Նոյեմբերի 16-ի աստղագուշակ 🔮✨🌙

Մեր հոգեկան աշխարհն այսօր չափազանց խոցելի է դառնում։ Հեշտությամբ կարող եք ընկնել դեպրեսիայի գիրկը և կորցնել հավատը սեփական ուժերի հանդեպ, կամ, ընդհակառակը, դառնալ չափազանց ինքնավստահ, ինչը լավ տեղ չի տանի։

Բացի այդ, խորհուրդ չի տրվում գնումներ կատարել. ձեռքբերումները կարող են լինել անորակ կամ, որ ավելի վատ է, բացարձակապես անպետք։ 🛍️🚫

Խոյ ♈

Լուրջ՝ անգամ կենցաղային գործեր ձեռնարկելն այսօր անիմաստ է։ Հաջողության հասնել մեկ է՝ չի ստացվի, ուստի կենտրոնացեք մանր-մունր հարցերի վրա, որոնցից, այնուամենայնիվ, խուսափել հնարավոր չէ։

Ցուլ ♉

Ուրիշների փոխարեն աշխատելիս՝ անգամ եթե խոսքը պարզ կենցաղային հոգսերի մասին է, կարող եք սխալ հաշվարկել ուժերը։ Դա թանկ կնստի ձեզ վրա։ Թող յուրաքանչյուրն զբաղվի իր գործով։

Երկվորյակներ ♊

Մի՛ մերժեք ոչ մի գաղափար՝ լինի դա մասնագիտական, թե կենցաղային, որքան էլ այն ֆանտաստիկ թվա։ Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում բարենպաստ պայմաններ ստեղծվեն դրա իրագործման համար։ Պետք է ընդամենը մի փոքր սպասել։

Խեցգետին ♋

Էներգիան կեռա, բայց դա չի նշանակում, որ այն պետք է վատնել անխոհեմաբար։ Առանձնացրեք ամենակարևոր խնդիրները և ուղղեք բոլոր ուժերը դրանց լուծմանը, իսկ մնացածը ժամանակավորապես մի կողմ դրեք։

Առյուծ ♌

Չնայած ֆինանսական կայունությանը՝ խնայողության ողջամիտ չափաբաժինը չի խանգարի։ Հակառակ դեպքում ռիսկ կա դուրս գալ բյուջեից՝ ծախսելով նախատեսվածից ավելին։

Կույս ♍

Կյանքի կարևոր որոշումներ կայացնելու համար վատագույն ժամանակն է։ Մեծ է հավանականությունը, որ սխալ կգնահատեք բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկներն ու ճակատագրական սխալ կթույլ տաք։

Կշեռք ♎

Այսօր անխոնջ աշխատելու ցանկությունը չի արդարացնի իրեն։ Ձեր ընտրած մասնագիտական ուղղությունը սխալ կլինի, հետևաբար՝ ժամանակն ու ջանքերը կվատնվեն իզուր։

Կարիճ ♏

Կատակը, որը ձեզ անմեղ է թվում, կարող է լրջորեն վիրավորել դիմացինին։ Ցանկալի է ձեր յուրահատուկ հումորի զգացումն օգտագործել առավելագույն զգուշությամբ։

Աղեղնավոր ♐

Պարծենկոտությունն ու գլուխգովանությունը այսօր պատժելի են։ Որքան էլ ցանկանաք պատմել ձեր մասնագիտական ձեռքբերումների և, հատկապես, անձնական հաջողությունների մասին, ավելի խոհեմ կլինի լռել։ 🤐

Այծեղջյուր ♑

Ծրագրված բոլոր գործերը կհասցնի միայն նա, ով չի «սպանի» ժամանակը՝ անիմաստ վատնելով այն երկրորդական զբաղմունքների վրա (օրինակ՝ հեռախոսազրույցների)։

Ջրհոս ♒

Փորձեք առավելագույնս հեռու մնալ շրջապատից, հատկապես՝ հարազատներից ու սիրելիներից։ Իհարկե, եթե չեք ցանկանում նրանց հետ լրջորեն և երկարատև կոնֆլիկտի մեջ մտնել։

Ձկներ ♓

Մի՛ դիմեք ղեկավարությանը աշխատավարձի բարձրացման խնդրանքով։ Այսօր դա հազիվ թե բավարարվի, իսկ ձեր համառությունը կընկալվի որպես երեսպաշտություն՝ հանգեցնելով հակառակ արդյունքի։

Կիսվել սոց․ ցանցերում