Դռան զանգը հնչեց։ Բացում եմ։ Դռան շեմին իսկական գեղեցկուհի է կանգնած՝ երեսունն անց մի կին, կուռ կազմվածքով։ Ձիգ, կարմիր մինի զգեստը բացում է նրա գեղեցիկ, արևայրուք ստացած ոտքերը, իսկ խորը դեկոլտեից երևում է փարթամ կուրծքը։ Շպարված, ամեն ինչով։
Ժպտում եմ գեղեցկուհուն. — Ձեզ ո՞վ է պետք։
— Դուք եք պետք, — խստորեն պատասխանում է նա։ — Իմ անունը Լյուբով է (Սեր)։
— Սե՞ր։ Հրաշալի է։ Շատ հաճելի է, երբ Սերը մտնում է քո տուն, — ուրախանում եմ ես՝ դուռն ավելի լայն բացելով։ — Ներս եկեք։
Նա մտնում է։ Կանգնում է միջանցքի մեջտեղում ու շուրջը նայում։
— Դուք սենյակ անցեք։ Այ այնտեղ։ Ես մի վայրկյանով խոհանոց գնամ, բլինչիկներս են տապակվում։ Գազօջախն անջատեմ։
Մի երկու րոպեից վերադառնում եմ գեղեցկուհու մոտ։ Նա նստած է բազկաթոռին, ոտքը ոտքին գցած, արմունկները հենել է բազուկներին։ Մեջքն այնպես նրբագեղ է կորացրել, կարծես ցատկից առաջ պատրաստվող կատու լինի։ 🐱 Զգացվում է, որ լուրջ խոսակցություն է սպասվում։ Դե ինչ, խոսենք։
— Սո՞ւրճ, թե՞յ։ — Ոչ։ Ոչինչ պետք չէ։
— Լավ։ Ես այսպես հասկանում եմ՝ ինձ հետ խոսելու բան ունեք։ Լսում եմ։ Իմ անունը Նադեժդա Պետրովնա է։

— Գիտեմ։ Ես ձեր մասին ամեն ինչ գիտեմ։
— Այո՞, — անկեղծորեն զարմանում եմ ես։ — Ասա՛ դու։ Իսկ ես, օրինակ, իմ մասին ամեն ինչից շատ հեռու եմ։ Դուք հետո ինձ մանրամասն կպատմե՞ք իմ մասին, լա՞վ։ Ուղղակի հետաքրքիր է։ Հատկապես անհամբեր եմ իմանալու իմ ապագան։
— Սիրով կպատմեմ ձեր ապագայի մասին. շատ շուտով ձեզնից կհեռանա ձեր ամուսինը։
— Սերգե՞յը։ Հըմ։ Բա ու՞ր է գնալու։ — Ինձ մոտ։ Ես նրա սիրելի կինն եմ։
— Ա՜… — վերջապես տեղ հասավ ինձ։ — Ուրեմն դո՞ւք եք նրա սիրելի կինը։ Հասկանում եմ։ Գիտե՞ք, իսկ ես էլ եմ նրա սիրելի կինը, համենայն դեպս՝ ինքն է այդպես ասում։ Ի՜նչ զուգադիպություն է։ Լսեք, Լյուբով, եկեք այս առիթով մի բան խմենք։
— Ի՞նչ եք ասում։ Ես ձեզ հետ չեմ խմելու։ Էլ ի՞նչ։ — Դե մի՛ վախեցեք։ Ես ձեզ հարբել չեմ առաջարկում։ Այդպես, զուտ սիմվոլիկ՝ մի կում ծանոթության համար։
Գնում եմ խոհանոց՝ գինու և բաժակների հետևից։ Վերադառնում եմ։ Գեղեցկուհի Լյուբովը նախկինի պես նստած է բազկաթոռին՝ արմունկները բազուկներին, ոտքը ոտքին, մեջքը՝ կատվի պես ցատկի պատրաստ։ Ես քաջալերող ժպտում եմ նրան, շիշն ու գավաթները դնում սեղանին։ Գավաթների մեջ մի փոքր լցնում եմ, մոտենում հյուրին։
— Եկեք, Լյուբով, ծանոթության համար, — մեկնում եմ նրան գավաթը։ — Չեմ խմելու ձեզ հետ, — անդրդվելի է Լյուբովը։
