Նոյեմբերի 7-ի աստղագուշակ ✨🔮👇

Փորձեք չծուլանալ, նույնիսկ եթե բոլոր հանգամանքները կարծես դրդում են դրան։ 🙅‍♀️ Այս վարքագիծն ու տրամադրությունը կարող են հանգեցնել ընկճախտի (դեպրեսիայի)՝ ընդհուպ մինչև դրա ամենալուրջ փուլը, ուստի պետք է ամեն կերպ խուսափել դրանից։

Ամենաճիշտ տարբերակն աշխատանքով զբաղվելն է. այն շատ դրական կազդի ձեր հոգեվիճակի վրա։ 😌

Խոյ

Շրջապատի մարդիկ գուցե ագրեսիա դրսևորեն։ Ցանկալի է պարզապես չնկատել դա. եթե համարժեք արձագանքեք, կներքաշվեք տհաճ ու անիմաստ վեճի մեջ։ 😒

Ցուլ

Օրվա էներգիան ձեզ կդարձնի արտասովոր ճարտասան ու համոզիչ։ 🗣️ Օգտվեք այս հնարավորությունից՝ ձեր կողմը գրավելու այն ընդդիմախոսներին, որոնք մինչ այժմ համառորեն պնդում են իրենց սխալ տեսակետը։

Երկվորյակներ

Մի՛ փոխեք ձեր հայացքներն ու համոզմունքները՝ հաճոյանալու այն մարդկանց, ովքեր համառորեն դրդում են ձեզ դրան։ Հետագայում կփոշմանեք, որ թույլ եք տվել նրանց հաղթել, բայց արդեն ոչինչ փոխել չեք կարողանա։ 🙏

Խեցգետին

Դուք վաղուց էիք սպասում այն պահին, երբ ձեր կյանքի մութ շրջանը կփոխարինվի լուսավորով։ ☀️ Թվում է, թե այն վերջապես հասել է։ Գլխավորը՝ արագ կողմնորոշվել և գործել՝ համահունչ այս նոր, բարենպաստ հանգամանքներին։

Առյուծ

Կարևոր կենսական կամ մասնագիտական նպատակի հասնելու ճանապարհին մի՛ օգտագործեք անազնիվ միջոցներ։ 🤨 Հավանաբար, արդյունքը ձեզ հաճույք չի պատճառի հենց ձեր իսկ անազնվության պատճառով։

Կույս

Այսօր կարևոր է հիշել, որ աշխարհի բոլոր գործերը միևնույն է չեք հասցնի անել, որքան էլ ջանաք։ 🤷‍♀️ Իսկ ուժերը սպառվում են շատ ավելի արագ, քան սպասում էիք, ուստի այսօր պետք է ոչ միայն աշխատել, այլև անպայման հանգստանալ։

Կշեռք

Ապագայի համար գործողությունների պլան կազմելիս փորձեք հաշվարկել ձեր յուրաքանչյուր քայլի հնարավոր հետևանքները։ 📝 Ամեն ինչ կարող է բոլորովին այնպես չդասավորվել, ինչպես դուք եք մտածել, այնպես որ հեռատեսությունը ձեզ հաստատ չի խանգարի։

Կարիճ

Մտերիմ մարդու հետ վեճից դուրս գալու լավագույն միջոցը նրան ընդառաջ վճռական քայլ անելն է։ 🤝 Դժվար կլինի խոստովանել, որ դուք էլ եք ժամանակ առ ժամանակ սխալվում, բայց այս դեպքում դա պարզապես անհրաժեշտ է։

Աղեղնավոր

Այսօր հաջողության գաղտնիքը ոչ միայն մանրամասն պլան կազմելն է, այլև դրա կետերին խստորեն հետևելը։ 📋 Եթե անգամ մեկ կետ բաց թողնեք, դուրս կմնաք գրաֆիկից և կհայտնվեք անցանկալի ժամանակի սղության (ցայտնոտի) մեջ։

Այծեղջյուր

Այսօր չարժե հանդիպել մտերիմ մարդու հետ, եթե միասին չեք ապրում։ 💔 Առաջին հայացքից աննշան թվացող վեճը, որը հնարավոր է այս պահին, կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ՝ ընդհուպ մինչև բաժանում։

Ջրհոս

Ցանկալի չէ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ինչ-ինչ պատճառով ձեզ չեն համակրում։ ⚡ Այդ շփման արդյունքում կորցրած էներգիան ձեզ պետք կգա աշխատանքում և կյանքում ավելի արդյունավետ գործերի համար։

Ձկներ

Այսօր ինչով էլ զբաղվեք, կարևոր է չափի զգացում ունենալ։ ⚖️ Չնայած ձեզ համակած խանդավառությանը (ազարտին), պետք է կարողանալ ժամանակին կանգ առնել։ Հակառակ դեպքում արդյունքը կարող է լինել ձեր սպասածի տրամագծորեն հակառակը։

Կիսվել սոց․ ցանցերում