«Թող նրան…». Կնոջս մղձավանջը, որը վերածվեց իմ իրական սարսափի 😱🕯️💔

Գիշերվա 2:14-ն էր։ Կինս քնի մեջ հանկարծակի շշնջաց. «Չէ… թող նրան…», և լույսերը վայրկենապես մարեցին։ Ձևացրի, թե քնած եմ՝ հետևելով, թե ինչպես է նա սահում անկողնուց։ Հետո հեռախոսս անհետացավ։ Մի պահ անց ննջասենյակի մթության միջից ինչ-որ ձայն տվեց անունս, բայց դա կնոջս ձայնը չէր։ Հենց այդ պահին հասկացա… տանը ևս մեկը կա։

Առաջին անգամ, երբ լսեցի նրա լացը քնի մեջ, մտածեցի՝ պարզապես երազ է տեսնում։

Վստահ էի, որ գիտեմ նրա մասին ամեն ինչ։ Թեև ընդամենը երեք շաբաթ է, ինչ ամուսնացած ենք, բայց մինչ այդ հասցրել էինք խոսել աշխարհի բոլոր թեմաներից՝ սիրելի ուտեստներից մինչև կյանքի նպատակներ։ Նա այնպիսին էր, ինչպիսին երազում է յուրաքանչյուր տղամարդ՝ գեղեցիկ, նրբանկատ, խելացի։

Ցերեկը նա կյանքով լեցուն էր։ Նախաճաշ պատրաստելիս պարում էր խոհանոցում ու ինձ դիմում՝ «Իմ թագավոր»։ Ձեռքս բռնելով՝ հաճախ էր կրկնում.

— Սողոմո՛ն, եթե հազար անգամ էլ ծնվեմ, մեկ է՝ քեզ եմ ընտրելու։ Ե՛վ այս կյանքում, և՛ հաջորդ։

Ես էլ ժպտում էի ու պատասխանում.

— Կատուրա՛, ես քեզ հետ կլինեմ հիմա և ընդմիշտ։

Եվ ես հավատում էի նրան։ Մինչև այն պահը, երբ գիշերները սկսեցին խոսել ավելի բարձր, քան նրա բառերը։ 🌙

«Թող նրան...». Կնոջս մղձավանջը, որը վերածվեց իմ իրական սարսափի 😱🕯️💔

Ամեն ինչ սկսվեց կամաց-կամաց։ Գիշերվա կեսին արթնանում էի նրա հեծկլտոցից։ Քնած էր, բայց արցունքները հոսում էին դեմքով։ Մարմինը թեթևակի դողում էր, կարծես փորձում էր ինչ-որ բան զսպել ներսում։

Մի գիշեր այլևս չդիմացա։ Նրբորեն հպվեցի ուսին։ Աչքերը դանդաղ բացվեցին։ Դեռ բերանս չէի բացել, երբ հարցրեց.

— Ինչո՞ւ չես քնում։

Ձայնը բացարձակ խաղաղ էր, կարծես վայրկյաններ առաջ ոչինչ տեղի չէր ունեցել։ Պապանձվեցի։ Այն դեմքը, որը հիմա ողողված էր արցունքներով, հանկարծ դարձավ հանդարտ ու պայծառ։ Անգամ չիմացա՝ ինչպես հարցնել։ Պահը պարզապես… գոլորշիացավ։

Բայց իրականում ոչինչ չէր անցել։ Ամեն գիշեր դա կրկնվում էր։ Նորից ու նորից։

Երբեմն շշուկներ էի լսում. «Մի քիչ էլ ժամանակ տուր…»։

Շրջվում էի նրա կողմը, բայց դեմքը խաղաղ էր, սենյակը՝ լուռ։ Սկսեցի կասկածել սեփական բանականությանս։ Գուցե ես եմ հնարո՞ւմ։ Գուցե չափազանցնո՞ւմ եմ։

Մի առավոտ վերջապես հարցրի.

— Դու լա՞վ ես։

Ժպտաց ու շոյեց այտս.

— Իհարկե, սիրելիս։

Ուշադիր նայեցի աչքերի մեջ.