— Դե, ինչպես ուզում եք։ — Ես խմում եմ իմ բաժակից, բացատրում. «Սա ծանոթության համար»։ Խմում եմ մյուսից. «Սա էլ ձեր այցի առիթի համար»։
— Եվ այսպես, Լյուբով, — ես նստում եմ մյուս բազկաթոռին, — դուք եկել եք տանելու իմ ամուսնուն։
— Հենց այդպես։ Առավել ևս, որ նա արդեն գործնականում իմ ամուսինն է։ Մնացել է միայն ամեն ինչ փաստաթղթով ձևակերպել։ Նա ինձ սիրում է, ես էլ՝ նրան։ Սերն ամենակարևոր բանն է կյանքում։ Դրա համար մենք պետք է միասին լինենք։ Ես մի անգամ խոսել եմ նրա հետ այս մասին, և նա, սկզբունքորեն, համաձայնել է։
— Հրաշալի է, — ուրախանում եմ ես։ — Հիմա մենք ձեզ հետ, Լյուբով, ամեն ինչ միասին կանենք։ — Ի՞նչ կանենք։ — Մենք միասին կհավաքենք իմ, կներեք, ձեր Սերգեյի իրերը։ Հետո տաքսի կկանչենք, ու դուք ամեն ինչ կտանեք։
— Այսինքն… դուք համաձա՞յն եք, թե՞ ինչ։
— Իսկ ի՞նչ է ինձ մնում, — ծիծաղում եմ ես։ — Եկեք, սիրելի՛ս, անմիջապես գործի անցնենք։ Այն պահարանում տղամարդու բոլոր իրերն ու պարագաները հավաքեք։ Ես էլ ննջասենյակում կհավաքեմ։ Գնացինք։ Ցիգել, ցիգել, այ-լյու-լյու՜։
«Յասամանի ճյուղն ընկավ կրծքիս, սիրելի՛ս, ինձ չմոռանա՜ս… Սիրելի՛ս, ինձ չմոռանա՜ս… Յասամանի ճյուղն ընկավ կրծքիս», — երգում եմ ես՝ պահարանից հանելով տղամարդու արդուկված վերնաշապիկների տրցակները։ 🎶
Այսպես, բաց գույնի ամառային տաբատ, ամառային ջինս, տաքացրած ջինս։ Գուլպաներ։ Վարտիքներ, լողազգեստ, շապիկներ։ Թաշկինակներ։ Ջեմպեր։ Եվս մեկ ջեմպեր։ Ներքևի դարակում՝ էլեկտրական սափրիչ։ Երեք կաշվե գոտի։ Կախիչի վրա՝ փողկապների խայտաբղետ փունջ։ Տոնական կոստյում։ Եվս մեկ կոստյում։ Եվս մեկ։ Հողմակայուն բաճկոն։ Սեզոնային բաճկոն։ Ձմեռային կաշվե բաճկոն։ Ըհը, էլ ի՞նչ։ Իսկ որտե՞ղ է նրա սև ճապոնական անձրևանոցը։ Ահա՛ նա, սիրելիս։
— «Սիրելի՛ս, ինձ չմոռանա՜ս… Յասամանի ճյուղն ընկավ կրծքիս»։
Լյուբովը հայտնվում է։ — Ի՞նչ, արդեն ամեն ինչ հավաքեցի՞ք, — զարմանում եմ ես։ — Արագ եք։ Հուսով եմ՝ ոչինչ բաց չեք թողել։ Այնտեղ՝ հեռուստացույցի տակի պահարանում, փաստաթղթերն են։ Իմը թողեք, իրենը վերցրե՛ք։ — հրամայում եմ ես։ — Ցիգել-ցիգել։ Այ-լյու-լյու՜։
«Արոսենու ճյուղը չի սուզվում, լողում է… Սիրելիս հոգիս ժապավենների է վերածում…»
— Նադեժդա Պետրովնա, — ընդհատում է իմ ինքնամոռաց արիան Լյուբովը, — իսկ ինչո՞ւ դուք այդքան արագ համաձայնեցիք ամուսնուն տալ ինձ։
— Իսկ ի՞նչ է պատահել։ Մի՞թե ուրախ չեք։ — Չէ, ես ուրախ եմ, իհարկե։ Ուղղակի… մի տեսակ անհասկանալի է։ Ես մտածում էի…
