«Այդ ինչո՞ւ ես այսքան շուտ տուն եկել». ննջասենյակից դուրս սողաց վախեցած ամուսինը 😲💔🏠

— Ո՞վ էր զանգողը։ Արդեն համարյա կեսգիշեր է,– զարմացած հարցրեց Պավելը կնոջը։

— Ա՜, դե… ղեկավարս էր,– անվստահ պատասխանեց Ալիսան։— Շտապ պետք է մեկնեմ աշխատանքային կարևոր կոնֆերանսի։

— Իսկ պարտադի՞ր է այդ մասին հայտնել գիշերվա ժամը տասներկուսին։ Եվ այդ ի՞նչ կոնֆերանս է նորից։ Վստա՞հ ես, որ գնալդ պարտադիր է։

— Ցավոք՝ այո։ Սա մեր ոլորտի ամենախոշոր միջոցառումներից մեկն է, ես ուղղակի չեմ կարող բաց թողնել։ Այնտեղ լինելու են առաջատար փորձագետներ, ներկայացվելու են նորագույն մշակումներ…

— Բայց չէ՞ որ դու անցած ամիս էիր թռել Մոսկվա՝ ցուցահանդեսի։ Քեզնից բացի էլ մարդ չկա՞ ուղարկելու։

— Ես էլ առանձնապես չեմ ուզում գնալ, բայց դու գիտես, թե դա որքան կարևոր է կարիերայիս համար։ Երկար չեմ մնա, ընդամենը մի երկու շաբաթ։ Հասկանում ես, չէ՞ 🥺։

— Լավ, եթե իսկապես այդքան անհրաժեշտ է…»,– հոնքերը կիտեց Պավելը։— Ուղղակի արդեն սկսում եմ սովորել մենակ մնալուն, և դա ինձ դուր չի գալիս։ Սարսափելի կարոտելու եմ։

— Ես նույնպես, սիրելի՛ս։ Բայց որքան շուտ գնամ, այնքան շուտ կվերադառնամ։ Իսկ հետո անպայման կթռչենք միասին հանգստանալու, միայն երկուսով,– Ալիսան սեղմվեց ամուսնուն։

— Լավ, կաշխատեմ դիմանալ այդ երկու շաբաթը։

Երկու օր անց Պավելն օգնեց կնոջը տեղավորել ճամպրուկը տաքսու մեջ։

— Վերջ, ես թռա։ Սիրում եմ քեզ, չտխրես։

Տեղավորվելով մեքենայի մեջ՝ Ալիսան հանեց հեռախոսն ու մեսենջերում բացեց ծանոթ համարը։

«Դուրս եկա տնից։ Շուտով կլինեմ օդանավակայանում»,– գրեց նա։

«Հիանալի է, սպասում եմ քեզ մեր համարում։ Անհամբերությամբ եմ սպասում մեր հանդիպմանը, կարոտել եմ»,– եկավ պատասխանը՝ մի քանի գայթակղիչ սմայլիկներով 😉🔥։

Ալիսան խորամանկ ժպտաց ու շեղակի հայացք գցեց ամուսնական մատանուն։ Արդեն որերորդ անգամ նա ստիպված էր ստել իր օրինավոր ամուսնուն։ Բայց ամենևին չէր զղջում։ Պավելը հիանալի մարդ է, բայց նրա հետ ուղղակի ձանձրալի էր դարձել։ Այ, Մարատն ուրիշ է… Նրա մասին մտածելիս Ալիսայի ներսում ամեն ինչ քաղցրորեն կծկվում էր։

Երկու շաբաթ կիզիչ արև, փիրուզագույն ծով և վառ գիշերներ սիրեկանի հետ՝ ահա թե ինչ էր նրան հիմա պետք։ Կոնֆերանսն իրականում ընդամենը պատրվակ էր, որպեսզի Պավելը ոչինչ չկռահի։ Ալիսան հիանալի հասկանում էր, որ անբարոյական քայլի է դիմում։ Բայց բանականությունն արդեն անզոր էր այն ամենի դեմ, ինչ նրան սպասվում էր առջևում։

Կղզին իսկական դրախտավայր էր թվում։ Ալիսան, վայելելով հիասքանչ մթնոլորտը, պառկած էր լողափին և հետևում էր փիրուզագույն ջրի ալիքներին։ Նա երջանիկ էր՝ անցկացնելով այդ հրաշալի ժամերը Մարատի կողքին 🌊🌴։

Ալիսան հայացքը հառեց նրան։ Տղամարդը նոր էր դուրս եկել ջրից, նրա ձիգ մկանները շողշողում էին արևի տակ։ Թաց մարմինը կնոջը հասցնում էր խելագարության։ Ցանկություն էր առաջանում բռնել նրա ձեռքից, հետ քաշել համար և միասին հիանալի ժամանակ անցկացնել։

