Գիշերվա 02:14-ին կինս քնի մեջ շշնջաց. «Չէ… հանգիստ թող նրան…», և հանկարծ լույսերն անջատվեցին։ Ես ձևացրի, թե քնած եմ, բայց… սարսափելին դեռ առջևում էր 😱👻🌑

Առաջին անգամ, երբ լսեցի նրա լացը քնի մեջ, կարծեցի՝ պարզապես վատ երազ է տեսնում։

Ինձ թվում էր՝ ամեն ինչ գիտեմ նրա մասին։ Մենք ընդամենը երեք շաբաթ է՝ ամուսնացած ենք, բայց ընկերություն անելիս խոսել ենք ամեն ինչից՝ սիրած ուտեստներից, նպատակներից, նույնիսկ մանրուքներից, որոնք նրան ուրախացնում էին։ Նա այն ամենն է, ինչի մասին տղամարդը կարող է աղոթել՝ գեղեցիկ, նրբանկատ, խելացի։

Ցերեկը նա կյանքով լեցուն է։ Խոհանոցում պարում է նախաճաշ պատրաստելիս, ինձ անվանում է «Իմ թագավոր»։ Բռնում էր ձեռքս ու ասում. — Սողոմո՛ն, ես քեզ կընտրեի հազար անգամ։ Այս կյանքում և հաջորդում։ Իսկ ես ժպտում էի ու պատասխանում. — Կատուրա՛, ես քեզ հետ կլինեմ հիմա և ընդմիշտ։

Ես հավատում էի նրան։ Մինչև այն պահը, երբ գիշերներն սկսեցին ավելի բարձր խոսել, քան նրա բառերը։

Սկզբում դա հազվադեպ էր լինում։ Արթնանում էի կեսգիշերին ու լսում նրա ցածրաձայն հեծկլտոցը։ Նա քնած էր… բայց արցունքները հոսում էին դեմքով։ Մարմինը թեթև դողում էր, կարծես փորձում էր ինչ-որ բան զսպել ներսում։

Գիշերվա 02:14-ին կինս քնի մեջ շշնջաց. «Չէ... հանգիստ թող նրան...», և հանկարծ լույսերն անջատվեցին։ Ես ձևացրի, թե քնած եմ, բայց... սարսափելին դեռ առջևում էր 😱👻🌑

Մի գիշեր չդիմացա։ Զգուշորեն դիպա նրան։ Աչքերը դանդաղ բացվեցին։ Նախքան կհասցնեի բառ ասել, նա հարցրեց. — Ինչո՞ւ չես քնում,— ձայնն այնքան հանգիստ էր, կարծես ոչինչ չէր պատահել։

Պապանձվել էի։ Նույն դեմքը, որը վայրկյաններ առաջ ողողված էր արցունքներով, հիմա խաղաղ էր ու պայծառ։ Չգիտեի էլ՝ ինչպես հարցնել։ Թվում էր՝ այդ պահը պարզապես… անհետացավ։

Բայց դա չվերջացավ։ Ամեն գիշեր նույնը կրկնվում էր։ Երբեմն լսում էի շշուկներ. «Մի փոքր ժամանակ տուր ինձ…»։

Շրջվում էի դեպի նա, բայց դեմքը խաղաղ էր։ Սենյակը՝ կրկին լուռ։ Սկսեցի կասկածել՝ գուցե ես եմ հնարո՞ւմ։ Գուցե չափազանցնո՞ւմ եմ, թե՞ իսկապես ինչ-որ վատ բան կա։

Մի առավոտ վերջապես հարցրի. — Քեզ լա՞վ ես զգում։ Նա ժպտաց ու շոյեց այտս. — Իհարկե, սիրելիս։ — Գիտե՞ս, որ քնի մեջ լաց ես լինում։

Նա շփոթված նայեց ինձ. — Լա՞ց։ Ե՞ս։ Ոչ, ես քնի մեջ լաց չեմ լինում։ Հաստատ երազ չե՞ս տեսել։ Ուզում էի հավատալ նրան։ Բայց ներսումս մի ձայն շշնջում էր՝ դու երազ չես տեսնում։