— Գիտե՞ս, որ քնի մեջ լաց ես լինում։

Դեմքին տարակուսանք հայտնվեց։

— Լա՞ց։ Ե՞ս։ Չէ, սիրելիս, ես քնած ժամանակ լաց չեմ լինում։ Հաստատ երազ ես տեսել։

Ուզում էի հավատալ։ Բայց ներքին ձայնս պնդում էր՝ դու չես երազում։ 🤔


Երեկ գիշեր որոշեցի վերջակետ դնել։ Չպիտի քնեի։ Պատասխաններ էին պետք։ Այսպես ապրելն այլևս անհնար էր։

Պառկեցի կողքին՝ ձևացնելով, թե խորը քնած եմ, բայց աչքերս կիսաբաց էին։ Նա շրջվեց, նայեց ինձ՝ ստուգելու՝ քնա՞ծ եմ արդյոք։ Հետո, ուղիղ 02:14-ին, հեռացավ ինձնից, ուղղեց բարձն ու շրջվեց դեպի պատը։

Եվ հանկարծ… սենյակի լույսը մարեց։

«Եթե այսօր էլ լաց եղավ, կա՛մ կստանամ հարցերիս պատասխանները, կա՛մ այս ամուսնությունն ավարտված է»,— մտքումս շշնջացի՝ զգալով կրծքիս ծանրացող վախը։ Լույսը թողել էի վառված, բայց կեսգիշերին այն անսպասելիորեն անջատվեց։

Շունչս պահեցի։ Սենյակում քար լռություն էր։ Ոչ լույս, ոչ ձայն։ Բայց աչքերս լայն բացված էին մթության մեջ։ Տպավորություն էր, թե սենյակում ոչ ոք չկա…

Հետո լսեցի անկողնու ճռռոցը։ Եվ նորից։ Այդ լուռ հեծկլտոցը։

— Հոգնել եմ… Ներիր ինձ… Չէ… Թող նրան… — շշնջաց նա։

Թեքվեցի առաջ՝ փորձելով որսալ յուրաքանչյուր բառը։ «Թո՞ղ նրան»։ Ո՞ւմ հետ էր խոսում։ Ո՞ւմ մասին։

Կտրուկ վեր կացա ու ձեռքս մեկնեցի, որ դիպչեմ նրան։ Բայց ձեռքս օդում մնաց։ Նա այնտեղ չէր։ Կողքիս դատարկ էր։

Խուճապը պատեց ինձ։ Ձեռքս տարա հեռախոսին՝ լուսավորելու համար, բայց այն չկար։ Հենց ուզում էի տալ անունը, զգացի՝ ինչ-որ բան բարձրանում է ոտքիս վրայով։ 😨

— Վա՛յ մամա ջան,— գոռացի ու ցատկեցի տեղից։

Չհասկացա էլ, թե ինչպես հասա դռան մոտ։ Դուրս թռա ննջասենյակից ու դուռը շրխկացրի հետևիցս։ Քրտինքը հոսում էր վրայովս, մարմինս դողում էր։ Ականջս հպեցի դռանը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում ներսում։

Եվ այդ պահին հյուրասենյակից լսվեց մի ձայն։ Փափուկ։ Խաղաղ։

— Իմ թագավո՛ր,— ասաց նա,— ինչո՞ւ փախար ննջասենյակից։ Բան է պատահե՞լ։ Քրտնել ես։

Դանդաղ շրջվեցի։ Նա այնտեղ էր։ Նստած էր բազմոցին՝ թեյի բաժակը ձեռքին։ Շփոթված սրբեցի ճակատիս քրտինքը։ Սա արդեն ծիծաղելի չէր։

— Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրի։— Մենք երկուսով պառկած էինք։ Ո՞նց դուրս եկար։ Ինչի՞ է այստեղ լույս, իսկ ննջասենյակում՝ խավար։

— Ա՜յ քեզ բան, սիրելիս… Մրսեցի, եկա թեյ սարքեմ։ Կուզե՞ս։

— Կատուրա՛,— ձայնս խստացրի,— ի՞նչ է կատարվում այս տանը։

Նա վեր կացավ ու դիպավ թևիս.

