «արգելակել» և չխորացնել, այլապես այն կարող է դառնալ անկանխատեսելի։

Կիսվել սոց․ ցանցերում