✨🔮 Նոյեմբերի 8-ի աստղագուշակ 📅

Խոյ

Ցանկալի չէ անգործության մատնվել։ Դա կհանգեցնի վատ մտքերի, որոնք կարող են դեպրեսիայի հասցնել 😔։ Լավ կլինի ծանրաբեռնել ձեզ աշխատանքով՝ այն կօգնի շեղվել բացասականից։

Ցուլ

Եթե շեղվեք հեռախոսազրույցներով, մեսենջերներով նամակագրությամբ և սուրճի ընդմիջումներով ☕, չեք հասցնի կատարել և ոչ մի մասնագիտական խնդիր։ Անհրաժեշտ է առավելագույնս կազմակերպված և կարգապահ լինել։

Երկվորյակներ

Մտերիմներից մեկի հետ վեճը կարող է բացասական և երկարատև հետևանքներ ունենալ՝ ընդհուպ մինչև լուրջ կոնֆլիկտ և բաժանում 💔։ Եթե դա ձեր պլանների մեջ չի մտնում, ավելի լավ է զիջման գնալ։

Խեցգետին

Սրտին մոտ մի ընդունեք քննադատությունը, որը կարող է հնչել այսօր ձեր հասցեին։ Այն ձեզ հետ ոչ մի կապ չի ունենա, այլ կպատմի քննադատողի ներքին խնդիրների մասին 😌։

Առյուծ

Ավելի լավ է հրաժարվել շահավետ թվացող կողմնակի աշխատանքից, որը կարող են առաջարկել քիչ ծանոթ մարդիկ։ Նույնիսկ եթե գործ չունենաք խաբեբաների հետ, միևնույն է՝ վաստակել չի հաջողվի, միայն իզուր ժամանակ կվատնեք ⏳։

Կույս

Չարժե կատարել ոչ մի ֆինանսական գործառնություն, նույնիսկ ամենաչնչինը։ Թույլ տալով մեկ ցավալի սխալ կամ վրիպակ՝ սպասվող շահույթի փոխարեն ռիսկի եք դիմում լուրջ վնասներ կրել 💸։

Կշեռք

Լավ օր է վերջին շրջանում «ընկած» ինքնագնահատականը բարձրացնելու համար 💪։ Հիշեք ձեր լուրջ մասնագիտական և անձնական ձեռքբերումների մասին. դա կհամոզի ձեզ սեփական արժեքավորության և յուրահատկության մեջ։

Կարիճ

Շատ կարևոր է խուսափել այն մարդկանց հետ շփումից, ովքեր կարող են դրդել ձեզ ոչ ադեկվատ արձագանքների։ Ամենայն հավանականությամբ, նրանք կլինեն կողմնակի անձինք, օրինակ՝ անցորդներ, ուստի պետք է պարզապես շրջանցել նրանց 🚶‍♂️։

Աղեղնավոր

Ցանկալի չէ կիսվել գաղափարներով գործընկերների հետ, նույնիսկ եթե լիովին վստահում եք նրանց 🤫։ Նրանց մեջ կարող են գտնվել ոչ ազնիվ մարդիկ, ովքեր մեծ հավանականությամբ՝ և առանց խղճի խայթի՝ կյուրացնեն դրանք։

Այծեղջյուր

Ցանկալի չէ կայացնել կյանքի համար լուրջ, և հատկապես՝ մասնագիտական որոշումներ։ Այսօր չեք կարողանա օբյեկտիվորեն գնահատել բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները 🤔, որոնք պետք է օգնեն ձեզ այդ հարցում։

Ջրհոս

Անցյալից հայտնված մարդը, չնայած նրան, որ ժամանակին ձեզ կապել են մտերիմ հարաբերություններ, այս պահին չի արդարացնի ձեր բարձր սպասելիքները։ Ամենայն հավանականությամբ, մի շարք պատճառներով չի հաջողվի վերականգնել նրա բարեհաճությունը 🤷‍♀️։

Ձկներ

Օրը, ինչպես և վայել է հանգստյան օրվան, ցանկալի է անցկացնել ընտանիքի շրջապատում 👨‍👩‍👧‍👦։ Հարազատները, հատկապես տարեցներն ու երեխաները, շատ ունեն ձեր ուշադրության կարիքը, որը վերջին շրջանում գրեթե չեք հատկացնում նրանց։

Կիսվել սոց․ ցանցերում