— Դուք մտածում էիք, որ ես լացելո՞ւ եմ, գոռգոռա՞մ, կռի՞վ տամ նրա համար, ձեզ դո՞ւրս շպրտեմ, հա՞։ Չէ՛, սիրելի՛ս։ Ինչի՞ համար իմ ու ձեր նյարդերը քայքայել։ Ինչի՞ համար ներկայացումներ սարքել, եթե ամեն ինչ արդեն վճռված է։ Հիմարություն է։ Այնտեղ, խոհանոցում, մի նարնջագույն բաժակ կա՝ վագրի նկարով, դա էլ վերցրեք։ Դա Սերյոժայի սիրելի բաժակն է, թոռնիկն էր նվիրել ծննդյան օրը։
Պահարանի գործը վերջացնելով՝ անտրեսոլից իջեցնում եմ ֆոտոալբոմները։ Թերթում եմ, հանում բոլոր այն նկարները, որտեղ Սերգեյը կա։ Լավաշունչ կապոց է ստացվում։ Խնամքով դնում եմ տոպրակի մեջ։
Նորից Լյուբովը հայտնվում է։ — Նադեժդա Պետրովնա, ես մտածեցի… չէ՞ որ սա զուտ իմ նախաձեռնությունն է՝ Սերգեյի ինձ մոտ տեղափոխվելու հարցը։ Իսկ միգուցե նա դե՞մ լինի։
— Ո՛չ մի դեպքում։ Ինչպե՞ս կարող է նա դեմ լինել ձեզ նման գեղեցկուհու, այն էլ՝ Լյուբով (Սեր) անունով մեկի մոտ տեղափոխվելուն։ Իր սիրելի և սիրող կնոջ մո՛տ։ Նա միայն ուրախ կլինի։ — Ես վճռականորեն ցրում եմ նրա կասկածները։ — Հիմա մենք ամեն ինչ կդնենք մի տեղ ու միասին կնայենք՝ արդյոք բան մոռացել ենք։ Վերցրեք սա, ես էլ՝ սա, ու տարանք հյուրասենյակ։
Իրերը տանում ենք հյուրասենյակ, դիզում բազմոցի վրա։ Այն ամենի հետ միասին, ինչ արդեն Լյուբովն էր պատրաստել, մի լավ կույտ ստացվեց. ամբողջ բազմոցը սարի պես ծածկվել է։ 😳
— Գործիքները։ — սլանում եմ ես դեպի մառան։ — Այսպես, գործիքների արկղը, էլեկտրական դռելը, գայլիկոնների հավաքածուն։ Եվս մի արկղ՝ տարբեր երկաթեղենով։ Տուփ՝ մեխերով ու պտուտակներով։ Կարծես թե վերջ։ — Կարծես թե վերջ։ — ամփոփում եմ ես, երբ բոլոր երկաթները տեղափոխում եմ բազմոցի մոտ։
— Նադեժդա Պետրովնա, գուցե ես, այնուամենայնիվ, մի փոքր շտապեցի՞։ Եկեք ես նախ Սերգեյի հետ խոսեմ։ Գոնե հեռախոսով։
— Դա բոլորովին ավելորդ է։ Դուք համաձայն եք, Սերգեյն էլ, ես էլ դեմ չեմ։ Ամեն ինչ նորմալ է։ Հիմա ես տոպրակներ, պայուսակներ, պարկեր կբերեմ՝ կսկսենք փաթեթավորել։
«Ակացիայի ճյուղը խփում է ապակուն։ Երջանկությունը թակում էր, բայց անցավ-գնաց…»
Մենք չորս ձեռքով արագ ու կոկիկ փաթեթավորում ենք իրերը։ Աշխատանքը եռում է։ Ժամանակ առ ժամանակ ես, ինչ-որ բան հիշելով, վազում եմ մեկ ննջասենյակ, մեկ խոհանոց, մեկ պատշգամբ, մեկ միջանցք, մեկ մառան… Ինչպես թռչունն է կտուցով իր բույնը որդ կամ խոտ տանում, այնպես էլ ես անընդհատ բազմոցի մոտ եմ բերում մեկ ֆլեշկա, մեկ ֆոտոխցիկ, մեկ ատամի խոզանակ ու սափրվելու փրփուր, մեկ հողաթափեր, մեկ բանալի, մեկ սպորտային կոշիկ, մեկ կրակայրիչ ու մոխրաման։
Ուֆ։ Կարծես թե վերջ։ Օ՜պա։ Նոր նոութբուքը։ 💻 Իմ ամուսնու, կներեք, նախկին ամուսնու սիրելի խաղալիքը։