— Հանգստացի՛ր։ Երևի բժշկի կարիք ունես, ուղեղդ ծանրաբեռնել ես։

— Հերի՛ք է,— գոռացի։— Պատասխաններ եմ ուզում։ Ո՞վ ես դու իրականում։

Եվ հանկարծ… ննջասենյակից ձայն լսվեց։ Նուրբ… ճիշտ նրա ձայնի պես… Եվ այդ ձայնը կանչում էր ինձ։

Շրջվեցի դեպի դուռը, հետո նորից նայեցի կնոջս։ Բայց նրա դեմքն այլևս նույնը չէր։ Անուշ ժպիտն անհետացել էր։

Վերցրի լապտերը.

— Ես գնում եմ ստուգելու այդ սենյակը։

— Կանգնի՛ր,— ասաց նա։

Բայց ես չլսեցի։ Ժամանակն էր իմանալու ճշմարտությունը։ Քայլ արեցի առաջ, ու ձայնը կրկին լսվեց։ Բայց այս անգամ այն խիստ էր, թանձր՝ տղամարդու ձայնի պես.

— Կանգնի՛ր։

Քարացա։ Ոտքերս թուլացան։ Դա Կատուրայի ձայնը չէր։ Տղամարդ էր խոսում։ Չգիտեի՝ շրջվե՞մ, թե՞ ոչ։ Ճաշասեղանի մոտ մի փայտ տեսա։ Մտածեցի՝ վերցնե՞մ։ Թե՞ դա ավելի կբարդացնի վիճակը։ 😥

Ննջասենյակի ձայնն ուժեղացավ։ Սովորական ձայն չէր դա։ Լացի ձայն էր… ու կանչում էր ինձ։ Կնոջս ձայնն էր։

Չէի կարող մտնել այնտեղ։ Թիկունքիս հետևի խորհրդավոր բասը զգուշացրել էր։ Զգում էի, որ հետևումս ինչ-որ բան կա, բայց վախից անգամ գլուխս չէի կարողանում թեքել։

Ներսումս մի ձայն գոռաց. «Փախի՛ր։ Հենց հիմա փախի՛ր»։

Մինչ կհասցնեի մտածել, հյուրասենյակի լույսն էլ անջատվեց։ Մնացած ուժերս հավաքելով՝ դուռը բացեցի ու բոբիկ նետվեցի դուրս՝ դեպի փողոց։

Վազում էի խելագարի պես՝ հետևում թողնելով ամեն ինչ՝ տունս, կնոջս… Ինձ ոչինչ պետք չէր, միայն թե ողջ մնայի։ Վազեցի այնքան, մինչև ոտքերս դավաճանեցին։ Ընկա մի ծառի տակ՝ շնչակտուր ու շփոթված։

— Ի՞նչ է կատարվում իմ կյանքում,— հարցնում էի ինքս ինձ։

Մտքերիս հետ կռիվ տալով՝ քնով անցա հենց ծառի տակ։


Արթնացա առավոտյան 9-ի կողմերը։ Քաղաքից բավականին հեռացել էի։ Վեր կացա, թափ տվեցի շորերս ու բռնեցի տան ճամփան։ Արդեն լույս էր։ Որոշեցի՝ պետք է խոսենք։ Ինձ թվում էր՝ ճանաչում եմ նրան, բայց հիմա… վստահ չեմ։

Տուն հասնելով՝ դուռը բաց գտա։ Զարմացած ներս մտա ու բախվեցի զոքանչիս։ Ձեռքին Կատուրայի հագուստներով պայուսակն էր ու մի թերմոս։

— Բարի լույս, մայրի՛կ,— ողջունեցի շփոթված։

Չպատասխանեց։ Կանգնեց ու նայեց ինձ մի հայացքով, որը բացատրել հնարավոր չէ։

— Ի՞նչ է պատահել։ Ո՞ւր եք տանում կնոջս շորերը։ Ո՞ւր է նա։

Ձայնը բարձրացրեց այնպես, կարծես ռադիոյի ձայնը մինչև վերջ միացրած լիներ.