Ուստի անցած գիշեր որոշեցի՝ չեմ քնելու։ Ինձ պատասխաններ էին պետք։ Այսպես շարունակել անհնար էր։ Պառկեցի կողքին՝ ձևացնելով, թե խորը քնած եմ, աչքերս կիսաբաց էին։ Նա շրջվեց ու նայեց ինձ… ստուգում էր՝ քնա՞ծ եմ արդյոք։

Հետո, ճիշտ ժամը 02:14-ին, նա հեռացավ ինձնից… ուղղեց բարձը… ու շրջվեց դեպի պատը։ Եվ հետո… Սենյակի լույսն անջատվեց։

«Եթե այսօր էլ լաց լինի, ես պետք է իմանամ ճշմարտությունը, թե չէ այս ամուսնությունը կավարտվի»,- շշնջացի ինքս ինձ՝ վախը սրտումս։ Ես լույսը վառ էի թողել… բայց այն ինքնիրեն անջատվեց կեսգիշերին։

Պահեցի շունչս ու քարացա։ Սենյակը լուռ էր։ Ոչ լույս, ոչ ձայն։ Բայց աչքերս լայն բացված էին խավարում։ Զգացողություն էր, թե սենյակը դատարկ է…

Հետո լսեցի նրա շարժումը մահճակալի վրա։ Եվ նորից։ Այդ լուռ լացը։ Նա շշնջաց. «Հոգնել եմ… Ներիր… Չէ… Հանգիստ թող նրան…»։

Առաջ թեքվեցի՝ փորձելով որսալ ամեն բառը։ «Հանգի՞ստ թող նրան»։ Ո՞ւմ հետ էր խոսում։ Ո՞ւմ մասին էր խոսում։

Արագ նստեցի ու ձեռքս մեկնեցի, որ դիպչեմ նրան։ Բայց ձեռքս օդում մնաց։ Նա այնտեղ չէր։ Կողքիս տեղը դատարկ էր։ Խուճապը պատեց ինձ։ Ձեռքս տարա հեռախոսին, որ լույսը միացնեմ։ Բայց այն չկար։

Եվ հենց ուզում էի տալ նրա անունը, զգացի՝ ինչ-որ բան բարձրանում է ոտքիս վրայով։ — Վա՜յ մամա ջա՜ն,— գոռացի ու ցատկեցի տեղից։ Չհասկացա էլ՝ ոնց հասա դռանը։ Դուրս թռա ննջասենյակից ու փակեցի դուռը հետևիցս։

Քրտինքի մեջ կորած։ Դողացող։ Ականջս դրեցի դռանը՝ փորձելով հասկանալ՝ ինչ է կատարվում ներսում։

Հետո լսեցի մի ձայն։ Մեղմ։ Հանգիստ։ Հյուրասենյակից։

— Իմ թագավո՛ր,— ասաց նա,— ինչո՞ւ այդպես դուրս թռար ննջասենյակից։ Ինչ-որ բա՞ն է պատահել։ Քրտինքի մեջ կորել ես։

Դանդաղ շրջվեցի։ Նա այնտեղ էր։ Նստած հյուրասենյակում։ Խաղաղ։ Թեյի բաժակը ձեռքին։ Սրբեցի ճակատիս քրտինքն ու մոտեցա։ Սա արդեն ծիծաղելի չէր։

— Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրի ես։— Մենք երկուսս էլ պառկած էինք։ Ո՞նց դուրս եկար։ Ինչո՞ւ է այստեղ լույս, իսկ ննջասենյակում՝ խավար։

Նա ժպտաց. — Ա՜խ, սիրելիս… Մրսեցի ու դուրս եկա թեյ սարքելու։ Կուզե՞ս։ — Կատուրա՛,— խիստ ձայնով կանչեցի նրան։— Ի՞նչ է կատարվում այս տանը։

Նա կանգնեց ու դիպավ թևիս. — Հանգստացի՛ր։ Գուցե բժշկի՞ գնաս, ուղեղդ շատ ես ծանրաբեռնել։ — Հերի՛ք է,— գոռացի ես։— Ինձ պատասխաններ են պետք։ Ո՞վ ես դու իրականում։

Եվ այդ պահին… Ննջասենյակից ձայն լսվեց։ Մեղմ… ճիշտ նրա ձայնի պես… Եվ այն կանչում էր իմ անունը։