— Իսկ այս տոպրակում, Լյուբով, նրա կեղտոտ լվացքն է, չհասցրի լվանալ, դե, դուք ինքներդ կանեք։ — Չէ՛, դա չեմ վերցնի։ — Չէ՛, կվերցնեք։ Որպեսզի հետո ո՛չ նա, ո՛չ դուք այստեղ վերադառնալու պատճառ չունենաք։ Դե ինչ, կանչե՞մ տաքսի։
— Ա… կարելի՞ է մի բաժակ թեյ։ — Կարելի է։
Խոհանցում թեյ ենք խմում։ Բլինչիկներով։ 🥞
— Ես նրան սիրում եմ, — վստահորեն պատմում է ինձ Լյուբովը։ — Նա շատ լավն է։ Խելացի, նուրբ, մեծահոգի, հոգատար, ուշադիր, ուրախ և առատաձեռն։ Գիտե՞ք նա ինչպիսին է։ Նա…
— Գիտեմ, — գլխով եմ անում ես։ — Կոպիտ, ծույլ, լռակյաց, փնթի, անուշադիր։ Երբեք չի հիշում ո՛չ ծննդյանս օրը, ո՛չ մարտի 8-ը։ Այնպիսի ժլատ ու կծծի է, որ քչերը կգտնվեն։ Բացի այդ, մի տարօրինակություն ունի՝ խելագարվում է մաքրության համար, ամեն տեղ իրեն թափթփվածություն է երևում, հոգիս տարել է իր քննադատություններով։ Հորն է քաշել, նա էլ էր այդպիսին։
— Չի կարող պատահել։ — չի հավատում Լյուբովը։ — Բայց գուցե ես հասցե՞ն եմ սխալվել։ Շփոթե՞լ եմ։ Գուցե ձեր Սերգեյն ամենևին էլ իմ Սերգեյը չէ՞։
— Ոչ մի սխալ։ Ամեն ինչ ճիշտ է։ Դուք չէ՞ որ Նադեժդա Պետրովնայի մոտ էիք գալիս, իսկ ես հենց Նադեժդա Պետրովնան եմ։
— Բայց ինչո՞ւ է նա այդքան տարբեր։ — Դուք մի՛ անհանգստացեք, Լյուբով, — հանգստացնում եմ ես նրան, — ինձ նա սիրելուց դադարել է, իսկ ձեզ՝ սիրել։ Դրա համար էլ վերաբերմունքն է այդքան տարբեր։ Ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Հավելու՞մ ուզո՞ւմ եք։
Լյուբովը մտամոլոր գլխով է անում։ Թեյ եմ ավելացնում, բլինչիկներ դնում։ — Համեղ են, — գովում է Լյուբովը, — իսկ ես այնքան էլ լավ չեմ պատրաստում։
— Ոչինչ։ Նա չէ՞ որ վատ չի վաստակում։ Ռեստորաններում կսնվեք կամ տնային աշխատող կվարձեք։ Դա գլխավորը չէ։ Կյանքում գլխավորը սերն է։ ❤️
— Իսկ ինչո՞ւ ասացիք, որ դուք էլ եք նրա սիրելի կինը։ Նա ձեզ այդպե՞ս է ասել։
— Հազվադեպ։ Միայն լավ տրամադրության պահերին։ Իսկ դրանք նրա մոտ հաճախ չէին լինում։ Ավելի ճիշտ, մարդկանց մեջ նա մարմնացյալ քաղաքավարություն է, հոգեհարազատ, հաճելի մարդ, իսկ տանը՝ բոլորովին այլ՝ գրգռված, փակ, չար, միշտ ամեն ինչից դժգոհ, ոչ մի կերպ նրան հաճոյանալ չես կարող։ Նա նրանցից է, ով օրվա ընթացքում կուտակած ամբողջ նեգատիվը տուն է բերում, որ մտերիմների, այսինքն՝ իմ վրա թափի։ Բայց դա, երևի, որովհետև ես իրեն ձանձրացրել եմ, սկսել եմ նյարդայնացնել։ Ձեր դեպքը բոլորովին այլ է՝ սեր, փոխըմբռնում, նշանակում է՝ ամեն ինչ անպայման լավ կլինի։