— Ես քեզ պատասխանատու տղամարդու տեղ էի դրել։ Եկար մեր տուն, քեզ պահում էիր հեզ, հոգատար… բայց հիմա տեսնում եմ իրական դեմքդ։

— Մայրի՛կ, խնդրում եմ, հանգստացեք։ Ի՞նչ է եղել,— հարցրի։

— Ի՞նչ է եղե՞լ,— կրկնեց նա։— Որտե՞ղ էիր, երբ կինդ քո կարիքն ուներ։ Փախա՞ր։ Հիմա նա հիվանդանոցում է։ Հուսով եմ՝ գոհ ես։

Հիվանդանո՞ց։ Մնացի կանգնած՝ լեզուս կուլ տված։ Նա քամահրանքով անցավ կողքովս, հետո շրջվեց.

— «Մոնտենա» հիվանդանոցում է։ Սպասում եմ քեզ այնտեղ։

Գնաց։ Գլխումս հազար հարց էր պտտվում։ Կինս երբեք չէր ասել, որ հիվանդ է։ Ի՞նչ պատահեց նրան գիշերը։ Եվ որտեղի՞ց գիտեր զոքանչս։

Նայեցի շուրջս. ամեն ինչ նորմալ էր թվում, մինչև չմտա ննջասենյակ։ Սավանը տրորված էր ու մի փոքր… կեղտոտ։ Ուշադրություն չդարձրի։ Միտքս միայն հիվանդանոց հասնելն էր։ Արագ փոխվեցի ու դուրս վազեցի։ 🏥


Ընդունարանի բուժքրոջը հարցրի.

— Ներեցեք, կինս այստեղ է։ Անունը Կատուրա է։ Ո՞ր սենյակում է պառկած։

Նայեց ինձ, դանդաղ գլուխը շարժեց ու հոգոց հանեց.

— Է՜հ, տղամարդի՛կ, տղամարդի՛կ… հենց շրջազգեստ եք տեսնում, խելքներդ թռցնում եք։

Հոնքերս կիտեցի.

— Ի՞նչ նկատի ունեք։

Ձեռքը թափ տվեց.

— Իմ բերանից չես լսի։ Խնդրում եմ, գնա։ 102 սենյակն է, միջանցքի վերջում։

Շրջվեցի նրա ցույց տված ուղղությամբ։ Տեսա զոքանչիս. կանգնած էր ու հեռախոսով էր խոսում։

Գլխով արեցի ու ասացի.

— Հա, տեսա զոքանչիս։ Մերսի, քույրիկ։

Բայց բուժքրոջ հաջորդ խոսքերը մեխեցին տեղումս.

— Զոքա՞նչ։ Ո՞ւմ զոքանչը։ Հը՜մ…

Նորից նայեցի նրան.

— Ի՞նչ եք ուզում ասել։ Դուք նրան ճանաչո՞ւմ եք։

Բուժքույրը լռեց։ Գլուխս պայթում էր։ Պարզաբանում էր պետք։

— Խնդրում եմ, եթե որևէ բան գիտեք կնոջս կամ այն կնոջ մասին… օգնեք։ Աղաչում եմ։ Գիշերը լավ չեմ քնել։

Նայեց ինձ՝ կարծես որոշելով՝ խոսե՞լ, թե՞ ոչ։

— Միայն մի բան կասեմ. զգույշ եղիր։ Այն կինը, որ կանգնած էր այնտեղ, նրա մայրը չէ։ Իսկ կինդ… վստահ չեմ, որ նույնիսկ մարդ է։

Աչքերս չռեցի.