Հանկարծ Ալիսային թախիծ պատեց։ Սրանք նրանց հանգստի վերջին օրերն էին։ Ամուսնուն ասել էր, որ գնում է աշխատանքային մեծ կոնֆերանսի, միևնույն ժամանակ կհանգստանա։ Այդ թվում՝ նաև նրանից. այս մասին, իհարկե, նա միայն մտքում էր ասել։

Բնականաբար, նա չէր պատրաստվում անմիջապես ամուսնալուծվել, քանի դեռ չէր նախապատրաստել իդեալական «պահեստային օդանավակայան» և 100%-ով վստահ չէր, որ ունի մի տեղ, որտեղ կարող է տեղափոխել իր ճամպրուկները։

— Մարատ, ի՞նչ ես կարծում, մենք կկարողանա՞նք նորմալ բաժանվել Պաշայից։

Լայնաթիկուն տղամարդը նստեց շեզլոնգին՝ թաց սրբիչը գցելով ուսին։ Նա ջիլոտ ձեռքով շոյեց կնոջ ծունկն ու թիկն տվեց՝ ափը թողնելով նրա ոտքին։

— Կարծում եմ՝ ամեն ինչ կարգին կլինի։ Դու պետք է նախապես ամեն ինչ լավ պատրաստես, և ավելի լավ է իրավաբան գտնես, քան փորձես ինքնուրույն լուծել ամեն ինչ՝ հուսալով բարեհաջող ելքի։

Ալիսային դուր չեկավ, որ նա առանձնապես չի հավատում իր մտահղացմանը։ Նա հույս ուներ, որ ամուսնալուծությունից հետո կտեղափոխվի Մարատի մոտ, և առաջին մի քանի շաբաթը նրանք չեն կտրվի միմյանցից՝ վայելելով երկար սպասված երջանկությունը 🥰։

Այդ երեկո նրանք գնացին ռեստորան՝ նշելու կղզիներում անցկացրած հիասքանչ արձակուրդի վերջին օրը։ Ալիսան գինի էր խմում և սիրալիր զրուցում ընտրյալի հետ, բայց մտքերով վերադառնում էր ամուսնու մոտ, ում հետ լուրջ խոսակցություն էր սպասվում։

Ալիսայի աչքերում Պաշան իրեն սիրահարված հիմար մեկն էր, իսկական «մամայի բալա» և անողնաշար, ով ունակ չէ տեսնելու, որ կինն առանց խղճի խայթի դավաճանում է իրեն։ Սակայն առջևում սպասվող ամուսնալուծությունը կարող էր աղետի վերածվել։ Եթե դրան խառնվեր նաև ամուսնու մայրը, մեծ էր հավանականությունը, որ դատական գործընթացները կձգձգվեին։

— Լավ, շուտով ես կբաժանվեմ, կտեղափոխվեմ քեզ մոտ, և մենք երջանիկ կլինենք,– ասաց Ալիսան՝ բարձրացնելով բաժակը։

— Է՜, չէ՛, սպասի՛ր, մենք նման պայմանավորվածություն չենք ունեցել ✋։

Ալիսան հանկարծ քար կտրեց ու հիշեց, որ իրոք, այդ մասին երբեք չեն խոսել։ Նա ցնցվեց, կարծես սառը ջրով օծեցին։

— Չեմ վիճում, մենք քեզ հետ հիանալի հանգստացանք, ամեն ինչ հրաշալի էր, բայց ոչ մի տեղափոխություն չի լինելու։ Ես կին ունեմ, երկու երեխա, մի՞թե չէի ասել քեզ։

Ալիսան միայն դանդաղ տարուբերեց գլուխը՝ հետևելով իր ընտրյալի յուրաքանչյուր շարժմանը, ում հասցրել էր արձակուրդի ընթացքում մինչև ականջների ծայրը սիրահարվել։

— Ուզում ես բաժանվե՞լ ամուսնուցդ։ Բաժանվի՛ր, դա իմ խնդիրը չէ։ Բայց ես չեմ պատրաստվում քանդել ընտանիքս, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։

Այս մենախոսությունից հետո Ալիսան չկարողացավ անգամ մի բառ արտաբերել։ Նա ընթրիքն անցկացրեց լռության մեջ, իսկ հաջորդ օրը նրանք միասին մեկնեցին օդանավակայան ✈️։

— Ալի՛ս, մի՛ հորինիր։ Ես քեզ ոչինչ չեմ խոստացել, մենք պարզապես մեկնել էինք համատեղ հանգստի, և վե՛րջ։ Մանավանդ որ կինս շուտով երրորդին է ունենալու, և դրանով մեր հանդիպումները կավարտվեն։ Չեմ ուզում ռիսկի դիմել, ժամանակն է դառնալ իսկական օրինակելի ընտանիքի հայր։

— Հա,– չոր պատասխանեց աղջիկը՝ ցանկանալով պատառ-պատառ անել նրան այն հույսերի համար, որ տվել էր իրեն։