— Եվ այնուամենայնիվ, նա գոնե հազվադե՞պ ձեզ սիրելի կին անվանել է։ — Ստում էր, երևի։ Կամ սովորության ուժով էր ասում։ Ուշադրություն մի՛ դարձրեք։ Համեմատեք ձեզ ու ինձ. ո՞ւր եմ ես ձեր նման գեղեցկուհու համեմատ։
— Իսկ դուք դեռ բավականին լավ տեսք ունեք, — քննադատաբար ինձ ուսումնասիրում է Լյուբովը, — շատ անգամ։ Ճիշտն ասած, ես ձեզ բոլորովին այլ էի պատկերացնում՝ ծեր, փնթփնթան, իրեն թողած, գեր մորաքույր։ Նրա խոսքերից այդպես էր ստացվում։
— Դա որովհետև նա ինձ այդպես է տեսնում։ Ես նրան ձանձրացրել եմ, զզվեցրել։ Կարելի է հասկանալ՝ այսքան տարի…
— Իսկ ձեզ համար ցավալի՞ չէ, որ նա գնում է։ — Ցավալի՞, — քրքջում եմ ես։ — Ո՛չ, իհարկե։ Ճիշտ հակառակը։ Այսինքն, ուզում էի ասել, որ ես կփորձեմ արիաբար տանել այս կորուստը։ 😉
— Նադեժդա Պետրովնա, իսկ եկեք… մի երկու կաթիլ։ Ծանոթության համար։
— Իսկ եկեք, — աչքով եմ անում ես նրան ու գնում հյուրասենյակ՝ շշի հետևից։ — …Դե ինչ, կենա՛ցը։ Չին-չին։ 🥂
— Ծանոթության համար, — Լյուբովը խմում է գինին, շուրթերն անձեռոցիկով սրբում, շուրջն է նայում։ — Իսկ ձեզ մոտ շատ հաճելի է։ Հարմարավետ։ Ինձ դուր եկավ։ Մաքրություն, կարգուկանոն, ամեն ինչ ճաշակով է։ Երևում է, որ դուք լավ տանտիրուհի եք։ Իսկ ինձ համար հավաքելը մաքուր պատիժ է։ Տանել չեմ կարողանում դրանով զբաղվել։ Միանգամից տրամադրությունս փչանում է։ Ափսոսում եմ կյանքս նման ցածր, անհետաքրքիր բաների վրա վատնել։
— Ճիշտն ասած, ես էլ երբեմն ափսոսում եմ։ Բայց ընդհանրապես, ես սիրում եմ տնային գործերով զբաղվել։ Պատրաստել սիրում եմ։ Ու էլի երգել եմ սիրում։
— Նկատեցի։ — Իսկ արի միասի՞ն երգենք։ — Ես չեմ երգում։ — Ափսոս։ Լավ տրամադրության տակ Սերգեյը սիրում էր երբեմն ինձ հետ զուգերգ երգել։
— Իսկ ձեր դուստրը… Ինչպե՞ս կվերաբերվի նրան, որ հայրը հեռացել է ընտանիքից։
— Դա նրան դուր չի գա, իհարկե։ Հորը նա պաշտում է։ Բայց ի՞նչ անել, եթե այսպես է ստացվել։ Դուք դա մտքովդ մի՛ տարեք։ Դա արդեն իմ գործն է։ Ես Նատաշային ամեն ինչ կբացատրեմ, կհասկանա։ Եթե ոչ հիմա, ապա ժամանակի ընթացքում։ Ի վերջո, ինքն արդեն մայր է, թոռնիկս շուտով երեք տարեկան կդառնա։ Դե ինչ, կանչե՞նք տաքսի։
— Օյ, ես մի տեսակ հաշվի չէի առել… Վախենամ՝ տաքսիի փողս չհերիքի։ — Ոչինչ, ես կվճարեմ։ Այնուամենայնիվ, Սերգեյն ինձ համար լրիվ օտար մարդ չէ։
— Ա, գուցե, այնուամենայնիվ… — Չէ՛, Լյուբով, ոչ մի «գուցե»։ Պետք չէ հետաձգել այսքան կարևոր, ճակատագրական գործերը։ Օյ, մի վայրկյան, հեռախոսն է։ 📱