— Ի՞նչ։ Կի՞նս։ Ի՞նչ է նշանակում՝ մարդ չէ։

— Չեմ կարող բացատրել,— ասաց ցածրաձայն։— Ուղղակի զգույշ մնա, տղաս։

— Իսկ բժշկական տեսանկյունից… ի՞նչ խնդիր ունի։

— Բոլոր անալիզները հանձնել է։ Նա լիովին առողջ է։

Ծանր շունչ քաշեցի ու դանդաղ քայլեցի դեպի հիվանդասենյակ։ Հարցերը շատ էին, պատասխանները՝ քիչ։ Որքան խորանում էի, այնքան առեղծվածը մեծանում էր։


Մտա սենյակ։ Կինը, ում զոքանչ էի համարում, ինձ տեսնելուն պես նորից սկսեց գոռգոռալ։ Բայց կինս՝ Կատուրան, թույլ բարձրացրեց ձեռքն ու ասաց.

— Մա՛մա, խնդրում եմ։ Լա՛վ է։ Նրա մեղքը չկա։ Նա ոչինչ չի արել։ Ես վերցրի նրա տեղը։

Կինը քարացավ։ Չհասկացավ՝ ինչ է ասում Կատուրան։ Ես՝ առավել ևս։

«Վերցրի նրա տեղը»։ Սիրտս սկսեց արագ խփել։ 💗

Լավագույն որոշումը փախչելն էր։ Տեսածս ու լսածս բավական էին։ Ծրագրեցի՝ հենց դուրս գամ սենյակից, վազելու եմ տուն, հավաքեմ իրերս ու անհետանամ։ Էլ ոչ մի ամուսնություն։ Ոչ մի սեր։ Կյանքս ավելի թանկ է։

Բայց հենց ուզում էի դուրս գալ, Կատուրան նայեց ինձ.

— Գիտեմ՝ ինչ ես մտածում։ Բայց խնդրում եմ… սպասիր։ Բան ունեմ ասելու։

Կանգնեցի։ Նա դիմեց «մորը».

— Մա՛մա, խնդրում եմ, մեզ մենակ թող։ Ուզում եմ առանձին խոսել։

Կինը լուռ դուրս եկավ։ Մնացինք երկուսով։

Կատուրան ուղղվեց, նստեց… և սենյակի օդը փոխվեց։ Ծանրացավ, դարձավ տարօրինակ, կարծես անտեսանելի մի բան ներս խուժեց։

— Մոտ եկ, — ասաց նա։— Պետք է ասեմ, թե ինչու եմ ամեն գիշեր լաց լինում… և թե ով եմ ես իրականում։

Դողում էի։ Դանդաղ մոտեցա։

— Գիտեմ, որ շփոթված ես,— շարունակեց նա։— Ես երբեք չէի պլանավորում սիրահարվել, որովհետև այստեղ էի եկել ուրիշ նպատակով… բայց ինչ-որ կերպ հավանեցի քեզ։ Դրա համար էլ ամեն կերպ փորձում էի չցավեցնել։

Սառեցի։ 🥶

— Քեզնից առաջ ուրիշներն են եղել,— խոստովանեց նա։— Ինձ ստիպում էին կայացնել ցավոտ որոշում։ Նրանք ուզում էին մի բան, որը ես չէի ուզում տալ։

Ձայնը դողաց։

— Տարիներ շարունակ բեռ եմ կրել։ Լալիս եմ, որովհետև ժամանակս սպառվել է։ Եթե թողնեի, որ մոտենայիր ինձ… դու կվճարեիր այն գինը, որը մյուսներն անգիտակցաբար վճարել են։

Բերանս բաց մնաց։

— Որտեղի՞ց ես դու գալիս,— հազիվ լսելի հարցրի։

Խորը շունչ քաշեց.

— Մի վայր կա… մարդիկ դրա մասին հաճախ չեն խոսում։ Հուսահատ կանայք գնում են այնտեղ՝ խնդրանքներով։ Բայց ամեն տրված բան ունի իր պայմանը։

Լսում էի ուշադիր։

— Կինը, ում մայր ես կոչում, չորս տղա ուներ, բայց խելագարի պես աղջիկ էր ուզում։ Նա գնաց այդտեղ… ու ես հայտնվեցի նրա կյանքում։ Բայց մի քանի տարին մեկ ինչ-որ մեկը վճարում էր դրա գինը։ Նա չգիտեր… մինչև շատ ուշ չէր։

Գլուխս տարուբերեցի։

— Կանչիր նրան ներս։ Պետք է խոստովանեմ,— ասաց Կատուրան։

Կանչեցի կնոջը։ Կատուրան հանգիստ դիմեց նրան.