Բայց մի հարցում Մարատն իրավացի էր՝ նա իսկապես ոչինչ չէր խոստացել։ Այն բոլոր գեղեցիկ պատկերները, որ Ալիսան կառուցել էր իր գլխում, ընդամենը սեփական երևակայության և այդ տղամարդու հետ մնալու ցանկության արդյունք էին։

Ամբողջ թռիչքի ընթացքում Ալիսան լուռ նստած էր՝ լսելով, թե ինչպես է կրծքի տակ խուլ ու ցավագին բաբախում սիրտը 💔։ Վաղուց նա այսքան ուժեղ հիասթափություն չէր ապրել, որը բառացիորեն տակնուվրա էր անում հոգին։

— Դու հաստա՞տ ես որոշել, որ չես ամուսնալուծվելու։

— Ալի՛ս, ոչ մի նորմալ տղամարդ երբեք ընդմիշտ չի միանա իր սիրուհուն, հասկանո՞ւմ ես։ Եթե դու դավաճանում ես ամուսնուդ, ուրեմն հետո ինձ էլ կդավաճանես։ Ինձ նման «երջանկություն» պետք չէ։ Կնոջս հետ ամեն ինչ կարգին է, մենք երեխաներ ունենք, դեռ աղջիկ էլ է ծնվելու։ Դու ինձ մշտական հիմունքներով պետք չես, նույնիսկ եթե քեզ թվում է, թե դա վիրավորական է հնչում։ Բայց սա է մեծահասակների կյանքը, աղջի՛կս,– ցինիկաբար ասաց Մարատը։

Նա ականջի հետևը տարավ Ալիսայի ցորենագույն մազափունջն ու համբուրեց ճակատը։ Սովորաբար Ալիսան հալվում էր նրա համբույրներից, բայց հիմա ուզում էր մի լավ հասցնել նրան, որպեսզի գոնե ֆիզիկապես զգա, թե ինչպիսի ցավ է պատճառել իրեն։ Վերջապես ինքնաթիռը վայրէջք կատարեց, մարդիկ սկսեցին լքել սրահը։

— Լավ, Ալի՛ս, դեռ կզանգվենք։

— Դե իհարկե՝ ո՛չ,– պատասխանեց նա՝ նույնիսկ չնայելով նրա կողմը։

Աղջիկը հույս ուներ, որ նա կտխրի, կվազի իր հետևից։ Բայց Մարատը միայն ուսերը թոթվեց. նրան արդեն բացարձակապես միևնույն էր։ Նա տաքսի կանչեց իր և նրա համար։ Մեքենաները քաղաքի մատույցներում շարժվեցին տարբեր ուղղություններով 🚕💨։

Ալիսան զգում էր, թե ինչպես են հիասթափության արցունքները խեղդում կոկորդը։ Այն ամբողջ հիասքանչ ապագան, որը նա պատկերացրել էր, այլևս ոչ մի իմաստ չուներ։ Պետք էր գնալ տուն, հաշտվել ամուսնու հետ, փորձել վերականգնել ընտանիքի այն նմանակը, որ ունեին։ Ալիսան ուղղակի չէր կարող մենակ մնալ։

Նա չգիտեր մենակ ապրել և չէր էլ պատրաստվում սովորել։ Իր ողջ գիտակցական կյանքում Ալիսան մի հարաբերությունից թռել էր մյուսը, իսկ մինչ այդ ապրել էր ծնողների հետ։ Մենակ մնալը նրա համար հավասարազոր էր չսիրված և բոլորի կողմից լքված լինելուն։

Սա հիանալի ուղևորություն էր, որը նա կհիշի ամբողջ կյանքում։ Բայց պետք էր խելքը գլուխը հավաքել, վերադառնալ ընտանիք և վերջ տալ այս դավաճանություններին, որոնք ոչ մի իմաստ չունեին։ Այն բոլոր տղամարդիկ, ովքեր հայտնվում էին նրա կյանքում, մնում էին որպես ժամանակավոր տարբերակներ՝ չտալով ապագայի ոչ մի հույս։ Մենակ մնալը սարսափելի էր 😱։

Մեքենան կանգ առավ շքամուտքի մոտ։ Ալիսան դուրս եկավ, վերցրեց ճամպրուկն ու քարշ տվեց դեպի մուտքը։ Պետք էր ամեն ինչ քննարկել ամուսնու հետ, խոսել, միասին հոգեբանի գնալ, որոշ ժամանակ միասին անցկացնել՝ հեռու ձանձրալի հոգսերից ու եռուզեռից։ Գուցե կարողանա իր մեջ վերակենդանացնել նախկին սերը նրա հանդեպ։

Ալիսան մոտեցավ դռանը, բանալին մտցրեց կողպեքի մեջ, երկու անգամ պտտեց և քաշեց դուռն իր կողմ։ Այն ձայները, որոնք նա լսեց, կայծակի պես հարվածեցին գլխին ⚡։