Շրջվեցի դեպի դուռը։ Հետո նայեցի նրան։ Բայց նրա դեմքի արտահայտությունը փոխվել էր։ Այդ քաղցր ժպիտն անհետացել էր։ Վերցրի մոտակա լապտերը։ — Ես գնում եմ ստուգելու այդ սենյակը,— ասացի։

— Կանգնի՛ր,— ասաց նա։ Բայց ես արհամարհեցի։ Ժամանակն էր պարզելու։ Երբ քայլ արեցի առաջ, ձայնը կրկնվեց, բայց այս անգամ՝ խիստ։ Դա տղամարդու խորը ձայն էր. — Կանգնի՛ր։

Քարացա։ Ոտքերս դողում էին։ Դա Կատուրայի ձայնը չէր։ Դա տղամարդու ձայն էր։ Չգիտեի՝ շրջվե՞մ տեսնելու, թե ով էր խոսողը… Տեսա ճաշասեղանի մոտ դրված փայտը։ Մի պահ տատանվեցի։ Վերցնե՞մ։ Թե՞ դա ավելի կբարդացնի վիճակը։

Մինչ մտորում էի, ննջասենյակի ձայնն ուժեղացավ։ Դա պարզապես ձայն չէր։ Դա մեղմ լաց էր… որը կանչում էր իմ անունը։ Եվ դա կնոջս ձայնն էր։

Չէի կարող մտնել ննջասենյակ։ Հետևիցս լսվող առեղծվածային ձայնը զգուշացրել էր ինձ։ Զգում էի, որ ինչ-որ բան կա ճիշտ հետևումս, բայց չէի կարողանում շրջվել։ Վախը գամել էր ինձ տեղում։ Հանկարծ ներսումս մի ձայն գոռաց. «Փախի՛ր։ Հիմա՛»։

— Փախչե՞լ…— շշնջացի ինքս ինձ։ Մինչ կհասցնեի մտածել, հյուրասենյակի լույսը հանկարծակի անջատվեց։ Հավաքելով վերջին ուժերս՝ վազեցի։ Բացեցի դուռն ու բոբիկ նետվեցի փողոց։ Վազում էի այծքաղի պես։ Ամեն ինչ թողեցի հետևում՝ տունս, կնոջս… Ինձ ոչինչ պետք չէր։ Միայն ուզում էի ողջ մնալ։

Վազեցի այնքան, մինչև ոտքերս էլ չէին շարժվում։ Գտա մի ծառ ու նստեցի տակը՝ հևալով ու շփոթված։ «Ի՞նչ է կատարվում իմ կյանքում»,- հարցրի ինքս ինձ։

Նա միշտ հերքում էր, որ լաց է լինում քնի մեջ։ Բայց այս գիշեր, երբ փորձեցի բացահայտել ճշմարտությունը, սարսափելի բաներ սկսեցին կատարվել։ Եվ մտածել, որ մենք ընդամենը երեք շաբաթ է՝ ամուսնացած ենք…

Անհանգստությունից հյուծված՝ քնով անցա հենց ծառի տակ։ Երբ արթնացա, առավոտյան 9-ն անց էր։ Նայեցի շուրջս՝ քաղաքից բավական հեռու էի։ Վեր կացա, թափ տվեցի հագուստս ու ճամփա ընկա դեպի տուն։ Արդեն լույս էր։ Որոշեցի՝ ես ու կինս պետք է խոսենք։ Կարծում էի՝ ճանաչում եմ նրան, բայց հիմա վստահ չէի։

Երբ հասա տուն, մուտքի դուռը լայն բաց էր։ Զարմացած ներս մտա։ Հենց այդ պահին զոքանչս դուրս եկավ՝ ձեռքին Կատուրայի հագուստներով պայուսակը։ — Բարի լույս, մայրի՛կ,— ողջունեցի շփոթված։

Նա չպատասխանեց։ Կանգ առավ ու նայեց ինձ այնպիսի հայացքով, որը բացատրել չեմ կարող։ — Ի՞նչ է կատարվում,— հարցրի։— Ո՞ւր եք տանում կնոջս հագուստները։ Որտե՞ղ է նա։ Նա այնպես բարձրացրեց ձայնը, կարծես բարձրախոս միացրած լիներ. — Ես կարծում էի՝ դու պատասխանատու տղամարդ ես։ Եկար մեր տուն, ձևացրիր հոգատար ու նրբանկատ… բայց հիմա հակառակն եմ տեսնում։