— Մա՛մա, ժամանակս լրացավ։

— Վե՛րջ տուր այդ խոսակցություններին,— գոռաց կինը։

— Ես չպետք է մնայի ընդմիշտ,— նայելով աչքերի մեջ՝ ասաց Կատուրան։— Հիմա գնալու ժամանակն է։ Ես բավականաչափ ցավ եմ պատճառել, նույնիսկ նրանց, ովքեր ինձ ամենաշատն էին սիրում։

Կինը փլվեց աթոռին, աչքերը լցվեցին ափսոսանքով։ Սկսեց անզուսպ հեկեկալ։

Այդ պահին Կատուրան ասաց.

— Հուսահատությունը վտանգավոր է։ Երբ չափազանց հուսահատ ես, կորցնում ես ճիշտն ու սխալը տարբերելու ունակությունը։ Սկսում ես վատը լավ անվանել՝ միայն թե ստանաս ուզածդ։

Նրա խոսքերը մեխվեցին հոգուս մեջ։ Կանգնած էի լուռ… կոտրված։ Մտածում էի՝ ո՞նց սիրահարվեցի։ Ընդամենը երկու շաբաթ ծանոթությունից հետո վազեցի ամուսնանալու։

Նա նայեց ինձ.

— Դու փրկվեցիր նրանից, ինչից մյուսները չկարողացան։ Ոչ ամեն ինչ, որ օրհնություն է թվում, իրականում այդպիսին է։ Որոշ նվերներ փայլում են դրսից, բայց ներսում խավար են թաքցնում։ Այս աշխարհում զգույշ եղիր։ Համբերատար եղիր։ Հարցեր տուր։ Մի՛ խաբվիր արտաքինով։ Հիշիր՝ ամեն փայլող բան ոսկի չէ։ ✨

Դանդաղ շրջեց գլուխն ու շշնջաց.

— Բարի գիշեր։

Եվ մինչ որևէ մեկը կհասցներ շարժվել, սենյակում թևերի թափահարման ուժեղ ձայն լսվեց։ Մի տարօրինակ ստվեր սահեց պատուհանի մոտով… ու նա անհետացավ։

Վերջ։

Դուրս վազեցի, հավաքեցի իրերս ու ընդմիշտ լքեցի այդ քաղաքը՝ պատրաստ նոր կյանք սկսելու։

Երբեք հետ չնայեցի։

Որոշ դռներ ավելի լավ է ընդմիշտ փակ մնան։ Ես իմ դասը ստացա ամենադաժան ձևով։ 👋🚗

«Թող նրան…». Կնոջս մղձավանջը, որը վերածվեց իմ իրական սարսափի 😱🕯️💔

Գիշերվա 2:14-ն էր։ Կինս քնի մեջ հանկարծակի շշնջաց. «Չէ… թող նրան…», և լույսերը վայրկենապես մարեցին։ Ձևացրի, թե քնած եմ՝ հետևելով, թե ինչպես է նա սահում անկողնուց։ Հետո հեռախոսս անհետացավ։ Մի պահ անց ննջասենյակի մթության միջից ինչ-որ ձայն տվեց անունս, բայց դա կնոջս ձայնը չէր։ Հենց այդ պահին հասկացա… տանը ևս մեկը կա։

Առաջին անգամ, երբ լսեցի նրա լացը քնի մեջ, մտածեցի՝ պարզապես երազ է տեսնում։

Վստահ էի, որ գիտեմ նրա մասին ամեն ինչ։ Թեև ընդամենը երեք շաբաթ է, ինչ ամուսնացած ենք, բայց մինչ այդ հասցրել էինք խոսել աշխարհի բոլոր թեմաներից՝ սիրելի ուտեստներից մինչև կյանքի նպատակներ, թե ինչն է նրան ծիծաղեցնում և ինչ է սիրում անել։