— Այդ ինչո՞ւ ես այսքան շուտ տուն եկել,– ննջասենյակից դուրս սողաց վախեցած ամուսինը։

Ալիսան հրեց նրան մի կողմ, առանց կոշիկները հանելու ներխուժեց ննջասենյակ և տեսավ իրենց մահճակալին մի աղջկա, ով ծածկվում էր վերմակի ծայրով։ Ժանրի կանոնների համաձայն՝ նա պետք է քարանար, ձեռքերով փակեր դեմքն ու լաց լինելով վազեր խոհանոց։ Բայց Ալիսան ամաչկոտներից չէր։ Առանց մի վայրկյան մտածելու՝ նա քաշեց-գցեց աղջկան մահճակալից։ Այնպիսի իրարանցում սկսվեց, որ Պավելը հազիվ կարողացավ նրան մի կողմ քաշել։

Ալիսան կատաղած առյուծի պես փորձում էր դուրս պրծնել ամուսնու գրկից, ով նրան պահել էր երկու ձեռքով։

— Այդ ինչպե՞ս համարձակվեցիր։ Ես աշխատում եմ, իսկ դու այդ ընթացքում տուն ես բերել ինչ-որ լաթի՞։ Ատում եմ երկուսիդ էլ։ Բա՛ց թող ինձ, հիմա դրա հախից կգամ,– գոռում էր Ալիսան 🤬։

Աղջիկը՝ լիովին վախեցած աչքերով, ճանապարհին հավաքելով հագուստները, դուրս թռավ շքամուտք, ընթացքում հագնելով զգեստը, և փախավ աստիճաններով ներքև՝ որքան հնարավոր է շուտ, քանի դեռ այդ խելագարը նորից չէր հարձակվել իր վրա։

Պաշան բաց թողեց Ալիսային միայն այն ժամանակ, երբ զգաց, որ նա թուլացել է իր ձեռքերում։ Տղամարդը դեռ պատրաստ էր կտրուկ բռնել նրան, եթե կինը տեղից պոկվեր ու փորձեր հասնել աղջկան, ով հավանաբար արդեն հեռու էր։

— Ես կարծում էի՝ դու հիմա ինձ ես սպասում, որ միասին կնշենք վերադարձս, իսկ դու տուն ես քարշ տվել չգիտես ում։ Որոշել ես, որ կարող ես հեշտությամբ ինձ փոխարինել նրանո՞վ,– գոռում էր Ալիսան, բայց գոռալու ուժն աստիճանաբար սպառվում էր։

— Ես հիանալի գիտեմ, որ դու մեկնել էիր ոչ թե աշխատանքի, այլ քո Մարատի հետ կուրորտ,– ասաց Պաշան։— Եվ մինչ դու երկու շաբաթ նրա հետ թրև էիր գալիս օվկիանոսի ափին, ես էլ քեզ համար անակնկալ պատրաստեցի։

Նրա խոսքերը դաժան էին և անհաշտ։ Ալիսան նայեց նրա աչքերին՝ հույս ունենալով, որ հիմա ինչ-որ բացատրություն կհորինի կատարվածի համար, և ստիպված չի լինի իրեն զոռով ստիպել ներել նրան։ Ալիսան դանդաղ վեր կացավ, իրերը նետեց ճամպրուկի մեջ և բացարձակ լռությամբ լքեց բնակարանը՝ չցանկանալով մնալ այնտեղ ևս մեկ վայրկյան 🚪🚶‍♀️։

Մեկ ժամ անց Ալիսան արդեն հեծկլտում էր ընկերուհու ծնկներին՝ արցունքներով ողողելով վարդագույն զգեստը։ Անյան շոյում էր նրա գլուխը, հանգստացնում և կրկնում, որ յուրաքանչյուր ընտանիքում լինում են ծանր պահեր։ Իսկ իսկական սերն առաջին հերթին դիմացինին հասկանալու և ներելու կարողությունն է։

Ալիսան չէր հասկանում՝ ինչպես կարելի է ներել դավաճանությունը։ Նրա համար դա անհնարինի շարքից էր։ Ողջ գիտակցական կյանքում, սկսած դեռահասության տարիքից, Ալիսան երդվել էր ինքն իրեն, որ երբեք ու ոչ մի դեպքում չի ների դավաճանությունը։ Եվ նույնիսկ հիմա, ընկերուհու ծնկներին հեծկլտալով, դա բացարձակապես հիմար միտք էր թվում։

Հաջորդ առավոտ ներման մասին միտքն արդեն այդքան անբնական չէր թվում։ Նրանք երկուսն էլ զզվելի էին վարվել միմյանց հանդեպ։ Մի՞թե սրանք այն նույն մարդիկ են, ովքեր անձնուրաց սիրում էին իրար և ուզում էին միասին լինել՝ անկախ ամեն ինչից 🤔։

— Դե ի՞նչ։

— Վաղը կգնամ նրա մոտ։ Կխոսենք ու կորոշենք՝ ինչ անել հետո,– ասաց Ալիսան՝ իրեն ևս մեկ օր տալով մտածելու համար։