— Մայրի՛կ, խնդրում եմ, հանգստացե՛ք։ Ի՞նչ է եղել։ — Ի՞նչ է եղե՞լ,— կրկնեց նա։— Որտե՞ղ էիր դու, երբ կինդ քո կարիքն ուներ ամենաշատը։ Դու փախար։ Հիմա նա հիվանդանոցում է։ Հուսով եմ՝ գոհ ես։

Հիվանդանո՞ց։ 🏥 Կանգնել էի ապշած։ Նա արհամարհական ֆշշացրեց ու անցավ կողքովս։ Հետո շրջվեց ու ասաց. — Նա «Մոնտենա» հիվանդանոցում է։ Սպասում եմ քեզ այնտեղ։ Եվ գնաց։

Հազար ու մի հարց էր պտտվում գլխումս։ Կինս երբեք չէր ասել, որ հիվանդ է։ Ի՞նչ էր պատահել նրան անցած գիշեր։ Եվ ինչպե՞ս էր զոքանչս իմացել։ Նայեցի շուրջս, ամեն ինչ նորմալ էր թվում… մինչև մտա ննջասենյակ։ Սավանը խառնված էր և մի փոքր կեղտոտ։

Ուշադրություն չդարձրի։ Միակ նպատակս հիվանդանոց հասնելն էր։ Արագ փոխեցի հագուստս ու դուրս վազեցի։ Տեղ հասնելուն պես մոտեցա ընդունարանի բուժքրոջը. — Ներեցեք, կինս այստեղ է ընդունվել։ Անունը Կատուրա է։ Ո՞ր սենյակում է։

Նա նայեց ինձ, դանդաղ տարուբերեց գլուխն ու հառաչեց. — Հմմ… Տղամարդի՛կ… Տղամարդի՛կ… հենց կիսաշրջազգեստ են տեսնում, վազում են հետևից։ Խոժոռվեցի. — Ի՞նչ նկատի ունեք։

Նա ձեռքը թափ տվեց. — Իմ բերանից չեք լսի։ Խնդրում եմ։ Նրա սենյակը 102-ն է։ Գնացեք այդ միջանցքով։ Շրջվեցի նրա ցույց տված ուղղությամբ։ Տեսա զոքանչիս, ով կանգնած էր միջանցքի վերջում ու հեռախոսով էր խոսում։ — Օ՜, զոքանչս էլ է այնտեղ։ Շնորհակալություն, քույրիկ։

Բայց բուժքույրն ասաց մի բան, որն ինձ տեղում մեխեց. — Զոքա՞նչ… Ո՞ւմ մայրը… Հմմ… Նորից նայեցի նրան։ — Ի՞նչ նկատի ունեք։ Դուք ճանաչո՞ւմ եք նրան։

Բուժքույրը հրաժարվեց պատասխանել։ Կինս հիվանդանոցում էր։ Կարո՞ղ էր սա կապված լինել նրա գիշերային լացի հետ։ Գլուխս պայթում էր։ Ինձ պարզություն էր պետք։ Հուսահատ նայեցի բուժքրոջը. — Խնդրում եմ, եթե որևէ բան գիտեք կնոջս մասին… կամ այն կնոջ, ով կանգնած էր այնտեղ… օգնե՛ք ինձ։ Աղաչում եմ։

Նա նայեց ինձ՝ կարծես որոշելով՝ խոսե՞լ, թե՞ ոչ։ Հետո հառաչեց. — Միայն սա կասեմ՝ զգույշ եղիր։ Այն կինը, որ կանգնած էր այնտեղ… նա նրա մայրը չէ։ Իսկ քո կինը… կասկածում եմ, որ նա ընդհանրապես մարդ է։

Աչքերս չռվեցին։ — Ի՞նչ։ Կի՞նս։ Ի՞նչ է նշանակում՝ մարդ չէ։ — Չեմ կարող բացատրել,— ասաց նա ցածրաձայն։— Ուղղակի զգույշ եղիր, պարոն։ Այսքանը։ — Բայց բժշկական տեսանկյունից… ի՞նչ է պատահել նրան։ — Մենք բոլոր անալիզներն արել ենք։ Նրա հետ ոչինչ այն չէ։ Նա լիովին առողջ է։