…Այո՛, Սերյոժա։ Լսում եմ։ …Ստո՛պ։ Եկ, սիրելի՛ս, տոնը փոխենք, հանգիստ խոսենք, առանց գոռգոռոցի։ Ի՞նչ էիր ուզում ասել։ …Այո՛, ես արել եմ այն ամենը, ինչ հանձնարարել էիր։ …Այո՛, բնակարանի վարձը տվել եմ, հեռախոսինն էլ, համացանցինն էլ։ …Այո՛, ջեմպերդ քիմմաքրումից վերցրել եմ։ Քո քրոջ՝ Թամարկայի հետ խանութներով անցել ենք, ամեն ինչ, ինչ նրան պետք էր հոբելյանի համար, գնել ենք… Ընթրիքի համար սացի՞վի։ Ահա դա չեմ խոստանում։ …Ինչո՞ւ։ Կարծում եմ՝ այսօր դու ընթրելու ես այլ տեղ։ …Որտե՞ղ։ Կարծում եմ՝ շուտով քեզ այդ մասին կտեղեկացնեն։ …Չէ՛, ոչ մի հանելուկներով չեմ խոսում։ Չեմ խելագարվել, գլուխս էլ տեղն է։ Տրամադրությունս էլ հիանալի է։ Երգում եմ։ Բլինչիկներով թեյ եմ խմում։ Դե լավ, Սերյո՛ժ, գործ ունեմ։ Դու ոչ մի բանի մասին մի՛ անհանգստացիր։ Ամեն ինչ լավ կլինի։
Լյուբովը շփոթված տեղում դոփում է աստիճանահարթակում։ Տաքսու վարորդը՝ փոքրիկ, եռանդուն մի մարդ, արդեն երրորդ անգամ է բարձրանում իրերի հետևից։
Ես ժպիտով ասում եմ. — Լյուբով, դուք լիովին ճիշտ եք. կյանքում գլխավորը սերն է։ Մնացած ամեն ինչ երկրորդական է։ Ես ձեզ և Սերգեյին ամբողջ սրտով մաղթում եմ մեծ երջանկություն, լիակատար փոխըմբռնում։ Պահպանե՛ք ձեր զգացմունքը։ …Ընկե՛ր տաքսիստ, դուք ամե՞ն ինչ վերցրիք։ Ահա գումարը, վերցրեք, մանրը պետք չէ, կօգնեք օրիորդին իրերը մինչև բնակարան տանել։
…Այո՛, Լյուբով, այստեղ ես գրել եմ բլինչիկների բաղադրատոմսը, որոնք ձեզ այդքան դուր եկան։ 📝 Մի օր ժամանակ կունենաք, պատրաստեք Սերգեյի համար, նա սիրում է համեղ ուտել։
Եվ այդքան մի՛ անհանգստացեք։ Ամեն ինչ լավ կլինի։
💔😲 «Եկել եմ ձեր ամուսնուն տանելու»․ Երիտասարդ սիրուհին եկավ ինձ սպառնալու, բայց իմ անսպասելի արձագանքից ուղղակի քար կտրեց։
Դռան զանգը հնչեց։ Բացում եմ։ Դռան շեմին իսկական գեղեցկուհի է կանգնած՝ երեսունն անց մի կին, կուռ կազմվածքով։ Ձիգ, կարմիր մինի զգեստը բացում է նրա գեղեցիկ, արևայրուք ստացած ոտքերը, իսկ խորը դեկոլտեից երևում է փարթամ կուրծքը։ Շպարված, ամեն ինչով։
Ժպտում եմ գեղեցկուհուն. — Ձեզ ո՞վ է պետք։
— Դուք եք պետք, — խստորեն պատասխանում է նա։ — Իմ անունը Լյուբով է (Սեր)։
— Սե՞ր։ Հրաշալի է։ Շատ հաճելի է, երբ Սերը մտնում է քո տուն, — ուրախանում եմ ես՝ դուռն ավելի լայն բացելով։ — Ներս եկեք։
Նա մտնում է։ Կանգնում է միջանցքի մեջտեղում ու շուրջը նայում։
— Դուք սենյակ անցեք։ Այ այնտեղ։ Ես մի վայրկյանով խոհանոց գնամ, բլինչիկներս են տապակվում։ Գազօջախն անջատեմ։
Մի երկու րոպեից վերադառնում եմ գեղեցկուհու մոտ։ Նա նստած է բազկաթոռին, ոտքը ոտքին գցած, արմունկները հենել է բազուկներին։ Մեջքն այնպես նրբագեղ է կորացրել, կարծես ցատկից առաջ պատրաստվող կատու լինի։ 🐱 Զգացվում է, որ լուրջ խոսակցություն է սպասվում։ Դե ինչ, խոսենք։