— Եվ ճիշտ կանես, իմաստ չունի ամիսներով տառապել ու արցունք թափել։ Կարելի է ասել՝ զրոյացաք։ Փոխարենը հիմա երկուսդ էլ հասկացաք, թե ինչ է նշանակում, երբ կա ընտանիքը կորցնելու վտանգ։ Կհաշտվեք, հույս ունեմ՝ դեռ կնունքի էլ կկանչեք ինձ, կտեսնե՛ս,– ասաց Անյան ու ծիծաղեց։

Ալիսան նրան չէր հավատում, քանի որ չէր կարող կանխատեսել ամուսնու պատասխանը։ Եթե նա գնացել էր դավաճանության, ապա նրանց միջև սիրո մասին խոսք լինել չէր կարող։ Իսկ ինչպե՞ս կարելի էր վերականգնել ընտանիքը, եթե երկուսից ոչ մեկի մոտ սեր չկա։ Բայց նրանք այնքան լավ էին ապրում միասին, այնքան էին սովորել միմյանց կենցաղային սովորություններին, որ գուցե ուժ գտնեն իրենց մեջ՝ հաղթահարելու ապրած ցավը։

Հաջորդ օրը աղջիկը գնաց Պավելի մոտ՝ մտքում պտտելով այն նույն բառերը, որոնք ծրագրել էր ասել նրան։ Վախը, որ ամուսինը դուրս կշպրտի իրեն բնակարանից մինչև որևէ բառ արտասանելը, չափազանց մեծ էր։

Ալիսան թակեց դուռը։ Նա կանգնած էր մուտքում՝ անվստահ դեռահասի պես տեղից տեղ փոխվելով։ Հենց Պաշան բացեց դուռը, նա սկսեց խոսել, որպեսզի հասցնի ամենակարևորը շպրտել մինչև նա կշրխկացնի դուռն իր քթի առաջ։ Բայց տղամարդը հանգիստ ներս թողեց նրան, թույլ տվեց շունչ քաշել, թեյնիկը դրեց կրակին ☕️։

Աղջիկը սարսափելի շատ էր ուզում վերադառնալ այդ բնակարան նախկին կարգավիճակով։ Աշխատանքից հետո տուն գալ այստեղ, զբաղվել ընթրիքով, վայելել հրաշալի ժամանակն այն մարդու հետ, ով հավանաբար այլևս չի ցանկանա կիսել իր կյանքը նրա հետ։

— Ես լավ մտածեցի ու որոշեցի, որ մենք պետք է նորից փորձենք։ Մենք երկուսս էլ ցավ ենք պատճառել իրար, բայց ինձ թվում է՝ մենք լավ ներուժ ունենք իսկապես ամուր ու երկարատև հարաբերություններ կառուցելու համար։

Նրա խոսքերը շշմեցրին Ալիսային։ Ամենից քիչ նա հույս ուներ, որ ամուսինն ընդառաջ կգնա իրեն։ Պաշան նստեց նրա դիմաց, սեղանի մոտ, և վերցրեց նրա բարակ ափերն իր ջիլոտ ձեռքերի մեջ։

— Գիտե՞ս ինչ, արի ներենք սա միմյանց ու մոռանանք ընդմիշտ։ Փորձենք վերականգնել ամեն ինչ այնպես, ինչպես կար։ Ես հիանալի հասկանում եմ, որ իդեալական ամուսին չեմ եղել, բայց հիմա ուզում եմ ամեն ինչ ուղղել։ Երեխա կունենանք, ավելի մեծ բնակարան կգնենք ու կապրենք։ Եվ այլևս երբեք այդպես չենք վարվի միմյանց հետ,– ասաց նա։

Ալիսան ուզում էր մի բան պատասխանել, բայց ուժ չուներ։ Նա հեծկլտաց ու ընկավ նրա կրծքին 😭❤️։

Նրանց հարաբերությունները միայն ամրապնդվեցին՝ չնայած այն սարսափելի փորձությանը, որ նրանք սարքել էին միմյանց գլխին։ Ալիսան չգիտեր, թե որքան կտևեն հարաբերություններն ապրածից հետո։ Բայց հույս ուներ, որ այժմ երկուսի ուժն էլ կբավականացնի՝ զգացմունքները երկար տարիներ պահպանելու համար։ Նրանք փորձում էին շատ խոսել, ծրագրում էին համատեղ ապագան։ Նրանցից ոչ ոք այլևս մտքի ծայրով անգամ չէր անցկացնում կողմնակի զվարճանքներ գտնելու մասին։

«Այդ ինչո՞ւ ես այսքան շուտ տուն եկել». ննջասենյակից դուրս սողաց վախեցած ամուսինը 😲💔🏠

