Աստղաբանները նշում են՝ նոյեմբերի 13-ը մի օր է, երբ սիրտը կհուշի ճիշտ ուղղությունը։ Ինտուիցիան կդառնա ձեր գլխավոր խորհրդատուն թե՛ գործերում, թե՛ հարաբերություններում։
Խոյ Այսօր ձեր երազանքները շատ կարևոր բան են փորձում ձեզ հուշել։ 🙏 Մի՛ անտեսեք այդ նշանները՝ դրանք տանում են ճիշտ ուղղությամբ։
Օրը լի կլինի ակնարկներով, խորհրդանիշներով, նշանակալի երգերով կամ հայացքներով։ Ուշադրությո՛ւն դարձրեք դրանց։ Թող այս երեկոն իսկապես առանձնահատուկ դառնա ձեզ համար։
Ցուլ Տիեզերքը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստում՝ նշան, որ ճիշտ ճանապարհին եք։ 🎁 Գուցե դա լինի անսպասելի հաղորդագրություն կամ ոգեշնչող հաճոյախոսություն։
Երեկոն խաղաղություն և ջերմություն կպարգևի, հատկապես եթե ձեզ թույլ տաք մի փոքր հանգստանալ։
Երկվորյակ Այսօր սովորականից ավելի զգացմունքային օր կլինի, բայց հենց դա էլ ձեզ կենդանության զգացում կտա։
Դուք կարող եք ձեզ բացահայտել մի կողմից, որը նույնիսկ ինքներդ ձեզ չէիք ցույց տվել։ Բայց թող սա ձեզ խոցելի չդարձնի։ Ընդհակառակը՝ հենց հիմա դուք ուժեղ եք ձեր անկեղծությամբ։ 💪
Խեցգետին Նույնիսկ ամենաճշգրիտ պլանները երբեմն փոխվում են, երբ Տիեզերքը ցանկանում է անակնկալ մատուցել։
Այսօր ավելի լավ է չպայքարել անկանխատեսելիության դեմ։ 😌 Այն ձեզ կտանի այնտեղ, որտեղ ավելի լուսավոր կլինի։ Մի՛ վախեցեք «այո» ասել նույնիսկ ամենաանսպասելի հրավերներին։
Առյուծ Այս օրը նման է հոգեթով երգացանկի՝ մի քիչ կարոտախտ (նոստալգիա), մի պտղունց երազանքներ և շատ ջերմություն։ 🎶
Գուցե ցանկություն զգաք վերադառնալու մի բանի, որը ժամանակին ոգեշնչում էր ձեզ։ Վերադարձե՛ք։ Հնարավոր է՝ հենց այնտեղ գտնեք այն հարցի պատասխանը, որը վաղուց ձեզ հանգիստ չէր տալիս։
Կույս Ակտիվ շարժի և նորությունների օր է։ Դուք տեղեկություն կստանաք, որը կօգնի կարևոր քայլ անել դեպի ապագա։
Մի՛ տատանվեք երկու տարբերակների միջև։ Ճիշտը այն է, որը ձեզ ոգեշնչում է։ Այսօր ձեր խոսքն արժեք ունի՝ օգտագործեք այն խելամտորեն։
Կշեռք Այսօր դուք կարծես մագնիսական դաշտի կենտրոնում լինեք։ 🧑🤝🧑 Մարդիկ ձգվում են դեպի ձեզ, և դրա մեջ ինչ-որ առանձնահատուկ ուժ կա։
Օգտագործեք այս էներգիան ոչ թե պայքարի, այլ ուրիշներին ոգեշնչելու համար։ Մտերիմներիցդ մեկը սպասում է ձեր աջակցության ազդանշանին՝ տվե՛ք այն։
Կարիճ Ձեր գերհզորությունն այսօր առօրյայի բարելավումն է (ապգրեյդը)։ Գործընթացի անգամ փոքրիկ ճշգրտումը զգալի արդյունք կտա։
Այն, ինչ խանգարում է (ավելորդ էջանիշը, ավելորդ միտքը, ավելորդ կետը ցուցակում), պետք է վերանա։ Խորհուրդ՝ կատարեք մեկ գնում, որը օգտակար ներդրում կլինի ձեր հարմարավետության մեջ։
Աղեղնավոր Օր, երբ ռացիոնալությունը նահանջում է կախարդանքի առջև։ 🪄 Դուք կարող եք հանդիպել մի մարդու, որը կշրջի սովորականի մասին ձեր պատկերացումները։
Մի՛ հրաժարվեք հրավերներից, նույնիսկ անկանխատեսելի դեպքերում։ Հենց այնտեղ է ձեզ սպասում ոգեշնչումը։
Այծեղջյուր Դուք այսօր մաքուր էներգիա եք՝ մագնիսական, գրավիչ, առեղծվածային։ ⚡
Այն ամենը, ինչ այսօր սկսեք, ճակատագրական դառնալու հնարավորություն ունի։ Սիրո մեջ անկեղծության պահ է սպասվում, որը կջնջի բոլոր կասկածները։ Կարևոր է չթաքցնել հույզերը. դրանք ձեր բանալին են։
Ջրհոս Օր, երբ նույնիսկ ձեր կատակները կարող են մարգարեական դառնալ։
Մի՛ զարմացեք, եթե բարձրաձայն ասված երազանքը հանկարծ սկսի իրականանալ։ 😳 Գլխավորը՝ մի՛ շտապեք (մի՛ աճապարեք), այլ կենտրոնացեք ամենակարևորի վրա։ Ճամփորդությունները, հանդիպումները, բացահայտումները՝ այս ամենը միայն օգուտ կբերի։
Ձկներ Օրը ձեզ մղում է կարճ, բայց համարձակ մեկնարկների։ Մեկ նամակ, մեկ առաջարկ, մեկ զանգ՝ և իրադարձությունների շղթան արդեն գործի է դրված։
Պահպանե՛ք տեմպը, բայց մի՛ ընկեք արագության հետևից։ 🏃♂️ Այս պահին ճշգրտությունն ավելի արժեքավոր է, քան արագությունը։