— Սո՞ւրճ, թե՞յ։ — Ոչ։ Ոչինչ պետք չէ։
— Լավ։ Ես այսպես հասկանում եմ՝ ինձ հետ խոսելու բան ունեք։ Լսում եմ։ Իմ անունը Նադեժդա Պետրովնա է։
— Գիտեմ։ Ես ձեր մասին ամեն ինչ գիտեմ։
— Այո՞, — անկեղծորեն զարմանում եմ ես։ — Ասա՛ դու։ Իսկ ես, օրինակ, իմ մասին ամեն ինչից շատ հեռու եմ։ Դուք հետո ինձ մանրամասն կպատմե՞ք իմ մասին, լա՞վ։ Ուղղակի հետաքրքիր է։ Հատկապես անհամբեր եմ իմանալու իմ ապագան։
— Սիրով կպատմեմ ձեր ապագայի մասին. շատ շուտով ձեզնից կհեռանա ձեր ամուսինը։
— Սերգե՞յը։ Հըմ։ Բա ու՞ր է գնալու։ — Ինձ մոտ։ Ես նրա սիրելի կինն եմ։
— Ա՜… — վերջապես տեղ հասավ ինձ։ — Ուրեմն դո՞ւք եք նրա սիրելի կինը։ Հասկանում եմ։ Գիտե՞ք, իսկ ես էլ եմ նրա սիրելի կինը, համենայն դեպս՝ ինքն է այդպես ասում։ Ի՜նչ զուգադիպություն է։ Լսեք, Լյուբով, եկեք այս առիթով մի բան խմենք։
— Ի՞նչ եք ասում։ Ես ձեզ հետ չեմ խմելու։ Էլ ի՞նչ։ — Դե մի՛ վախեցեք։ Ես ձեզ հարբել չեմ առաջարկում։ Այդպես, զուտ սիմվոլիկ՝ մի կում ծանոթության համար։
Գնում եմ խոհանոց՝ գինու և բաժակների հետևից։ Վերադառնում եմ։ Գեղեցկուհի Լյուբովը նախկինի պես նստած է բազկաթոռին՝ արմունկները բազուկներին, ոտքը ոտքին, մեջքը՝ կատվի պես ցատկի պատրաստ։ Ես քաջալերող ժպտում եմ նրան, շիշն ու գավաթները դնում սեղանին։ Գավաթների մեջ մի փոքր լցնում եմ, մոտենում հյուրին։
— Եկեք, Լյուբով, ծանոթության համար, — մեկնում եմ նրան գավաթը։ — Չեմ խմելու ձեզ հետ, — անդրդվելի է Լյուբովը։
— Դե, ինչպես ուզում եք։ — Ես խմում եմ իմ բաժակից, բացատրում. «Սա ծանոթության համար»։ Խմում եմ մյուսից. «Սա էլ ձեր այցի առիթի համար»։
— Եվ այսպես, Լյուբով, — ես նստում եմ մյուս բազկաթոռին, — դուք եկել եք տանելու իմ ամուսնուն։
— Հենց այդպես։ Առավել ևս, որ նա արդեն գործնականում իմ ամուսինն է։ Մնացել է միայն ամեն ինչ փաստաթղթով ձևակերպել։ Նա ինձ սիրում է, ես էլ՝ նրան։ Սերն ամենակարևոր բանն է կյանքում։ Դրա համար մենք պետք է միասին լինենք։ Ես մի անգամ խոսել եմ նրա հետ այս մասին, և նա, սկզբունքորեն, համաձայնել է։
— Հրաշալի է, — ուրախանում եմ ես։ — Հիմա մենք ձեզ հետ, Լյուբով, ամեն ինչ միասին կանենք։ — Ի՞նչ կանենք։ — Մենք միասին կհավաքենք իմ, կներեք, ձեր Սերգեյի իրերը։ Հետո տաքսի կկանչենք, ու դուք ամեն ինչ կտանեք։
— Այսինքն… դուք համաձա՞յն եք, թե՞ ինչ։
Ամբողջ պատմությունը առաջին մեկնաբանությունում։ 👇
🔷ՀՂՈՒՄԸ ՔՈՄԵՆԹՈՒՄ🧐⬇️



