— Ո՞վ էր զանգողը։ Արդեն համարյա կեսգիշեր է,– զարմացած հարցրեց Պավելը կնոջը։

— Ա՜, դե… ղեկավարս էր,– անվստահ պատասխանեց Ալիսան։— Շտապ պետք է մեկնեմ աշխատանքային կարևոր կոնֆերանսի։

— Իսկ պարտադի՞ր է այդ մասին հայտնել գիշերվա ժամը տասներկուսին։ Եվ այդ ի՞նչ կոնֆերանս է նորից։ Վստա՞հ ես, որ գնալդ պարտադիր է։

— Ցավոք՝ այո։ Սա մեր ոլորտի ամենախոշոր միջոցառումներից մեկն է, ես ուղղակի չեմ կարող բաց թողնել։ Այնտեղ լինելու են առաջատար փորձագետներ, ներկայացվելու են նորագույն մշակումներ…

— Բայց չէ՞ որ դու անցած ամիս էիր թռել Մոսկվա՝ ցուցահանդեսի։ Քեզնից բացի էլ մարդ չկա՞ ուղարկելու։

— Ես էլ առանձնապես չեմ ուզում գնալ, բայց դու գիտես, թե դա որքան կարևոր է կարիերայիս համար։ Երկար չեմ մնա, ընդամենը մի երկու շաբաթ։ Հասկանում ես, չէ՞ 🥺։

— Լավ, եթե իսկապես այդքան անհրաժեշտ է…»,– հոնքերը կիտեց Պավելը։— Ուղղակի արդեն սկսում եմ սովորել մենակ մնալուն, և դա ինձ դուր չի գալիս։ Սարսափելի կարոտելու եմ։

— Ես նույնպես, սիրելի՛ս։ Բայց որքան շուտ գնամ, այնքան շուտ կվերադառնամ։ Իսկ հետո անպայման կթռչենք միասին հանգստանալու, միայն երկուսով,– Ալիսան սեղմվեց ամուսնուն։

— Լավ, կաշխատեմ դիմանալ այդ երկու շաբաթը։

Երկու օր անց Պավելն օգնեց կնոջը տեղավորել ճամպրուկը տաքսու մեջ։

— Վերջ, ես թռա։ Սիրում եմ քեզ, չտխրես։

Տեղավորվելով մեքենայի մեջ՝ Ալիսան հանեց հեռախոսն ու մեսենջերում բացեց ծանոթ համարը։

«Դուրս եկա տնից։ Շուտով կլինեմ օդանավակայանում»,– գրեց նա։

«Հիանալի է, սպասում եմ քեզ մեր համարում։ Անհամբերությամբ եմ սպասում մեր հանդիպմանը, կարոտել եմ»,– եկավ պատասխանը՝ մի քանի գայթակղիչ սմայլիկներով 😉🔥։

Ալիսան խորամանկ ժպտաց ու շեղակի հայացք գցեց ամուսնական մատանուն։ Արդեն որերորդ անգամ նա ստիպված էր ստել իր օրինավոր ամուսնուն։ Բայց ամենևին չէր զղջում։ Պավելը հիանալի մարդ է, բայց նրա հետ ուղղակի ձանձրալի էր դարձել։ Այ, Մարատն ուրիշ է… Նրա մասին մտածելիս Ալիսայի ներսում ամեն ինչ քաղցրորեն կծկվում էր։

Երկու շաբաթ կիզիչ արև, փիրուզագույն ծով և վառ գիշերներ սիրեկանի հետ՝ ահա թե ինչ էր նրան հիմա պետք։ Կոնֆերանսն իրականում ընդամենը պատրվակ էր, որպեսզի Պավելը ոչինչ չկռահի։ Ալիսան հիանալի հասկանում էր, որ անբարոյական քայլի է դիմում։ Բայց բանականությունն արդեն անզոր էր այն ամենի դեմ, ինչ նրան սպասվում էր առջևում։

Կղզին իսկական դրախտավայր էր թվում։ Ալիսան, վայելելով հիասքանչ մթնոլորտը, պառկած էր լողափին և հետևում էր փիրուզագույն ջրի ալիքներին։ Նա երջանիկ էր՝ անցկացնելով այդ հրաշալի ժամերը Մարատի կողքին 🌊🌴։

Ալիսան հայացքը հառեց նրան։ Տղամարդը նոր էր դուրս եկել ջրից, նրա ձիգ մկանները շողշողում էին արևի տակ։ Թաց մարմինը կնոջը հասցնում էր խելագարության։ Ցանկություն էր առաջանում բռնել նրա ձեռքից, հետ քաշել համար և միասին հիանալի ժամանակ անցկացնել։

Հանկարծ Ալիսային թախիծ պատեց։ Սրանք նրանց հանգստի վերջին օրերն էին։ Ամուսնուն ասել էր, որ գնում է աշխատանքային մեծ կոնֆերանսի, միևնույն ժամանակ կհանգստանա։ Այդ թվում՝ նաև նրանից. այս մասին, իհարկե, նա միայն մտքում էր ասել։