Ծանր շունչ քաշեցի ու դանդաղ քայլեցի դեպի կնոջս սենյակը։ Շատ հարցեր… քիչ պատասխաններ։ Որքան շատ էի փորփրում, այնքան առեղծվածը խորանում էր։ «Օրեցօր ավելի սարսափելի է դառնում»,- շշնջացի ինքս ինձ։

Հասա սենյակին, մի պահ կանգ առա, շունչս հավաքեցի ու ներս մտա։ Այն կինը, ում համարում էի նրա մայրը, ինձ տեսնելուն պես նորից սկսեց գոռգոռալ։ Բայց կինս՝ Կատուրան, թույլ բարձրացրեց ձեռքն ու ասաց. — Մամա, խնդրում եմ։ Ամեն ինչ կարգին է։ Նա մեղավոր չէ։ Նա ոչ մի վատ բան չի արել։ Ես զբաղեցրի նրա տեղը։

Կինը քարացավ։ Նա չհասկացավ՝ ինչ է ասում Կատուրան։ Ես էլ ավելի շփոթվեցի։ «Զբաղեցրի նրա տեղը»։ Սիրտս սկսեց արագ խփել։

Լավագույն տարբերակը փախչելն էր։ Իրականում, այն ամենը, ինչ տեսել ու լսել էի, արդեն բավական էր։ Պլանավորեցի՝ հենց դուրս գամ սենյակից, կվազեմ տուն, կհավաքեմ իրերս ու կանհետանամ։ Էլ ոչ մի ամուսնություն։ Ոչ մի սեր։ Կյանքս ավելի թանկ է։

Բայց հենց ուզում էի դուրս գալ, Կատուրան նայեց ինձ ու ասաց. — Գիտեմ՝ ինչի մասին ես մտածում։ Բայց խնդրում եմ… սպասիր։ Քեզ բան ունեմ ասելու։ Քարացա։

Նա շրջվեց դեպի կինը. — Մամա, խնդրում եմ։ Մեզ մենակ թող։ Ուզում եմ առանձին խոսել նրա հետ։ Կինը կանգնեց, ոչինչ չասաց ու լուռ դուրս եկավ։ Հիմա մենակ էինք։ Կատուրան ուղղվեց, դանդաղ նստեց… և սենյակի օդը փոխվեց։ Այն դարձավ ծանր, տարօրինակ, կարծես ինչ-որ անտեսանելի բան էր ներս մտել։

— Մոտ եկ,— ասաց նա։— Պետք է ասեմ քեզ, թե ինչու եմ լաց լինում ամեն կեսգիշեր… և ով եմ ես իրականում։

Դողում էի։ Նայեցի շուրջս, հետո դանդաղ մոտեցա։ Երբ մոտեցա, նա ասաց. — Գիտեմ, որ շփոթված ես մեր ամուսնության մեջ կատարվող ամեն ինչից։ Ես երբեք չէի ծրագրել սիրահարվել որևէ մեկին, որովհետև այստեղ էի եկել այլ նպատակով… բայց ինչ-որ կերպ հավանեցի քեզ։ Դրա համար էլ ամեն կերպ փորձում էի ցավ չպատճառել քեզ։

Սառեցի։ — Քեզնից առաջ մարդիկ կային,— խոստովանեց նա,— և ես ճնշման տակ էի՝ ցավոտ որոշում կայացնելու։ Նրանք անընդհատ պահանջում էին մի բան, որը ես չէի ուզում տալ։

Ձայնը դողաց։ — Տարիներ շարունակ բեռ եմ կրել։ Լաց եմ լինում, որովհետև ժամանակս սպառվել է։ Եթե թողնեի քեզ մոտենալ ինձ… դու կվճարեիր այն գինը, որը մյուսներն անգիտակցաբար վճարել են։ Շունչս կտրվեց։ Բերանս բաց մնաց։

Ցածրաձայն հարցրի. — Ուրեմն… որտեղի՞ց ես դու գալիս։ Նա խորը շունչ քաշեց. — Կա մի վայր… որի մասին մարդիկ հաճախ չեն խոսում։ Հուսահատ կանայք գնում են այնտեղ՝ խնդրանքներով։ Բայց ամեն տրված բան ունի իր պայմանը։