Նա այնպիսին էր, ինչպիսին երազում է յուրաքանչյուր տղամարդ՝ գեղեցիկ, նրբանկատ, խելացի։

Ցերեկը նա կյանքով լեցուն էր։ Նախաճաշ պատրաստելիս պարում էր խոհանոցում ու ինձ դիմում՝ «Իմ թագավոր»։ 👑

Ձեռքս բռնելով՝ հաճախ էր կրկնում. — Սողոմո՛ն, եթե հազար անգամ էլ ծնվեմ, մեկ է՝ քեզ եմ ընտրելու։ Ե՛վ այս կյանքում, և՛ հաջորդ։

Ես էլ ժպտում էի ու պատասխանում. — Կատուրա՛, ես քեզ հետ կլինեմ հիմա և ընդմիշտ։

Եվ ես հավատում էի նրան։ Մինչև այն պահը, երբ գիշերները սկսեցին խոսել ավելի բարձր, քան նրա բառերը։

Ամեն ինչ սկսվեց կամաց-կամաց։ Գիշերվա կեսին արթնանում էի նրա հեծկլտոցից։ Քնած էր, բայց արցունքները հոսում էին դեմքով։ Մարմինը թեթևակի դողում էր, կարծես փորձում էր ինչ-որ բան զսպել ներսում։

Մի գիշեր այլևս չդիմացա։ Նրբորեն հպվեցի ուսին։ Աչքերը դանդաղ բացվեցին։ Դեռ բերանս չէի բացել, երբ հարցրեց.

— Ինչո՞ւ չես քնում։

Ձայնը բացարձակ խաղաղ էր, կարծես վայրկյաններ առաջ ոչինչ տեղի չէր ունեցել։

Պապանձվեցի։ Այն դեմքը, որը հիմա ողողված էր արցունքներով, հանկարծ դարձավ հանդարտ ու պայծառ։ Անգամ չիմացա՝ ինչպես հարցնել։ Պահը պարզապես… գոլորշիացավ։

Բայց իրականում ոչինչ չէր անցել։ Ամեն գիշեր դա կրկնվում էր։ Նորից ու նորից։

Երբեմն շշուկներ էի լսում. «Մի քիչ էլ ժամանակ տուր…»։ 😟

Շրջվում էի նրա կողմը, բայց դեմքը խաղաղ էր, սենյակը՝ լուռ։ Սկսեցի կասկածել սեփական բանականությանս։ Գուցե ես եմ հնարո՞ւմ։ Գուցե չափազանցնո՞ւմ եմ, կամ իրո՞ք ինչ-որ բան այն չէ։

Մի առավոտ վերջապես հարցրի. — Դու լա՞վ ես։

Ժպտաց ու շոյեց այտս. — Իհարկե, սիրելիս։

Ուշադիր նայեցի աչքերի մեջ. — Գիտե՞ս, որ քնի մեջ լաց ես լինում։

Դեմքին տարակուսանք հայտնվեց։ — Լա՞ց։ Ե՞ս։ Չէ, սիրելիս, ես քնած ժամանակ լաց չեմ լինում։ Հաստատ երազ ես տեսել։

Ուզում էի հավատալ։ Բայց ներքին ձայնս պնդում էր՝ դու չես երազում։

Երեկ գիշեր որոշեցի վերջակետ դնել։ Չպիտի քնեի։ Պատասխաններ էին պետք։ Այսպես ապրելն այլևս անհնար էր։

Պառկեցի կողքին՝ ձևացնելով, թե խորը քնած եմ, բայց աչքերս կիսաբաց էին։

Նա շրջվեց, նայեց ինձ՝ ստուգելու՝ քնա՞ծ եմ արդյոք։

Հետո, ուղիղ 02:14-ին, հեռացավ ինձնից, ուղղեց բարձն ու շրջվեց դեպի պատը։

Եվ հանկարծ…

Սենյակի լույսը մարեց։ 🕯️

Ամբողջ պատմությունը առաջին մեկնաբանությունում։ 👇
🔷ՀՂՈՒՄԸ ՔՈՄԵՆԹՈՒՄ🧐⬇️