Բնականաբար, նա չէր պատրաստվում անմիջապես ամուսնալուծվել, քանի դեռ չէր նախապատրաստել իդեալական «պահեստային օդանավակայան» և 100%-ով վստահ չէր, որ ունի մի տեղ, որտեղ կարող է տեղափոխել իր ճամպրուկները։

— Մարատ, ի՞նչ ես կարծում, մենք կկարողանա՞նք նորմալ բաժանվել Պաշայից։

Լայնաթիկուն տղամարդը նստեց շեզլոնգին՝ թաց սրբիչը գցելով ուսին։ Նա ջիլոտ ձեռքով շոյեց կնոջ ծունկն ու թիկն տվեց՝ ափը թողնելով նրա ոտքին։

— Կարծում եմ՝ ամեն ինչ կարգին կլինի։ Դու պետք է նախապես ամեն ինչ լավ պատրաստես, և ավելի լավ է իրավաբան գտնես, քան փորձես ինքնուրույն լուծել ամեն ինչ՝ հուսալով բարեհաջող ելքի։

Ալիսային դուր չեկավ, որ նա առանձնապես չի հավատում իր մտահղացմանը։ Նա հույս ուներ, որ ամուսնալուծությունից հետո կտեղափոխվի Մարատի մոտ, և առաջին մի քանի շաբաթը նրանք չեն կտրվի միմյանցից՝ վայելելով երկար սպասված երջանկությունը 🥰։

Այդ երեկո նրանք գնացին ռեստորան՝ նշելու կղզիներում անցկացրած հիասքանչ արձակուրդի վերջին օրը։ Ալիսան գինի էր խմում և սիրալիր զրուցում ընտրյալի հետ, բայց մտքերով վերադառնում էր ամուսնու մոտ, ում հետ լուրջ խոսակցություն էր սպասվում։

Ալիսայի աչքերում Պաշան իրեն սիրահարված հիմար մեկն էր, իսկական «մամայի բալա» և անողնաշար, ով ունակ չէ տեսնելու, որ կինն առանց խղճի խայթի դավաճանում է իրեն։ Սակայն առջևում սպասվող ամուսնալուծությունը կարող էր աղետի վերածվել։ Եթե դրան խառնվեր նաև ամուսնու մայրը, մեծ էր հավանականությունը, որ դատական գործընթացները կձգձգվեին։

— Լավ, շուտով ես կբաժանվեմ, կտեղափոխվեմ քեզ մոտ, և մենք երջանիկ կլինենք,– ասաց Ալիսան՝ բարձրացնելով բաժակը։

— Է՜, չէ՛, սպասի՛ր, մենք նման պայմանավորվածություն չենք ունեցել ✋։

Ալիսան հանկարծ քար կտրեց ու հիշեց, որ իրոք, այդ մասին երբեք չեն խոսել։ Նա ցնցվեց, կարծես սառը ջրով օծեցին։

— Չեմ վիճում, մենք քեզ հետ հիանալի հանգստացանք, ամեն ինչ հրաշալի էր, բայց ոչ մի տեղափոխություն չի լինելու։ Ես կին ունեմ, երկու երեխա, մի՞թե չէի ասել քեզ։

Ալիսան միայն դանդաղ տարուբերեց գլուխը՝ հետևելով իր ընտրյալի յուրաքանչյուր շարժմանը, ում հասցրել էր արձակուրդի ընթացքում մինչև ականջների ծայրը սիրահարվել։

— Ուզում ես բաժանվե՞լ ամուսնուցդ։ Բաժանվի՛ր, դա իմ խնդիրը չէ։ Բայց ես չեմ պատրաստվում քանդել ընտանիքս, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։

Այս մենախոսությունից հետո Ալիսան չկարողացավ անգամ մի բառ արտաբերել։ Նա ընթրիքն անցկացրեց լռության մեջ, իսկ հաջորդ օրը նրանք միասին մեկնեցին օդանավակայան ✈️։

— Ալի՛ս, մի՛ հորինիր։ Ես քեզ ոչինչ չեմ խոստացել, մենք պարզապես մեկնել էինք համատեղ հանգստի, և վե՛րջ։ Մանավանդ որ կինս շուտով երրորդին է ունենալու, և դրանով մեր հանդիպումները կավարտվեն։ Չեմ ուզում ռիսկի դիմել, ժամանակն է դառնալ իսկական օրինակելի ընտանիքի հայր։

— Հա,– չոր պատասխանեց աղջիկը՝ ցանկանալով պատառ-պատառ անել նրան այն հույսերի համար, որ տվել էր իրեն։

Բայց մի հարցում Մարատն իրավացի էր՝ նա իսկապես ոչինչ չէր խոստացել։ Այն բոլոր գեղեցիկ պատկերները, որ Ալիսան կառուցել էր իր գլխում, ընդամենը սեփական երևակայության և այդ տղամարդու հետ մնալու ցանկության արդյունք էին։