Ուշադիր լսում էի։ — Այն կինը, ում մայր ես անվանում, չորս տղա ուներ, բայց շատ էր ուզում աղջիկ ունենալ։ Նա գնաց այնտեղ… և ես եկա նրա կյանք։ Բայց ամեն մի քանի տարին մեկ ինչ-որ մեկը պետք է վճարեր գինը։ Նա չգիտեր… մինչև որ շատ ուշ էր։

Ցավով գլուխս տարուբերեցի։ Հետո նա ասաց. — Կանչիր նրան։ Պետք է խոսեմ հետը։

Դուրս եկա ու կանչեցի կնոջը։ Կատուրան հանգիստ դիմեց նրան. — Մամա՛։ Ժամանակս սպառվել է։ — Մի՛ ասա դա,— լաց եղավ կինը։

Կատուրան նայեց նրա աչքերին. — Ես երբեք նախատեսված չեմ եղել հավերժ մնալու համար։ Եվ հիմա… գնալու ժամանակն է։ Ես բավականաչափ ցավ եմ պատճառել, նույնիսկ նրանց, ովքեր ինձ ամենաշատն էին սիրում։

Կինը փլվեց աթոռին՝ աչքերը լի ափսոսանքով։ Նա անզուսպ հեծկլտում էր, ձեռքերը դողում էին։ Հետո Կատուրան ասաց. — Հուսահատությունը վտանգավոր է։ Երբ չափազանց հուսահատ ես, կորցնում ես ճիշտն ու սխալը տարբերելու ունակությունը։ Սկսում ես վատ բաները լավ կոչել… միայն թե ստանաս ուզածդ։

Նրա խոսքերը խոցեցին հոգիս։ Կանգնել էի լուռ… կոտրված։ Սկսեցի մտածել՝ ինչպե՞ս սիրահարվեցի նրան։ Ընդամենը երկու շաբաթ ծանոթությունից հետո շտապեցի ամուսնանալ։

Նա նայեց ինձ ու ասաց. — Դու փրկվեցիր նրանից, ինչից մյուսները չփրկվեցին։ Ոչ ամեն ինչ, որ օրհնություն է թվում, իրականում այդպիսին է։ Որոշ նվերներ փայլում են դրսից, բայց ներսում թաքցնում են խավարը։ Այս աշխարհում զգույշ եղիր։ Համբերատար եղիր։ Հարցեր տուր։ Մի՛ խաբվիր արտաքինով։ Հիշի՛ր՝ ամեն փայլուն բան ոսկի չէ։

Նա դանդաղ շրջեց գլուխն ու շշնջաց. — Բարի գիշեր։

Հետո, նախքան որևէ մեկը կհասցներ շարժվել, սենյակում լսվեց թևերի թափահարման ուժեղ ձայն։ Տարօրինակ ստվերը սահեց պատուհանի մոտով… և նա անհետացավ։

Վերջ։ Ես դուրս վազեցի, հավաքեցի իրերս ու ընդմիշտ հեռացա այդ քաղաքից… պատրաստ նոր կյանք սկսելու։ Երբեք ետ չնայեցի։

Որոշ դռներ ավելի լավ է ընդմիշտ փակ պահել։ Ես դա սովորեցի սեփական դառը փորձով։

Գիշերվա 02:14-ին կինս քնի մեջ շշնջաց. «Չէ… հանգիստ թող նրան…», և հանկարծ լույսերն անջատվեցին։ Ես ձևացրի, թե քնած եմ, բայց… սարսափելին դեռ առջևում էր 😱👻🌑

Գիշերվա 02:14-ն էր։ Կինս քնի մեջ շշնջաց. «Չէ… հանգիստ թող նրան…»։ Հենց այդ պահին լույսերը հանկարծակի անջատվեցին։

Ես ձևացրի, թե քնած եմ՝ հետևելով, թե ինչպես է նա անձայն դուրս սահում անկողնուց… Իսկ հետո հեռախոսս անհետացավ։

Վայրկյաններ անց խավարի միջից մեկը տվեց անունս։ Բայց դա նրա ձայնը չէր։

Այդ պահին ես հասկացա… մեր տանը ուրիշ բան կա։

Ամբողջ պատմությունը առաջին մեկնաբանությունում։ 👇
🔷ՀՂՈՒՄԸ ՔՈՄԵՆԹՈՒՄ🧐⬇️