Աստղագուշակ նոյեմբերի 6-ի համար ✨🔮💫

Այնուամենայնիվ, պետք չէ տրվել անզուսպ ուրախությանը, մանավանդ որ մեր օրերում դրա առիթներն այդքան էլ շատ չեն։ 🤷‍♀️ Ավելի լավ է սրտով մեկ գործ գտնել և զբաղվել նրանով, ինչն իսկապես հաճույք է պատճառում։

Իսկ եթե, այնուամենայնիվ, տոնախմբության առիթ ունեք, ցանկալի է գլուխը չկորցնել և ամեն ինչ վերահսկողության տակ պահել։


Խոյ

Օրը բոլորովին հարմար չէ շփումների համար՝ լինեն դրանք գործնական բանակցություններ, թե մտերիմների հետ հարաբերություններ պարզելը։ 😕 Միևնույն է, համաձայնության գալ չի ստացվի, այնպես որ իզուր մի՛ վատնեք ձեր ժամանակն ու էներգիան։

Ցուլ

Հրաժարվեք ցանկացած սպորտից, հատկապես դրա էքստրեմալ տեսակներից և ծանրություններ բարձրացնելուց։ 🏋️‍♂️ Ցանկացած անզգույշ շարժում կամ նույնիսկ թեթև քաշը կարող են լուրջ վնասվածքի պատճառ դառնալ։

Երկվորյակներ

Մտերիմ ընկերների և սիրելիների հետ կոնֆլիկտներից խուսափելու միակ ձևը նրանց հետ շփումը սահմանափակելն է։ Հակառակ դեպքում ձեզ բնորոշ երկվությունը կարող է քանդել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները։ 💔

Խեցգետին

Քանի որ ձանձրույթը ձեզ կտրականապես հակացուցված է, օրը նվիրեք այնպիսի գործի, որը հաճույք է պատճառում։ 😌 Դա կարող է լինել ինչպես սիրելի զբաղմունքը (հոբբին), այնպես էլ տնային հոգսերը, որոնք նշանի ներկայացուցիչներն այդքան սիրում են։

Առյուծ

Ցանկալի է օրը նվիրել տնային գործերին։ Այսպես ոչ միայն կկարգավորեք ձեր շուրջը տարածությունը և կստեղծեք ձեզ անհրաժեշտ հարմարավետությունը, այլև, աշխատելով ձեռքերով, հանգիստ կտաք վերջին շրջանում գերհոգնած ուղեղին։ 🧠

Կույս

Օրը, կամ գոնե դրա մի մասը, նվիրեք մաքուր օդում զբոսանքներին։ 🍃 Եթե հնարավորություն լինի, այցելեք գեղարվեստի թանգարան, ցուցահանդես կամ թատրոն։ Նոր տպավորությունները ձեզ մեկ տարվա գաղափարներ կտան։

Կշեռք

Ժամանակ մի՛ վատնեք նոր նախագծերի վրա աշխատելու համար, միևնույն է, դրանից օգուտ չի լինի։ Փոխարենը, վաղուց սկսած գործերը «մինչև վերջ հասցնել» ոչ միայն կարելի է, այլև պետք է։ Սա թույլ կտա կարգի բերել կարևոր հարցերի լուծումը։

Կարիճ

Եթե տոնի առիթ կա, ցանկալի է ինքնուրույն հոգալ դրա մասին։ 🥳 Դժվար թե մեկ ուրիշն անհանգստանա այդ կապակցությամբ. այժմ բոլորն իրենց ոչ պակաս կարևոր գործերով են զբաղված։

Աղեղնավոր

Օրը պետք է նվիրել կարևոր նախագծի նախապատրաստմանը, որի իրագործման մասին վաղուց էիք մտածում, բայց չգիտեիք՝ ինչից սկսել։ 💡 Ձեզ կհաջողվի մտածել բոլոր մանրամասների շուրջ և կանխատեսել հնարավոր «ստորջրյա խութերը»։

Այծեղջյուր

Փորձեք զսպել ձեր զգացմունքները։ Եթե դրանք դուրս պրծնեն, դուք ռիսկի եք դիմում վեճերի և հարաբերություններ պարզելու վրա վատնել շատ էներգիա, որը ձեզ դեռ պետք կգա աշխատանքի և անձնական կյանքը դասավորելու համար։ 😤

Ջրհոս

Օրը բարենպաստ է ամուսնական պլանների իրականացման համար, օրինակ՝ նշանադրության կամ ամուսնության գրանցման։ 💍 Եթե վաղուց էիք պատրաստվում օրինականացնել ձեր հարաբերությունները, ավելի լավ ժամանակ չեք գտնի։

Ձկներ

Չնայած աշխատանքային շաբաթվա թեժ շրջանին, ցանկալի է օրվա մի մասը նվիրել հանգստին։ 😴 Էներգիան, որը դուք մշտապես և մեծ քանակությամբ ծախսում եք, պետք է ժամանակ առ ժամանակ որևէ տեղից ստանալ և կուտակել։

Կիսվել սոց․ ցանցերում