Ամբողջ թռիչքի ընթացքում Ալիսան լուռ նստած էր՝ լսելով, թե ինչպես է կրծքի տակ խուլ ու ցավագին բաբախում սիրտը 💔։ Վաղուց նա այսքան ուժեղ հիասթափություն չէր ապրել, որը բառացիորեն տակնուվրա էր անում հոգին։

— Դու հաստա՞տ ես որոշել, որ չես ամուսնալուծվելու։

— Ալի՛ս, ոչ մի նորմալ տղամարդ երբեք ընդմիշտ չի միանա իր սիրուհուն, հասկանո՞ւմ ես։ Եթե դու դավաճանում ես ամուսնուդ, ուրեմն հետո ինձ էլ կդավաճանես։ Ինձ նման «երջանկություն» պետք չէ։ Կնոջս հետ ամեն ինչ կարգին է, մենք երեխաներ ունենք, դեռ աղջիկ էլ է ծնվելու։ Դու ինձ մշտական հիմունքներով պետք չես, նույնիսկ եթե քեզ թվում է, թե դա վիրավորական է հնչում։ Բայց սա է մեծահասակների կյանքը, աղջի՛կս,– ցինիկաբար ասաց Մարատը։

Նա ականջի հետևը տարավ Ալիսայի ցորենագույն մազափունջն ու համբուրեց ճակատը։ Սովորաբար Ալիսան հալվում էր նրա համբույրներից, բայց հիմա ուզում էր մի լավ հասցնել նրան, որպեսզի գոնե ֆիզիկապես զգա, թե ինչպիսի ցավ է պատճառել իրեն։ Վերջապես ինքնաթիռը վայրէջք կատարեց, մարդիկ սկսեցին լքել սրահը։

— Լավ, Ալի՛ս, դեռ կզանգվենք։

— Դե իհարկե՝ ո՛չ,– պատասխանեց նա՝ նույնիսկ չնայելով նրա կողմը։

Աղջիկը հույս ուներ, որ նա կտխրի, կվազի իր հետևից։ Բայց Մարատը միայն ուսերը թոթվեց. նրան արդեն բացարձակապես միևնույն էր։ Նա տաքսի կանչեց իր և նրա համար։ Մեքենաները քաղաքի մատույցներում շարժվեցին տարբեր ուղղություններով 🚕💨։

Ալիսան զգում էր, թե ինչպես են հիասթափության արցունքները խեղդում կոկորդը։ Այն ամբողջ հիասքանչ ապագան, որը նա պատկերացրել էր, այլևս ոչ մի իմաստ չուներ։ Պետք էր գնալ տուն, հաշտվել ամուսնու հետ, փորձել վերականգնել ընտանիքի այն նմանակը, որ ունեին։ Ալիսան ուղղակի չէր կարող մենակ մնալ։

Նա չգիտեր մենակ ապրել և չէր էլ պատրաստվում սովորել։ Իր ողջ գիտակցական կյանքում Ալիսան մի հարաբերությունից թռել էր մյուսը, իսկ մինչ այդ ապրել էր ծնողների հետ։ Մենակ մնալը նրա համար հավասարազոր էր չսիրված և բոլորի կողմից լքված լինելուն։

Սա հիանալի ուղևորություն էր, որը նա կհիշի ամբողջ կյանքում։ Բայց պետք էր խելքը գլուխը հավաքել, վերադառնալ ընտանիք և վերջ տալ այս դավաճանություններին, որոնք ոչ մի իմաստ չունեին։ Այն բոլոր տղամարդիկ, ովքեր հայտնվում էին նրա կյանքում, մնում էին որպես ժամանակավոր տարբերակներ՝ չտալով ապագայի ոչ մի հույս։ Մենակ մնալը սարսափելի էր 😱։

Մեքենան կանգ առավ շքամուտքի մոտ։ Ալիսան դուրս եկավ, վերցրեց ճամպրուկն ու քարշ տվեց դեպի մուտքը։ Պետք էր ամեն ինչ քննարկել ամուսնու հետ, խոսել, միասին հոգեբանի գնալ, որոշ ժամանակ միասին անցկացնել՝ հեռու ձանձրալի հոգսերից ու եռուզեռից։ Գուցե կարողանա իր մեջ վերակենդանացնել նախկին սերը նրա հանդեպ։

Ալիսան մոտեցավ դռանը, բանալին մտցրեց կողպեքի մեջ, երկու անգամ պտտեց և քաշեց դուռն իր կողմ։ Այն ձայները, որոնք նա լսեց, կայծակի պես հարվածեցին գլխին ⚡։

— Այդ ինչո՞ւ ես այսքան շուտ տուն եկել,– ննջասենյակից դուրս սողաց վախեցած ամուսինը։

Ամբողջ պատմությունը առաջին մեկնաբանությունում։ 👇
🔷ՀՂՈՒՄԸ ՔՈՄԵՆԹՈՒՄ🧐⬇️